ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է 09/04/2024 11:15 | Առողջություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 4-ը նշում է որպես սեռական առողջության օր
Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 4-ին նշվում է սեռական առողջության օրը, այն ընդգծում է յուրաքանչյուր մարդու սեռական և վերարտադրողական առողջության և բարեկեցության իրավունքը, այդ թվում նաև իրազեկված որոշումներ կայացնելու վերաբերյալ: Այս տարվա կարգախոսը «համաձայնությունն» է` ընդգծելու համաձայնության և փոխադարձ հարգանքի կարևորության գիտակցությանը, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին: Այս մասին տեղեկանում ենք Հերացի վերլուծական կենտրոնից։
Սեռական առողջությանն առնչվող հարցերը հաճախ դասվում են «չքննարկվող» թեմաներին: Դրանց մասին խուսափում են խոսել ընտանիքներում, դպրոցներում, համալսարաններում, այսպիսով նպաստելով խնդրի վերաբերյալ տարաբնույթ ոչ ստույգ, իսկ հաճախ նաև վտանգավոր տեղեկատվության և վարքագծային կանոնների տարածմանն ու ամրապնդմանը մարդկանց, հատկապես դեռահասների և երիտասարդներին շրջանում:
Սեռական առողջության վրա մեծապես ազդում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, որոնք իրենցից ներկայացնում են հանրային առողջության լուրջ սպառնալիք: Այսպես, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն աշխարհում ամեն օր մարդկանց շրջանում արձանագրվում են ավելի քան 1 միլիոն սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակներ) նոր դեպքեր, որոնց մեծամասնությունն անախտանիշ է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է մոտ 374 միլիոն նոր վարակ, բուժելի 4 սեռավարակներից 1-ով՝ քլամիդիոզ, գոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնիազ:
Սեռավարակներն ուղղակիորեն ազդում են սեռական և վերարտադրողական առողջության վրա, առաջացնելով խարան, անպտղություն, քաղցկեղ և հղիության բարդություններ, կարող են մեծացնել ՄԻԱՎ-ի վարակվելու վտանգը:
Սեռավարակների մասին խոսելիս շատերն ամոթխածությամբ լռում են, բժշկի չեն դիմում, ինչի հետեւանքով կարող են առաջանալ մի շարք բարդություններ: Սեռավարակները թաքցնելու պարագայում վտանգի տակ կարող է դրվել և անհատի, և ընտանիքի անդամների առողջությունը: Առանձնահատուկ ռիսկի խումբ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Ժամանակին չհայտնաբերելու և չբուժելու դեպքում սեռավարակները կարող են բացասաբար ազդել վերարտադրողական (մանկածնման) ֆունկցիայի վրա:
Սեռավարակները «երիտասարդանում են»
Իրական է նաև այն տեսակետը, որ սեռավարակները «երիտասարդանում են», այսինքն` շատ ավելի վաղ տարիքի անձանց մոտ են դրսևորվում, քան, օրինակ, երկու-երեք տասնամյակ առաջ: Սա պայմանավորված է սեռական կյանքի ազատականացմամբ, վաղ սեռական կյանքով, ազատ բարքերով, սեռական առողջության վերաբերյալ ունեցած թերի գիտելիքներով:
Այսօր սեռավարակները 30-ից ավելի են: Դրանց մի մասը կարող են առաջացնել ուրետրալ ախտանիշներ՝ հաճախամիզություն, ցավեր միզելիս, միզարձակման խանգարումներ, դժվարամիզություն, մի մասը՝ ախտաբանական արտադրություն, քոր, դիսկոմֆորտ, բորբոքումներ, անպտղություն:
Որոշ սեռավարակներ շատ վտանգավոր են մոր և պտղի համար: Օրինակ` ցիտոմեգալովիրուսը, հերպեսը: Որոշ սեռավարակներ, չունենալով կլինիկական դրսևորումներ մոր մոտ, կարող են լուրջ վտանգ ներկայացնել պտղի համար, հանգեցնել ինքնաբեր վիժման, վաղաժամ ծննդաբերության, պտղի զարգացման արատների, ներարգանդային վարակների:
Սեռավարակների զգալի մասը կարող է ընթանալ առանց ակնառու ախտանշանների: Սակայն այդ դեպքում էլ վարակված անձինք վարակի աղբյուր են զուգընկերների համար: Ավելին՝ անախտանիշ ընթացող սեռավարակները ևս կարող են առաջացնել բարդություններ: Սեռավարակների սրման տարիքը համարվում է 20-30 տարեկանը, քանի որ սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքն է: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, ինչը շատ բարդացնում է բուժումը: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք ժամանակին չեն հետազոտվել:
Հետազոտությունները պարզել են, որ Հայաստանում առաջին սեռական հարաբերության տարիքը նվազել է: Տղաների մոտ առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 16,5 տարեկան՝ նախկին 18-ի փոխարեն, աղջիկների մոտ առաջին սեռական հարաբերության տարիքը նույնպես նվազել է՝ կազմելով միջինը 17 տարեկան՝ նախկին 19-ի փոխարեն։
Այնուամենայնիվ, թե՛ տղայի, թե՛ աղջկա համար սեռական կյանքի սկիզբը ցանկալի է լինի 18 տարեկանից հետո, քանի որ լրիվ սեռական հասունացումը տեղի է ունենում այդ տարիքում, ավարտվում է մարդու ընդհանուր մտավոր և հոգեբանական ձևավորումը, այլ կերպ ասած՝ մարդն այդ տարիքում ի վիճակի է պատասխան տալ սեփական արարքների համար:
Ժամանակակից հասարակությունում նպատակահարմար է ոչ թե խուսափել «արգելված» թեմաներից, որոնց շարքին հաճախ դասվում է սեռական և վերարտադրողական առողջությունը, այլ հակառակը՝ աշխատել բնակչության հետ ստեղծել առողջ, առողջապահական հարցերում լավ կողմնորոշվող և սեփական առողջությանը հոգատարությամբ վերաբերվող հասարակություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից