ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն 09/10/2024 16:25 | ԼՐԱՀՈՍ
Չինաստանի Ցինդաո քաղաք այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն: Աննա Հակոբյանին դիմավորել է կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը:
Սյու Բաոֆենի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է Չինագիտության համաշխարհային կենտրոնում: Աննա Հակոբյանին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը` ստեղծման օրվանից ի վեր, պատմել կենտրոնի առաքելության մասին, որն աշխարհում չինարենն ու չինական մշակույթի տարածելն ու հանրայնացնելն է:
Շրջայցին հաջորդած հանդիպման ընթացքում Սյու Բաոֆենը բարձրաձայնել է հայ-չինական մշակութային կրթական կապերի խորացման ցանկության մասին:
«Մենք կարող ենք գործակցել հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, կարող ենք Հայաստանում բացել չինագիտության կենտրոն, որպեսզի Ձեր երկրում ավելի շատ մարդիկ կարողանան ուսումնասիրել Չինաստանը, չինարենը և չինական մշակույթը: Մենք ակնհայտ ասում ենք գործակցության ընդլայնման մեր ցանկության մասին»,- ասել է Համաշխարհային չինագիտության կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու հետաքրքիր շրջայց կազմակերպելու համար: Վարչապետի տիկինը նշել է, որ գործակցության խորացմամբ հետաքրքրված է նաև հայկական կողմը։
«Թեև երկրների հարաբերություններում միշտ ուշադրության կենտրոնում է քաղաքական, ապա տնտեսական հարաբերությունները, բայց կարծում եմ ճիշտ է սկսել մշակույթից ու լեզվից և ես կարծում եմ, որ հայ-չինական մշակութային ու կրթական հարաբերությունների խորացման տեսանկյունից ամենաճիշտ վայրում եմ գտնվում», ընդգծել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հայաստանյան համալսարաններից որևէ մեկում չինագիտության կենտրոնի հիմնման հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Աննա Հակոբյանի խոսքով սա կարևոր է երկու երկրների համար, և հույսը մեծ է, որ չինական կողմն էլ առաջիկայում կդիտարկի Չինաստանում հայագիտության կենտրոնի ստեղծման հարցը:
Սյու Բաոֆենն Աննա Հակոբյանին պատմել է, որ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանում իրենք օտարազգի հայտնի գրողների կիսանդրիներ են տեղադրում: Սենը հույս է հայտնել, որ այդ շարքում կլինի նաև հայ հայտնի գրողի կիսանդրի: Աննա Հակոբյանը սիրով ընդունել է առաջարկը և ընդծել, որ հայկական կողմը նույնչափ հետաքրքրված է կիսանդրու տեղադրմամբ, քանի որ սա մեծ հնարավորություն է, որ աշխարհում ճանաչեն հայտնի հայ հեղինակների:
Սյու Բաոֆենը նշել է, որ չինական կողմը նաև կրթական տարբեր ծրագրերում գործակցելու ցանկություն ունի: Աննա Հակոբյանը խոստացել է ԿԳՄՍ նախարարությանը փոխանցել այս և մյուս առաջարկները, որոնց մանրամասները հնարավոր կլինի քննարկել Սյու Բաոֆենի` նոյեմբերին կայանալիք Երևան այցի ընթացքում:
Հանդիպումից հետո Չինագիտության համաշխարհային կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի անունից ճաշ է մատուցվել ի պատիվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի:
Վարչապետի տիկինը Չինագիտության համաշխարհային կենտրոն այցի ավարտին հարցազրույց է տվել տեղի «Qingdao News» լրատվականին, ընդգծել, որ երկրորդ անգամ է գտնվում Չինաստանում և ուրախ է, որ Ցինդաոյում է և մասնակցելու է «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին:
«Շատ հագեցած օրակարգով եմ Չինաստանում: Այսօր առաջին կետն էր և ես այցելեցի Չինագիտության համաշխարհային կենտրոն: Երեխաները շատ գեղեցիկ կատարեցին ազգային երաժշտություն, նաև ինքս եմ փորձել նվագել այդ գործիքներով: Այսօր այստեղ քննարկվեց նաև Չինաստանաում հայագիտության և Հայաստանում չինագիտության կենտրոններ բավելու հնարավորությունն ու հեռանկարը»,- հարցազրույցում շեշտել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ մայրաքաղաք Պեկինում հանդիպում կունենա նաև «Soong Ching Ling» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ղեկավարում է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը:
Այնուհետև վարչապետի տիկինն ուղևորվել է Ցինդաոյի կենտրոն, շրջել քաղաքում, այցելել Սբ. Միքայել կաթոլիկ եկեղեցի, որի վանահայրը Աննա Հակոբյանին է պատմել եկեղեցու կառուցման ու գործունեության մանրամասները, ներկայացրել է Ցինդաոյի քրիստոնյա համայնքի մասին տեղեկություն:
Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Չինաստանում է մասնակցելու «Շանհայի համագործակցության կազմակերպության» սեպտեմբերի 11-ին կայանալիք կանանց համաժողովին:
Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ