ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ապօրինի ենթարկվել եմ քրեական հետապնդման․ Հրայր Թովմասյան 09/11/2024 19:52 | Դատական ռեպորտաժներ
ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը պնդում է՝ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն ի սկզբանե ապօրինի է եղել։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շուրջ վեց ժամ տևողությամբ նիստի ընթացքում պաշտպանական ճառով է հանդես եկել Հրայր Թովմասյանը՝ խոսելով իր դեմ իրականացվող հետապնդման քաղաքական դրդապատճառների․ ինչպես նաև՝ դրա անօրինականության մասին։ Պաշտպանական ճառում առավել ուշագրավ դրվագներից մեկը կապված էր Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հետ, որով դատարանն արձանագրել էր, որ իր նկատմամբ փաստացի հետապնդում իրականացվել է՝ առանց գործառութային անձեռնմխելիության հաղթահարման, դատական ակտը, սակայն, դատարան ուղարկված գործի նյութերի հետ չի տրամադրվել, ըստ նրա՝ դատախազությունը թաքցրել է այդ հանգամանքը։
«Ես ապօրինի ենթարկվել եմ քրեական հետապնդման։ Այս ամբողջ գործընթացը եղել է ապօրինի։ Եթե նայենք գրեթե բոլոր՝ 95 տոկոս նյութերը, ապա դրանք բոլորը ձեռք են բերվել մինչև դեկտեմբերի 27-ը, դրան հաջորդող ժամանակահատվածում ոչինչ չեք տեսնի։ Դատական ակտերով արձանագրվել է, որ ես ենթարկվել եմ քրեական հետապնդման, ինչի իրավունքը չունեին»,- նշել է Թովմասյանը, ապա՝ առաջարկել՝ «կարճեք գործը հենց այս պահից, Դուք էլ կպրծնեք, ես էլ»։
Հրայր Թովմասյանի խոսքով՝ Իր իրավունքները խախտվել են, նա ենթարկվել է քրեական հետապնդման և կանգնել դատարանի առջև, ինչը նաև ՍԴ հեղինակության վրա է ազդում։
«Իմ այստեղ գտնվելը ՍԴ հեղինակազրկում է և իմ այստեղ գտնվելու համար ՍԴ-ն պետք է համաձայնություն տար։ Իմ դեպքում, սակայն, մեկ քննիչ որոշել է, որ իմ նկատմամբ պետք է հետապնդում իրականացվի, փաստացի մեղադրանք է առաջադրել, ես այս 4,5 տարի ասյ ամբողջ պրոցեսով անցել եմ, բայց ՍԴ դատավոր եմ։ Այս ամբողջը նորմալ չէ»,- ասել նա։
Թովմասյանը խոսեց նաև իր բնակարանում իրականացված խուզարկություններից, որոնք իր պնդմամբ՝ ապօրինի են իրականացվել, նա նշել է՝ քննիչները բնակարանում խուզարկություն են կատարել` ցանկանալով գտնել լիազորագիր առ այն, որ վարձակալության տրված գույքերը պատկանում են իրեն։
«Այսինքն՝ որոշել եք, որ ձեր ՍԴ նախագահը, իրավաբանական գիտությունների դոկտոր, էդ լիազորագիրը իր տա՞նն է պահել»,-տարակուսանքով ասա Հրայր Թովմասյանը, ապա նկատեց, որ ցուցմունքներում չեն գտնի նման բան։
Բացի այդ, խուզարկությունների ժամանակ լուսանկարել են իր ննջարանը՝ հույս ունենալով 8 մլն-ը գերազանցող գույք գտնել, ինչը ևս չի ստացվել։
«Անգամ երկրորդ խուզարկության բուն նպատակն ուրիշ է եղել։ Եկել են ձեռի հետ նկարեն, հետո կտան փորձագետի, տեսնեն՝ 8 մլն-ից ավելի է, թե չէ։ Վստահ եմ՝ տվել են, փորձագետն ասել է, ժողովուրդ ամոթ է էլի»,-ասաց Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործից մոռացել են հանել իր ննջարանի լուսանկարները։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ