ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ. Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել կոչով 09/06/2024 12:41 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը։
Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ և առանձնացրել է երեք խնդիր, որոնք փոխկապակցված են:
«Հստակություն չկա նրա այն մասին, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհերը, ապահով վերադառնալ իրենց նախնիների հողը: 23 հայ պատանդներ շարունակում են պահվել Բաքվի բանտերում։
Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում «COP հանուն խաղաղության» անվան տակ հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Եթե հայերն ազատ չարձակվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ էլ ավելի մեծացնելու ամբողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները: Նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքն անցյալի մոռացված մասունք կդարձնի, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար», - գրել է Օկամպոն:
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում:
«Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը:
Եվ դա տեղի է ունենում, ամբողջ աշխարհից հայերն արշավ են անում: Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանից բոլոր հայ կալանավորների ազատ արձակումը: Նա գիտակցում է ԱՄՆ-ի ջանքերը, բայց անհանգստացած է, որ Բլինկենի խոսքերը «անուշադրության են մատնվել և շարունակելու են անտեսվել»:
Անցած ամսվա ընթացքում ավելի քան 30 երկրներից հազարավոր մարդիկ, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, հավաքվել են թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Նրանց միավորել են նույն հեշթեգները՝ #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, #FreePoliticalPrisoners։ Այժմ ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն: Նա ազդում է շրջակա միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա։ Ադրբեջանը, որը հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիմայի փոփոխությունը շեղող գլոբալ ջանքերում: Վարչախումբը ոչ ոքի չի խղճում, նա ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի», - շարունակել է Օկամպոն:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերի շուրջ:
Նա հավելել է, որ ուրախ է սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալու կապակցությամբ:
«Սա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և մշակելու ընդհանուր ռազմավարություն:
Հայե՛ր, եկեք պաշտպանե՛նք Հայաստանը և առաջնորդե՛նք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29», - եզրափակել է Օկամպոն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ