ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ. Արարատ Միրզոյան 09/10/2024 12:57 | ԼՐԱՀՈՍ
Ինչ- որ տեղ, ինչ- որ բան սխալ է։ Այս մասին ։«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշելով աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին։
«Այս պարզ, բայց դիպուկ նախադասությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ՝ մեր շուրջ, թե՛ տարբեր տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։ Անշուշտ, հարկ է խոստովանել, որ աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ։ Բայց վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մքտի ճշմարտացիությունը։ Ավելին՝ փոփոխությունների ու անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է ՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը»,-հավելեց նա։
Նա ընդգծեց, որ Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, ընթացող ճգնաժամերը, պատերազմները, մարդկության դեմ գործած ոճրագործությունները վկայում են աշխարհում գոյություն ունեցած աշխարհակարգի ընդունելի և կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին»։
Միրզոյանի դիտարկմամբ՝ որպես մի երկրի նախարար, որը երկար ժամանակ անցել է ու անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով՝ առկա մարտահրավերների թվում ընդգծեց ժողովրդավարությանը սպառնացող վտանգները:
«Ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խոր ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ զգացվում են: Պետք է արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմներն այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ հասցեագրել առկա մարտահրավերները: Ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պայմաններում չենք կարող խուսափել իրավիճակի էլ ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ծանրագույններից մեկն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Այս պատկերի նկարագրումը նպատակ չունի հոռետեսական կամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել: Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է և որ այս ընթացքը բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ապա ո՞րը պետք է լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքը. միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը։ Սա է միակ ուղին, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգերի առաջ մղումը», - ասաց նա:
Միրզոյանը ներկայացրեց, թե որն է Հայաստանի մոտեցումը՝ ճգնաշամի հաղթահարման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ճանապարհին:
«Հայաստանի մոտեցումը հետևյալն է՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգմանն ու միմյանց հանդուրժելուն: Տարածաշրջանում տևական խաղաղության ձգտելիս՝ հենց այս դիրքորոշումն ենք մենք որդեգրել», - ասաց Միրզոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ