ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը փորձել է տիրանալ ՍԴ լիազորություններին և վերացնել պետական իշխանությունը․ Հրայր Թովմասյանի պաշտպանների ճառը 09/06/2024 16:14 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը։ Պաշտպան Արամ Օրբելյանն այսօր ավարտեց պաշտպանական ճառը՝ միջնորդելով արդարացնել Հրայր Թովմասյանին։ Օրբելյանը, ներկայացնելով փաստարկները, հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանի անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ Նա նկատեց՝ Թովմասյանի անձեռնմխելիության՝ ինչպես 2005, այնպես էլ 2015 թվականի Սահմանադրություններով հաղթահարված չլինելու հանգամանքներում, քրեական գործը ոչ իրավաչափ հարուցված լինելու հանգամանքում, ինչպես նաև՝ Հրայր Թովմասյանի կողմից ինչ-որ արարքը կատարելու հանգամանքը հաստատված չլինելու, հանցակցությունը հստակ սահմանված չէ և մեղադրանքը չի համապատասխանում պայմաններին, նոր մեղադրանք չլինելու պայմաններում, պետք է կայացվի արդարացման դատավճիռ։ Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդությանը, որը Օրբելյանը ցանկանում էր ներկայացնել ավելի վաղ, սակայն դատարանը թույլ չէր տալիս, ապա միջնորդությունը Օրբելյանը չներկայացրեց։
Հաջորդիվ՝ պաշտպանական ճառով հանդես եկավ պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ սույն գործով «քրեական գործ» եզրույթն օգտագործում է վերապահումով։ Միհրան Պողոսյանը հիշեցրեց քրեական գործով հարուցման և քննության ընթացքում Փաշինյանի և ՔՊ-ականների հրապարակային ելույթները, որով նրանք հայտարարել էին, թե իբրև Թովմասյանը հանցանքներ է կատարել, ընդ որում, մինչ այս քրեական գործով որոշ դրվագների հանրայնացումը, ինչով Փաշինյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը, դուրս գալիս իր լիազորությունների շրջանակներից և միջամտել իրավապահների սահմանադրական լիազորությունների իրականացմանը։ Ըստ Պողոսյանի՝ նման վարքագծով Փաշինյանը փորձել է ազդեցություն ունենալ նաև այս գործով դատավորների վրա։
«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ուղղվածությունը և գործողությունների բնույթը թույլ են տալիս եզրակացնելու, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ապօրինի գործընթացներ հրահրելով, ուղղորդելով՝ բացահայտ փորձ է արվում Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալ ՍԴ լիազորություններին և վերացնել պետական իշխանությունը»,- ասաց Պողոսյանը՝ հիշեցնելով, որ քրեորեն պատժելի է սահմանադրական կարգի տապալումը և իշխանության զավթման կոչերը, որոնք բազմիցս են եղել։
Դատական այսօրվա նիստում Հրայր Թովմասյանը ճառով հանդես չեկավ։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին ժամը 13։00-ին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը նշեց, որ շարունակում է իրականացնել իր պաշտպանությունը։
«Ցանկացած մարդու պայքարն ու ակնկալիքը արդարության հասնելու համար է, կլինի իմ, թե ուրիշի գործով։ Իմ կյանքի վերջին 10-15 տարին եղել է հրապարակյին, չասեմ պայքար, այն եղել է աշխատանք արդարության համար»,-ասաց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ իր գործով էլ չի կարող այլ բան ակնկալել՝ անկախ դատավորի ցուցաբերած վարքագծից ու որոշումներից․ «Թե ինչ որոշում կընդունվի, դրանից աշխարհը շուտ չի գա։ ամեն ինչ ունի իր երկորրդ խաղակեսը։ Եվ երկրորդ խաղակեսում շատ ու շատ բաներ կարող են փոխվել»։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից