ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ թե քաղաքական հայացքներն ենք ճշտում, այլ քաղաքական ազդեցությունը. «Հայէկոնոմբանկը» լրացուցիչ պարզաբանել է 09/11/2024 21:42 | ԼՐԱՀՈՍ
Օրեր առաջ «Փաստինֆոն» անդրադարձել էր ստացած ահազանգին, ըստ որի՝ «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերում գործարք իրականացնելիս հաճախորդին հարցեր են ուղղվել քաղաքական գործունեության վերաբերյալ։
Քաղաքացին պատմել էր, որ իր ընկերության հաշվից գումարի կանխիկացման ընթացքում բանկի աշխատակիցը սկսել էր հարցեր տալ, թե արդյոք ինքը կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկը քաղաքական գործունեություն իրականացնում է, թե՝ ոչ։ նա նաև հայտնել էր, որ խոսքը բավական համեստ գումարի մասին էր և որ ինքը առաջին անգամ է ականատես լինում նման իրավիճակի։
Մենք պարզաբանում էինք խնդրել «Հայէկոնոմբանկից», որը տեղ էր գտել մեր հոդվածում, բայց բանկից կարծում են, որ լրացուցիչ պարզաբանման կարիք կա։
Մեզ հետ կապ հաստատեց բանկի միջազգային և զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանը, ով ընդգծեց, որ ոչ թե քաղաքական գործունեության, քաղաքական հայացքների մասին է խոսքը, այլ քաղաքական ազդեցության։
«Ոչ միայն մեր, այլև միջազգային նորմերով, որոնց հետևում են բոլոր բանկերը, որոնք պատշաճ կերպով իրականացնում են փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի գործունեություն, հետևում են պարտադիր ընդունված օրենսդրական պահանջին, ըստ որի՝ հաճախորդի հետ գործարք կատարելու և գործարար հարաբերություն ստեղծելու ժամանակ տալիս ենք հարցաթերթիկ, որոնց մեջ ներառված է նաև հարց, թե արդյոք անձը քաղաքական ազդեցություն ունեցող է կամ, որևէ կապվածություն ունի նման ազդեցություն կրող անձի հետ։ Ըստ այդմ՝ պահանջվում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն։
Այսինքն, ոչ թե քաղաքական հայացքների մասին է խոսքը, այլև քաղաքական ազդեցություն ունեցող մարդկանց։ Սա հետագայում բանկին թույլ է տալիս գրադացիա իրականացնել և հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն կատարել։ Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, ընունված իրավական նորմ է, որին տարիներ շարունակ հետևում են, ոչ միայն հայաստանյան բանկերը, այլև միջազգային բոլոր այն բանկերը, որոնք պատշաճ իրականացնում են փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները»։
Մանրիկյանը պարզաբանեց, որ քաղաքական ազդեցություն ունեցող անձ կարող է լինել օրինակ քաղաքապետը, դատախազը, նախարարները, նրանք, ովքեր քաղաքական ազդեցություն ունեն տվյալ պետությունում։
«Անգամ ցանկ ունենք, թե ովքեր են այդ քաղաքական ազդեցություն ունեցող անձինք։ Բանկը պարտավոր է պատշաճ ուսումնասիրություն իրականացնի տվյալ անձանց գործարքների հետ կապված, ավելի ուշադիր լինի, քան օրինակ թոշակառուների նկատմամբ է։ Եթե օրինակ տվյալ անձը քաղաքական ազդեցություն կրող անձ է, ուրեմն պետք է իր գործարքների պատշաճ ուսումնասիրություն իրականացվի, որովհետև տվյալ անձը քաղաքականապես պատասխանատու անձ է, այսինքն, բացարձակապես քաղաքական հայացքների մասին չի խոսքը»։
Հարցին, թե արդյոք ընդդիմադիր գործիչները, նախկին նախագահները կամ նախկին պաշտոնյաները ըստ ընդունված ցանկի համարվո՞ւմ են քաղաքական ազդեցություն ունեցող անձինք, նա պատասխանեց, որ եթե ընդդիմադիր գործիչները Ազգային Ժողովի պատգամավորներ են, ապա այո, նրանք քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են, նախկին նախագահները և նրանց հարազատները նույնպես քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից