ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է՝ ՀԷՑ-ի վրա ռեյդային հարձակում է նախապատրաստվում՝ սեփականատիրոջ ձեռքից այն խլելու համար. Մանվելյան 09/05/2024 19:46 | ԼՐԱՀՈՍ
Էներգամատակարարման խնդիրները, որոնք առաջացել են միայն մասամբ են ՀԷՑ-ի պատճառով, հիմնական խնդիրնը այս ընկերության հետ կապված չեն։ Հարցը նրանում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը չի բավարարում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով այսօրվա կառավարության նիստում Փաշինյանի հայտարարությանը, թե հոսանքազրկումները Հայաստանում ավելանում են ու, որ ինքը խորացող խնդրին լուծումներ է սպասում։
Մանվելյանն ընդգծեց, որ հենց կառավարության վատ կառավարումն է պատճառը, որ հայտնվել ենք այս իրավիճակում։ «Նախկինում մենք էլեկտրաէներգիա էինք ստանում Արցախից, հատկապես՝ Քարվաճառից։ Հիմա քանի որ նվիրել ենք Քարվաճառը Ադրբեջանին՝ մեր էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 10 տոկոսով, սա հավատացեք շատ մեծ թիվ է Հայաստանի համար։
Սրան գումարած այն, որ իրենք թիրախավորված հարձակումներ են կատարում ՀԷՑ-ի վրա, իսկ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է, սա հանգեցրել է նրան, որ ՀԷՑ-ն այն ներդրումները, որոնք պետք է կատարի համակարգը թարմացնելու համար, պարզապես չի կարողանում անել, քանի որ գտնվում է գործող ռեժիմի շարունակական ճնշման տակ»։
Նա նաև ընդգծեց, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ այդ մի շարք էներգետիկ ծրագրեր այս իշխանությունները ձախողել են։ «Մասնավորապես, պետք է կառուցեին Երևանի երկրորդ ՋԷԿ-ը, որը չեն կառուցել, թեև դրա բացման մասին Փաշինյանը պաշտոնական հայտարարել էր, բայց այդպես էլ չկարողացավ իրագործել։ Պետք է կառուցեր բարձրավոլտ համակարգ՝ դեպի Իրան, պետք է կառուցեր բարձրավոլտ կայան դեպի Վրաստան, պետք է արդեն աշխատեր «Հրազդանի 5-րդ» էներգաբլոկը, որը չի աշխատում, կանգնած է։ Այսինքն, այս մարդիկ ձախողել են Հայաստանի ողջ էներգաէներգետիկ համակարգը»։
Փորձագետը ընդգծեց նաև, որ բացի այդ՝ սկսել է սեզոնային ծախսերը ավելանալ, այսինքն, մարդիկ ամռանը սկսել են օդորակիչ օգտագործել ու ամռանը էլեկտրաէներգիայի ծախսը սկսել է ավելանալ։ «Մինչդեռ սովորաբար ամռանը նվազում էր էլեկտրաէներգիայի սպառումը։
Այս փոփոխությունները, որոնց մասին ես խոսում եմ, դրանք նոր չեն սկսվել, դրանք վերջին 5-6 տարում նկատվող փոփոխություններ են, որոնք եթե այս իշխանությունները ժամանակին լուծարած չլինեին ու ունենային էներգետիկայի նախարարություն՝ գոնե կունենային մի մասնագետ, որը այս ամենը կտեսներ ու զգուշացներ։
Իհարկե, այս ամենը բնական վիճակ չէ, սա վատ կառավարման հետևանք է, ընդ որում Տարածքային կառավարման նախարարության, որին չգիտես ինչու՝ տվել են նաև էլեկտրաէներգետիկան և այս անգրագետ, տգետ կառավարումը հանգեցրել է նրան, որ երկիրը գնում է աղետի եզրին»։
Մանվելյանն ընդգծեց, որ հիմնական պրոբլեմը ՀԷՑ-ի մեջ չի, այլ հենց կառավարության մեջ է, որոնք չեն հասկանում խնդիրը ժամանակին կանխատեսել ու լուծել։ «Արդեն ուշ է լուծում գտնելու համար, էլ ի՞նչ լուծում պիտի գտնեն, նոր հզորություններ կառուցել չեն կարող, ի՞նչ է, լուծում պիտի գտնեն՝ էլեկտարէներգիայի արտահանող երկրից պիտի դառնանք էլեկտրաէներգիա նորմուծո՞ղ երկիր պիտի դառնանք։ Հիմա միակ լուծումը կարծես դա է, բայց տպավորություն է, որ ամբողջ պատասխանատվությունը փորձ է արվում բարդել ՀԷՑ-ի վրա։ Նպատակը կարող է մեկը լինել՝ վերցնել այն այսօրվա տիրոջ ձեռքից։ Շատ հնարավոր է ռեյդային հարձակման նման մի բան լինի՝ բաժնետոմսեր վերցնեն ու իրենց բարեկամ, ՔՊ-ական մեկին նվիրեն։ Հնարավոր է նման գործընթաց են նախապատրաստում, թեև իրական խնդիրը այլ տեղում է»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ