Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը. Միրզոյան 09/10/2024   14:15  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» միջոցառման բացմանը

«ՀՀ Մեծարգո՛ պարոն նախագահ,

ՀՀ Մեծարգո' պարոն վարչապետ,

ԱԺ Մեծարգո՛ նախագահ,

Հարգելի՛ նախարարներ, պատգամավորներ,

Ձերդ գերազանցություններ, սիրելի՛ հյուրե՛ր,

Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

ՀՀ վարչապետն արդեն իսկ հանգամանալից կերպով անդրադարձավ և ներկայացրեց մեր խաղաղության օրակարգը, ներկայացրեց տարածաշրջանում ընթացող գործընթացների մանրամասները, բերեց փաստարկներ, հակափաստարկներ։ Հետևաբար, ես կփորձեմ կիսվել իմ՝ մի փոքր այլ՝ առավել ընդանրական բնույթի մտքերով։ Նաև նպատակ ունենալով դրական իմաստով սադրել, գեներացնել մեր այսօրվա և վաղվա երկխոսությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես կասեր հայկական ծագմամբ աշխարհահռչակ ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանն իր «Իմ սիրտը լեռներում է» դրամայում, «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»։ Թվում է պարզ, բայց խոստովանենք՝ շատ դիպուկ այս արտահայտությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ մեր շուրջը, թե՛ տարբեր այլ տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։

Անշուշտ, հարկ է խոստովանել, որ մեր աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ, բայց հատկապես վերջին տարիների իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մտքի ճշմարտացիությունը: Ավելին, փոփոխությունների և անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը։

Սա վաղուց արդեն միայն տեսական, գիտական պնդում չէ, այլ տեսանելի և շոշափելի իրականություն: Իրականություն, որն ուղղակիորեն ազդում է թե՛ գլոբալ մակարդակում՝ միջազգային փոխհարաբերությունների վրա, թե՛ անհատական մակարդակում՝ մեծ թվով մարդկային ճակատագրերի վրա. աշխարհի տարբեր անկյուններում մարդածին ու բնական աղետների հետևանքով գրանցվող մարդկային կորուստները և խեղված ճակատագրերը սոսկ ապշեցուցիչ վիճակագրական թվեր չեն, այլ շատ կոնկրետ մարդկային կյանքեր՝ անուններով, ազգանուններով, դեմքերով։

Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ և անպատիժ ոտնահարումները, խորացող ճգնաժամերն, ընթացող պատերազմները, երբեմն մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի ու կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին։

 Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը։

Տեխնոլոգիական առաջընթացը բազում բարիքներ ստեղծելուն զուգահեռ պետությունների ու մարդկանց համար նոր մարտահրավերներ է առաջ բերում՝ սկսած կիբերանվտանգության խնդիրներից մինչև արհեստական բանականության՝ դեռևս ոչ ամբողջությամբ հասկանալի կամ բացահայտված, ըստ այդմ՝ անկանխատեսելի հետևանքները: Հիբրիդային սպառնալիքներն ու ապատեղեկատվության միտումնավոր տարածումը նոր շերտ են ավելացնում արդեն իսկ բարդ, բազմաշերտ միջազգային ճգնաժամերին։

Որպես մի երկրի նախարար, որն անցել է և անցնում է ժողովրդավարական՝ երկար ժամանակ անհնարին թվացող վերափոխումների միջով և գիտակցում է այդ ձեռքբերման արժևորման ու պահպանման, զարգացման ժողովրդավարական ուղով անշեղորեն ընթանալու կարևորությունը՝ առկա մարտահրավերների շարքում պետք է ընդգծեմ նաև ժողովրդավարությանը, դրա արժեքներին ու սկզբունքներին սպառնացող վտանգները, ինչպես նաև խիստ անհրաժեշտությունը՝ համատեղ ջանքերով ապացուցել, որ ժողովրդավարությունը կարող է շոշափելի արդյունքներ գրանցել՝ այդ թվում նաև որպես ճգնաժամերին դիմադրողականության, կայունության ու զարգացման առհավատչյա։ Ասածիս գոնե մի փոքր լավատեսություն հաղորդելու համար կարող եմ բերել հենց մեր՝ Հայաստանի սեփական օրինակը, երբ ժողովրդավարության ընձեռած մեխանիզմներով, մասնավորապես ազատ ու մրցակցային ընտրություններով ընդամենը 3 տարի առաջ մենք կարողացանք հաղթահարել այն խորը հանրային ճգնաժամը, որում հայտնվել էր մեր հասարակությունը և որի հետցնցումները մինչ այժմ էլ, պետք է խոստովանել, դեռ հատվածաբար զգացնել են տալիս իրենց:

Վերադառնալով աշխարհաքաղաքական համայնապատկերին՝ պիտի կրկին արձանագրենք, որ գոյություն ունեցող միջազգային մեխանիզմները, ցավոք, այսօր այլևս չեն կարողանում արդյունավետ կերպով հասցեագրել առկա մարտահրավերները: Ավելին, ստեղծված իրավիճակի փոփոխության անհնարինության պարագայում չենք կարող խուսափել իրավիճակի ավելի վատթարացումից, որը չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ ծանրագույններից մեկն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։

Այս պատկերի նկարագրումն, իհարկե, նպատակ չունի հավելյալ հոռետեսական կամ անգամ ապոկալիպտիկ զգացողություններ գեներացնել այս լսարանում: Ճիշտ հակառակը. իմ համոզմամբ, պատկերի ամբողջական գիտակցումն է, որ ընդգծում է սխալ ընթացքը կասեցնելու, պատկերը փոխելու հրամայականը, ինչպես հիվանդության ճշգրիտ ախտորոշումն է, որ թույլ է տալիս իրականացնել պահանջվող բուժումը: Այդ վերափոխումն էլ կրկին տեսական դատողություն չէ, այլ խիստ իրական, գործնական անհրաժեշտություն։

Եվ ուրեմն, եթե բոլորս գիտակցում ենք, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ բան սխալ է, և որ այս ընթացքը մեզ բոլորիս տանում է դեպի հերթական անդունդը, որտեղ չեն լինելու երկարաժամկետ շահողներ, ո՞րը պիտի լինի քաղաքակիրթ մարդկության արձագանքն այս իրավիճակում։ Միջազգային կանոնների վրա հիմնված աշխարհակարգի վերականգնումը և դրա լեգիտիմության ամրապնդումը. սա է միակ ուղին, որը կարող է ապահովել գլոբալ անվտանգության և զարգացման օրակարգերի առաջմղումը։

Սակայն, երբ յուրաքանչյուրը՝ անհատները, պետությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, միջազգային կոորպորացիաներն ապրում և առաջնորդվում են սեփական ճշմարտությամբ, ինչպե՞ս հանգել ընդհանուր հայտարարի, ընդհանուր կանոնների և ընդհանուր անխախտելի ճշմարտությունների։ Երկխոսելով։ Երկխոսությունը, ինչու ոչ՝ կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը։

Արդյո՞ք երկխոսությունը կերաշխավորի հաջողությունը. փաստ չէ։ Բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։

Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն՝ միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև փոխշահավետ կերպով համագործակցելուն։ Հենց այս մոտեցումն ենք որդեգրել՝ ձգտելով տևական խաղաղության մեր տարածաշրջանում։

Կարծում եմ բոլոր ներկաները կհամաձայնեն Մարթին Լյութեր Քինգի պնդմանը, որ խաղաղությունը սոսկ հրաձգության բացակայությունը չէ: Իսկապես, պետք են կայուն, արդար ու արժանապատիվ լուծումներ, ինչն էլ պահանջում է ամուր քաղաքական կամք և հանձնառություն. Հայաստանի Հանրապետությունը, չնայած բոլոր մարտահրավերներին ու դժվարություններին, ցուցաբերել է և ցուցաբերում է այդ կամքն ու հանձնառությունը։

Եվ այսօր, հարգելի՛ գործընկերներ, առաջարկում ենք «Երևանյան երկխոսությունն» օգտագործել որպես հարթակ գլոբալ մարտահրավերների մասին խոսելու համար։ Հարթակ, որտեղ հուսով եմ հնարավոր կլինի ևս մեկ քայլ մոտենալ ընդհանուր կանոնների ձևակերպմանը և ապագան այսօր ձևավորելուն։

Թույլ տվեք ելույթս ավարտել կրկին Սարոյանի խոսքերով. Ի վերջո, այսօրը հավերժ է՝ երեկը դեռ այսօր է, և վաղն արդեն այսօր է:

Շնորհակալ եմ և սահուն ընթացք եմ մաղթում առաջին «Երևանյան երկխոսությանը»»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 10/09/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ. Արարատ Միրզոյան
00:06 10/09/2024  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ոչ պաշտոնական մեկնարկը
14:16 09/09/2024  |  ԼՐԱՀՈՍՊահնորդական ընկերության ներկայացուցիչները կարող են գնացքում ուղեկցել բեռներն ու մարդկանց, ոչ թե տեղակայվել երկաթուղու երկայնքով. Միրզոյան
14:07 09/09/2024  |  ԼՐԱՀՈՍԽաղաղության պայմանագրի նախագծի խմբագրությունը ամբողջությամբ համաձայնեցված տեքստ է, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին․ Միրզոյան
11:15 06/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգային
14:49 05/09/2024  |  ԼՐԱՀՈՍ«Երևանյան երկխոսություն» միջոցառման ամբողջական ծրագիրն արդեն հասանելի է
15:55 30/08/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը մատնանշել են այն ոլորտները, որոնցում համագործակցության զարգացման զգալի ներուժ կա
14:25 29/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ այցելել է Կիրանց
13:00 27/08/2024  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ
16:07 23/08/2024  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորանշանակ արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ

Արխիվ

[]