ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առուշանյանին կալանավորելու որոշում չկայացվեց, այլ նիստը հետաձգվեց 09/03/2024 16:24 | Դատական ռեպորտաժներ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, կայացել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխելու մասին Պրոբացիայի ծառայության միջնորդության քննությունը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազության ներկայացուցիչը դատարանում ներկայացրեց վերաբերյալ իր դիրքորոշումը։ Առուշ Առուշանյանի պաշտպան Սերգեյ Մարաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախևառաջ պետք է պարզել՝ որ օրենսգիրքն է այս դեպքում կիրառելի, քանի որ անձի կարգավիճակը վատթարացնող նորմը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Առուշանյանը դատապարտվել է 2003թ․ օրենսգրքով՝ 2022թ․, դատավճիռը՝ օրինական ուժ ստացել 2024թ․, մինչդեռ, 2003թ․ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածում չկա հասկացություն՝ խուսափել պատժի կրումից, նույն օրենսգրքով չկա նաև կանոն, որ եթե անձը խուսափում է որևէ պատժի կրումից, ապա այն կարող է փոխարինվել որևէ այլ պատժատեսակի, իսկ նոր քրեական օրենսգիրքը բոլորովին այլ կարգավորումներ է որդեգրել, այս դեպքում՝ անձի կարգավիճակը վատթարացնող։
«Ստացվում է՝ այսօր նոր օրենքով, որը անձի վիճակը վատթարացնող կանոններ է սահմանել, վերցնում և առաջնորդվում են նորմերով և նախկին օրենսգրքի գործողության ժամանակ կատարված արարքի նկատմամբ խիստ օրենքը հետադարձության կարգով կիրառելու միջնորդություն են ներկայացրել»,- ասաց Մարաբյանը՝ նշելով, որ այս առումով միջնորդությունը ենթակա է մերժման։
Բացի այդ, նա հիշատակեց նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի կիրառման պարագայում, միևնույն է, ելակետը մնում է հանցանքը կատարելու պահին գործող օրենքը։
«Նախկինում, եթե խուսափեր, չէր կարող քննարկվեր պատիժը փոխարինելու հարց, նոր օրենսգրքի կանոնները կիրառելի չեն։ Երկրորդը՝ ինչ պետք է անի։ Քննարկում են, ասում՝ հրաժարական ներկայացնի, բայց հրաժարական ներկայացնելու ոչ հիմքեր կան, ոչ պայմաններ կան, ինքն է որոշում, օրենսդիրը սահմանում է, որ անձն է որոշում՝ հրաժարվել, թե՝ ոչ։ Ստացվում է իրավիճակ՝ կոնկրետ իրավիճակում ընտրովի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու կառուցակարգ չկա, ինչը փորձում են մեկնաբանել հետևյալ կերպ՝ կամ հրաժարական պետք է ներկայացնի, կամ անվստահություն հայտնեն, այլընտրանքը՝ ազատազրկումն է։ Սա հակաիրավական, ժողովրդավարության սկզբունքի հետ առնչություն չունեցող, իրավունքի գերակայության սկզբունքին հակասող իրավիճակ է; Չի կարող լինել մի իրավիճակ, երբ անձի վրա փորձ է արվում դնել մի պարտականություն, որն օրենքով ամրագրված չէ»,- ընդգծեց Մարաբյանը՝ Առուշանյանը պետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ օրենքով ամրագրված չէ, որ համայնքի ղեկավարին կարելի է դատավճռով պաշտոնանկ անել, չկա նման կարգավորում, ցանկացած մեկնաբանություն իրավունքից դուրս է։ Նրա խոսքով՝ դատապարտյալի պարտականություն չկա, չկա օրենսդրական կարգավորում՝ լիազորությունների դադարեցման մասին, հետևաբար, միջնորդությունը բավարարել հնարավոր չէ տեխնիկապես։ Բացի այդ, խուսափելու դեպքում պատասխանատվության մասին է նախազգուշացվում, բայց դա չի ենթադրում պատժի տեսակի փոփոխություն։
Միջնորդության քննությունն այսօր չավարտվեց։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժամը 11։00-ն։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։
Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ՝ բողոք էր ներկայացրել նաև Առուշ Առուշանյանը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ, որը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի կողմից մերժվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
- 11/20/2024 15:41 Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, մենակ թե հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Երիցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից