ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանը համաձայն է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով 09/10/2024 17:33 | ԼՐԱՀՈՍ
Ունենալով պատմական և մշակութային բազմադարյա կապեր Հայաստանի Հանրապետության հետ՝ Իրանի կառավարությունն ունի այդ կապերը բոլոր բնագավառներում և բոլոր ուղղություններով խորացնելու ցանկություն։ Իրանական կողմին գոհացնում է փոխհարաբերությունների ներկա վիճակը, Թեհրանը պատրաստ է օգտագործել հնարավոր բոլոր կարողությունները՝ եղբայրական կապերը զարգացնելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց Իրանի Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Մուհամեդ Հասան Շեյխոլեսլամին՝ ելույթ ունենալով «Երևանյան երկխոսություն- 2024» միջազգային համաժողովում։ Նրա բնորոշմամբ՝ Իրանի և Հայաստանի սահմանները խաղաղության, բարիդրացիության, հույսի և կյանքի սահմաններ են։
«Իրանն այսօր շարժիչ ուժ է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և պատրաստ է ամբողջությամբ կառուցողական գործընթացներին։ Այս համատեքստում մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կարևորելով նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը երկու հարևանների միջև։ Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման գործում։ Կողմ ենք միասնական տարածաշրջանի հայեցակարգին՝ զարգացնելով բարիդրացիության կացութաձևը։ Անշուշտ, համաձայն ենք նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև նրանց տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքը։ Մենք հարգում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շահերն այս տարածաշրջանում»,- ասաց Իրանի փոխարտգործնախարարը։
Նա հույս հայտնեց, որ Հարավային Կովկասը չի լինի հակամարտությունների կամ արտաքին մրցակցությունների ասպարեզ, ուստի իրանական կողմը կարևորում է համատեղ օրակարգերի հաստատումն ու հարգում է միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Դիվանագետի կարծիքով՝ հայկական կողմից ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնարար կետերից է տարածքային ամբողջականության, երկրների ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հարգումը, ինչին աջակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Դիվանագետը շեշտեց, որ նորընտիր նախագահ Փեզաշքիանի վարչակազմի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմքում ընկած է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու գործառույթը։
«Իրանն ունի խորքային քաղաքակրթական, պատմական ու մշակութային կապեր տեղի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ, որոնք ներառում են ընդհանուր ժառանգությունն ու բարիդրացիական հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն այլ կենտրոնների համար։ Տարածաշրջանի անվտանգությունն ուղղակիորեն կապ ունի Իրանի հյուսիսային սահմանների հետ, ուստի մեզ համար էական է հարատև խաղաղության ու կայունության հաստատումը Հարավային Կովկասում։ Տնտեսական առումով մեր տարածաշրջանը կարևոր է էներգակիրների ու հանքանյութերի առկայության առումով։ Այստեղով են անցնում կենսական նշանակություն ունեցող էներգետիկ գազամուղերն ու նավթամուղեր։ Իրանը շահագրգռված է այդ հաղորդակցությունների արդյունավետ օգտագործմամբ, որպեսզի ընդլայնվեն կապերը Եվրոպայի և Ասիայի հետ։ Այդ նպատակով մեր երկիրը պատրաստ է տրամադրել իր համապատասխան ենթակառուցվածքները՝ խթանելով հնարավոր համագործակցությունը Կենտրոնական, Հարավային, Արևելյան Ասիայի և Պարսից ծոցի գործընկեր պետությունների հետ»,- նշեց ԻԻՀ փոխարտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ