ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրու դրամատիկական թատրոնի ճեմասրահից տեղափոխվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը բաժանվել է մասերի. ահազանգ 09/05/2024 20:50 | ԼՐԱՀՈՍ
Գյումրու դրամատիկական թատրոնի ճեմասրահից' Գյումրու քաղաքապետարան տեղափոխվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը բաժանվել է մասերի։ «Գյումրու քանդակագործության ազգային պարկ» թանգարանի ղեկավար Արթուր Գրիգորյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պատմեց, որ դեռ 2009 թ-ին Գյումրիից 4 որմնանկար տեղափոխել էին Երևան։ Բարձրացված աղմուկից հետո որոշում կայացվեց Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը թողնել Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում, քանի որ դրա չափսերը 4.60-ը 12.40-ի վրա էր՝ նման դուռ կամ պատուհան չկար, որով հնարավոր լիներ որմնանկարը ներս մտցնել ու վերականգնել։
«Երբ Հուշարձանների պահպանության գործակալությունը ստացավ համապատասխան մասնագիտական առաջարկ՝ որմանանկարը տեղադրել Գյումրիի քաղաքապետարանում, ամեն դեպքում՝ որմնանկարը ամբողջական հանելը թատրոնից հնարավոր չէր։
Անցած անգամ որմնանկարի վերականգնման համար Ամերիկյան կողմը տրամադրել է 88 000 դոլար, որը ներառում է տեղափոխումը, ամրացումը հատուկ պլանշետի վրա, որն ահռելի միջոցներ է պահանջում, դա Գյումրիի բյուջեի 2-3 տոկոսն է, միաժամանակ ՀՀ կառավարությունը ևս պետք է տրամադրի որոշակի գումար, քանի որ եթե օտարերկրյա կազմակերպությունը մշակութային նպատակներով գումար է տրամադրում՝՝ կառավարությունն էլ ըստ պահանջի նույնպես գումար է տրամադրում որմնանկարի տեղափոխման ու վերականգնման համար։ Այսինքն այս գործընթացը կազմակերպելու համար հսկայական միջոցներ են հատկացվել՝ այն պատշաճ անելու համար, մինչդեռ այսօր տուն գնալիս տեսնում եմ, որ որմնանկարը 5 մասի է բաժանված, խոսվում էր այն ևս մեկ՝ հորիզոնական կտրվածք անելու համար։ Ես ասել եմ, որ եթե նման բան արվի՝ դիմելու եմ դատարան»։
Նա նաև նշեց, որ զանգել է Երևան՝ «Հուշարձանների պահպանության կոմիտեի» տնօրենին, սակայն նա հեռախոսն անջատում է ու որևէ համագործակցության չի գնում։
«Վերականգնումը չի ենթադրում պատից իջեցում, գետնին պառկեցում, 2 հոգին չեն կարող այդ գործընթացն իրականացնել։ Ես տեսել եմ 4.5 մետրանոց որմնակնարը ճկված, մասնատված, բնականաբար, դրա վրայի ներկերը թափվելու են, ոչնչանալու են, եթե որևէ մեկին թվում է, որ մասնատումը ավելացնելու է որմնանկարի որակը, ապա սխալվում է, մասնատումը ենթադրում է 2-րդ անգամ վերականգնում, թե դրանից հետո Հակոբ Հակոբյանից ինչ կմնա՝ դժվար է ասել»։
Նա նաեւ նշեց, որ հարց է՝ եթե տեղափոխման և վերականգնման նախագիծ են ներկայացրել, ապա գիտատեխնիկական խորհուրդը հաստատե՞լ է այն, թե ոչ։
«Ահռելի գումար է ներդրվել որմնանկարի վերականգնման համար, բայց այդ գումարը չեն տվել, որ այն մասնատեն, բաժանեն մասերի, տանեն՝ կպցնեն, վնասվածքների վրայով վրձինով անցնեն։ Որմնանկարի վերականգնումը ենթադրում է հատուկ մեթոդաբանություն, հատուկ գործիքակազմ ու մասնագետների ներգրավվածություն, 2-3 հոգով որմանկար չեն տեղափոխում կամ վերականգնում»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից