ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչնչացնող ազատությունը․ Դանիելյան 09/05/2024 20:35 | ԼՐԱՀՈՍ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․
«Ոչնչացնող ազատությունը
«Հեղափոխությունը մեզ ազատություն է տվել», «ով դեմ է այդ ազատությանը, նա ստրուկ է», «մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին, անազատության շրջան«, «Նիկոլը մեզ ազատություն է տվել»։ Նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախ լսել։
«Հեղափոխականները» սկսել են նշել Քաղաքացու օրը: Քաղաքացի հասկացությունն առաջացել է Ազատության հասկացության շնորհիվ. երբ մարդն ինքն է որոշում իր ճակատագիրը և իր նման քաղաքացիների հետ միասին ընտրում է իր իշխանությունը՝ իր ազատ կամքով։
Իսկ ի՞նչ է Ազատությունը։
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին տարբեր տեսակետներ կան, որոնք փոփոխվել են ժամանակի, կրոնական պատկերացումների, ցիվիլիզացիաների, միջավայրի ու աշխարհայացքների ազդեցության տակ։
Ազատությունը կարելի է ինչ-որ կերպ սահմանել հետևյալ կերպ․ Ազատությունն այն է, երբ սուբյեկտն ինքնուրույն է որոշումներ կայացնում, իր կամքի ու իր դրդապատճառներից ելնելով։
Իսկ բուդդիստներն առհասարակ համարում են, որ այս նյութական աշխարհում մարդը չի կարող ազատ լինել, թեկուզ նրա համար, որ կախված է օդի ու սննդի պահանջմունքից՝ այսինքն արտաքին միջավայրից և Ազատության միակ տարբերակն է սեփական կամքով «դուրս» գալ այս նյութական աշխարհից, ազատվելով ցանկացած նյութական ու հոգեբանական «կապանքներից«, այսինքն գիտակցությունն ազատել արտաքին որևէ ազդեցությունից։
Ըստ քրիստոնեական շատ ուսմունքների Ազատությունն Աստծո կամքը կատարելու մեջ է․ եթե կատարում եք, ապա ազատ եք, եթե ոչ, ապա ըստ սահմանման չեք կարող լինել ազատ։
Սրանք ընդամենը որպես այլընտրանքային կարծիքներ, իսկ այժմ անցում կատարենք աշխարհիկ տեսության. արդյո՞ք բոլորն են պատրաստ Ազատությանը։
Պատկերացրեք, երկարատև սովից հետո մարդուն տալիս են մեծ քանակությամբ ուտելիք - հետևանքները պարզ են, մարդը մահանում է, որովհետև սննդին պետք է կամաց-կամաց սովորել՝ փոքր չափաբաժիններով, մինչև օրգանիզմը կարողանա ընտելանալ սննդի մեծ չափաբաժիններին։
Ազատությանը պետք է պատրաստ լինել։ Ազատությունը շատ անհատների ու ժողովուրդների է կործանել, երբ նրանք պատրաստ չեն եղել դրան, որովհետև Ազատությունը նշանակում է կարողանալ կատարել ընտրություն, իսկ ընտրության համար պետք է հետևել որոշակի սկզբունքների, ունենալ աշխարհայացք, էթիկական նորմեր, փորձ, որոշակի ավանդույթներ, մտածելու ունակություն՝ թեկուզ թրեյնինգի մակարդակի, կարծիքի լիդերներ և ամենակարևորը՝ պատասխանատվություն։
Թքող, աղտոտող ու քրֆող զանգվածն արդյո՞ք պատրաստ է Ազատության։ Արդյոք ունակ է լսել կարծիքներ, կատարել հետևություններ ու ընտրել։
Ազատությունն ինքնին դեռ բարիք չէ, այն ընդամենը հնարավորություն է և եթե դրան պատրաստ չես, այն կարող է վերածվել չարիքի՝ ամենաթողության օրգիայի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից