ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մրցույթ. մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը Արցախի տաղանդների համար 09/10/2024 11:58 | ԼՐԱՀՈՍ
«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող մինչև 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար:
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:
Ընտրված դիմորդները, ովքեր հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն մասնակցել անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից և արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում, հանդես գալ համերգային ելույթներով՝ ձեռք բերելով բեմական փորձ: Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին: Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն՝ ապահովելով, որ որևէ խոչընդոտ չկանգնի նրանց հաջողության ճանապարհին: Ծրագիրը նախատեսվում է հինգ տարիների համար, որի ընթացքում արցախցի տաղանդավոր պատանիները կմասնակցեն միջազգային մրցույթների և փառատոնների:
Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը: Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում:
Սա ավելին է, քան պարզապես կրթական ծրագիր. այն հստակ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմում-հայտը և այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 232 113 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից