ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք զիջելու ոչինչ չունենք, ունենք ստանալու 245 քառակուսի կիլոմետր տարածք, որը Ադրբեջանը գրավել է 2021 թ-ից հետո. Ռուբեն Գալչյան 09/03/2024 20:39 | Քաղաքական
Հայ- ադրբեջանական սահմանազատման հանձնաժողողովների աշխատակարգում թերևս ամենակարևորն կետն այն է, որ 1991 թ-ի Ալմա Աթայի հռչակագրի պայմանագիրը պետք է դրվի ամբողջ սահմանի սահմանազատման գործընթացի հիմքում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։
«Աշխատակարգում նշվում է, որ սահմանները լինելու են Խորհրդային Միության շտաբի գծած վերջին սահմանները, որոնք 1991 թ-ին կիրառվում էին, դրանք 1975-85 թթ-ի գծված սահմաններն են, ու դրանք են, որ պետք է հիմք հանդիսանան սահմանազատման հանձնաժողովի համար։ Այստեղ մեկ քարտեզ գոյություն չունի, քարտեզները սկսել են տպագրվել 1967-ից ու շարունակել են տպագրվել մինչև 1980-ականները, 1-2 քարտեզ չէ, Հայաստանի սահմանը միայն 300 հատ քարտեզ ունի»,- նշել է Գալչյանը։
Նրա փոխանցմամբ՝ այդ քարտեզներում կան նաեւ խնդիրներ, քանի որ որոշ տեղերում, տասնյակ կիլոմետրեր Հայաստանի մայրուղին սահման էր։ «Մասնագետները պետք է որոշեն, թե ինչ լուծում գնեն, սա պետք է հանձնաժողովում բարձրացվի ու լուծում գտնի։ Խոսքը Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածի մասին է։ Հաճախ, որոշ տեղերում հենց մայրուղին է սահմանը»։
Հարցին, թե արդյոք հատվածական սահմանազատման դեպքում խնդիրներ չեն առաջանա, քանի որ այն հատվածներում, որտեղ Հայաստանը պետք է զիջի՝ Ադրբեջանը կարող է պահանջել նախ այդ հատվածներում իրականացնել սահմանզատումը, որպեսզի հայկական կողմը նահանջի, իսկ երբ Ադրբեջանի զավթած տարածքների մասին խոսք գնա՝ Ադրբեջանը կարող է հրաժարվել հետագա սահմանազատումից՝ քարտեզագիրը նշեց, որ սահմանազատումը լինելու է ամբողջ սահմանի երկայնքով, բայց աշխատանքը լինելու է հատվածական կտորների վրա։
«Եթե ուզենք բոլորը միանգամից անել, ապա հազարավոր մասնագետների կարիք կլինի։ Ալմա Աթայի վրա հղումը ենթադրում է, որ ամբողջ սահմանի մասին է խոսքը։ Բայց, այո, Ադրբեջանի դեպքում ոչնչի վրա չի կարելի վստահ լինել, եթե անգամ խաղաղության պայմանագիրը կնքենք, ապա Ադրբեջանը կարող է հաջորդ օրը հարձակվել մեզ վրա, քանի որ իր համար իր ստորագրած թղթերը ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Բայց սա այլ խնդիր է՝ ուժի խնդիր է, թե ով կարող է Ադրբեջանին պարտադրել իր պարտավորությունը կատարել»,- ասաց փորձագետը։
Հարցին, թե, այս փաստաթղթի համաձայն, մենք ինչ ունենք զիջելու և ստանալու՝ նա պատասխանեց, որ մենք զիջելու ոչինչ չունենք։ «Ունենք ստանալու 245 քառակուսի կիլոմետր տարածք, որը Ադրբեջանը գրավել է 2021 թ-ից հետո։ Իսկ եթե վերադառնանք այն տարածքին, որով մտել ենք խորհրդային միություն՝ 1920-ական թթ-ին, ապա այդ տարիներից հետո մեր տարածքից 1920-30-ական թթ 1200 կմ տրվել է Ադրբեջանին։ Այսինքն, 1926թ-ի քարտեզներով ՀՀ տարածքը 30 հազար 900 քառակուսի կիլոմետր էր։ Եթե Ադրբեջանը սեղանին դրեց մեր համար անբարենպաստ քարտեզներ, ապա մենք էլ կարող ենք դրանք մեջտեղ բերել»։
Ինչ վերաբերում է անկլավներին, որոնց հարցը կարող է սահմանազատման ընթացքում բարձրանալ՝ նա նշեց, որ խոսվում է երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման մասին, սա նշանակում է որ խոսքը այն ընդհանուր գծի մասին է, որ երկու երկրները ունեն։
«Այսինքն, անկլավների մասին խոսք չկա, քանի որ անկլավների էությունն ապօրինի է, դրանք տրվել են սովետական շտաբի կողմից՝ առանց ՀՀ-ին տեղեկացնելու»,- արձանագրեց Ռ. Գալչյանը։
Հարցին, թե որքանով հնարավոր կլինի սահմանազատումը հասցնել տրամաբանական ավարտին՝ նա նշեց, որ սահմանազտումը բավական երկար ժամանակ կպահանջի։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքան ճնշում կա նրանց վրա և որքանով կա պարտադրանք ավարտել գործընթացը։ Այդ ճնշումը արևմուտքից է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
- 11/19/2024 23:50 Ուսուցչուհին ամուսնուց հեռացել է դեռահասի մոտ եւ հայտարարել հանուն նրա բանտ նստելու պատրաստակամության մասին
- 11/19/2024 23:09 Հայտնի է գազօջախը ճարպից մաքրելու արագ միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից