ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես հայաթափվեց Արցախը՝ Փաշինյանի «դաբրոյով» և Արևմուտքի թողտվությամբ. «Փաստ» 09/03/2024 07:55 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման միջազգային կենտրոնը՝ OCCRP-ն, որ աշխարհում հետաքննություններ իրականացնող խոշորագույն նախագիծ է, ծավալուն հետաքննություն է իրականացրել և պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար վարչակազմը խոչընդոտել է շրջափակված Արցախ հումանիտար բեռներ փոխադրելուն, ինչը կենսական նշանակություն ուներ լիակատար շրջափակման մեջ հայտնված 100 հազար մարդու համար: Նշվում է, որ, ըստ այդմ, խոչընդոտներ են ստեղծվել թե՛ Արցախում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության, թե՛ ռուսական խաղաղապահ զորակազմի համար։ Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի արգելափակումը սկսվեց Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թ. հոկտեմբերին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։
Հետաքննության հեղինակները նշում են, որ ադրբեջանցիները ամեն կերպ խոչընդոտել են մարդասիրական բեռների տեղափոխմանը՝ մեքենաների լրացուցիչ ստուգումների, թույլտվությունների համար պատասխանները տևական ձգձգելու, տարբեր այլ միջոցներով։ Ալիևին այդ հարցում օգնել է Կարմիր մահիկի տեղական բաժանմունքը՝ ոտնահարելով մայր կազմակերպության որդեգրած սկզբունքները։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Կարմիր խաչն արդեն 2023 թ. հուլիսի վերջին դադարեցրել էր մարդասիրական օգնության տեղափոխումը, իսկ ռուս խաղաղապահները օգնություն կարողանում էին տեղափոխել միայն օդով, այն էլ օբյեկտիվորեն չափազանց քիչ քանակությամբ։
Հիշեցնենք, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը վճռել էր, որ Ադրբեջանը պարտավոր էր ապահովել «անխոչընդոտ տեղաշարժը» Լաչինի միջանցքով, սակայն նույնիսկ դրանից հետո էլ Բաքուն շարունակել է լրջորեն սահմանափակել Կարմիր խաչի գործունեությունը. մարդասիրական կազմակերպությանը թույլ չի տրվել լիարժեք իրականացնել ծանր հիվանդների տարհանումը Հայաստան, բավարար պաշարներ՝ այդ թվում վառելիք, դեղորայք հասցնել մատակարարումներից ամբողջովին զրկված բնակչությանը։ Ինչպես հետագայում հայտնել էր Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, Ֆրանսիան և Եվրամիությունը երաշխավորել էին Արցախի բնակչության պաշտպանությունը, բայց հրաժարվել կատարել իրենց պարտավորությունները Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան զտումների ժամանակ։
Իսկ թե ինչպես էր Հայաստանի գործող իշխանությունը, մեղմ ասած, աջակցում Ադրբեջանին զտումների հարցում, ի թիվս այլ հանգամանքներից, կարելի է դատել հենց թեկուզ ազդեցիկ քպականների հայտարարություններից։ Օրինակ՝ սեպտեմբերյան էթնիկ զտումներից հետո քպական պատգամավոր, իսկ ներկայում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե՝ «եթե ուզում եք ճիշտն իմանալ, Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը», այսինքն՝ այն օրը, երբ հայաթափվեց Արցախը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 03․ 09․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ