ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը. այն նաև ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում. Փաշինյան 09/10/2024 11:21 | ԼՐԱՀՈՍ
«Երեւանյան երկխոսությունը» կարևոր հարթակ է միջազգային և տարածաշրջնային օրակարգի հարցեր քննարկելու, մտքեր կիսելու, գաղափարներ առաջարկելու համար: Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ ուզում է միանգամից անդրադառնալ լսարանին ամենաշատը հետաքրքրող հարցին՝ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և իրատեսական է արդյոք:
«Սա հարց է, որին ոչ միայն ՀՀ-ն պետք է պատասխանի: Ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և կպատասխանեմ ՀՀ դիտանկյունից:
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է: Հիմա կփորձեմ մի քանի առանցքային կետերով ներկայացնել մեր դիրքորոշման հիմնավորումները:
Առաջինը պետք է անդրադառնամ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցություններին: Դուք շատ եք լսել, որ պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: Խաղաղության պայմանագրի նախագծի այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդվածներ և նախագծի նախաբանը ամբողջությամբ համաձայնեցված են: Եւս 3 հոդվածներ, որոնք բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված է: Այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ ոչ:
ՀՀ-ն հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեռսված է մեխանիզմ, որը երկու կողմերին հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունկել քննարկումները: Էլ չեմ ասում՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների: Մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային ու պաշտոնապես: Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը ստորագրել առաջիկա հնարավոր ժամկտում համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»:
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ նա նշեց, որ այստեղ ևս կա էական տեղաշարժ։ «Այդ տեղաշարժն արտահայտվում է նրանով, որ ՀՀ-ի եև Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը:
Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել էին ապրիլի 19-ի հաղորդագրության մեջ: Այսինքն արձանագրված է Ալմաթիի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց այդ հռչակագրով»:
Նա նաև հայտնեց, որ այժմ այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցմն ներպետական ընթացակարգերով: «Համոզված եմ, որ ՀՀ-ում մենք ամեն ինչ կանենք այն ի լրումին հասցնելու համար: Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել է ՍԴ՝ սահմանադրականությունը ընդունելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից