ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատվածական սահմանազատումը պատերազմի սանձազերծման ռիսկեր է պարունակում. Արթուր Խաչատրյան 09/03/2024 14:13 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը պիտի լիներ մինչև ՀՀ-ի թեկուզ մեկ զինվորի հետքաշումը շփման գծից։ Մասնավորապես Շուռնուխից, որտեղ GPS-ի հիման վրա ադրբեջանցիները պահանջեցին, որ հայկական ստորաբաժանումները Ադրբեջանին հանձնեն մեր ինքնիշխանության և իրավազորության տակ գտնվող տարածքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ առանց կանոնակարգի առկայության նաև Կիրանցում եղավ սահմանազատում, բայց այն ինչ եղել է առանց այդ կանոնակարգի՝ ապօրինի է եղել։
Անդրադառնալով բովանդակությանը՝ Խաչատրյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է հղում կատարվում Ալմա Աթայի հռչակագրին։ «Ալմա Աթայի հռչակագրում որևէ հղում չկա վարչական սահմաններին։ Ալմա Աթայի հռչակագիրը Ադրբեջանը վկայակոչում է, որ ցույց տա թե իբրև թե Սովետական Միության փլուզման պահին Արցախը եղել է Ադրբեջանի կազմում, հետևաբար, Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ներքին օրենքների շրջանակներում, ինքը մերժվեց, թե ՄԱԿ-ի , թե ԵԱՀԿ-ի կողմից։ Սա է պատճառը, թե ինչու է այդ թղթի կտորն առաջ մղում։ Այդ թղթում ուղղակի գրված է, որ բոլոր երկրները ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց դա ունիվերսալ օրենք է, մինչդեռ ՄԱԿ Արդարադատության դատարանը տվել է խորհրդատվական կարծիք, ըստ որի՝տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որևէ ազգի կողմից անկախության հռչակման համար, ինչն արվել է Արցախի Հայրապետության կողմից։ Հետևաբար այս սկզբունքը մեզ համար անհասկանալի է»։
Նա նաև նշեց, որ անհասկանալի է սահմանների հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն է։ «Մենք կարծում ենք, որ դա պետք է արվի ամբողջ պարագծով, որովհետև Ադրբեջանը կարող է Հայաստանին պարտադրել ինչ որ մի զիջում՝ ինչ-որ հատվածում, խոստանալով համարժեք զիջման գնալ ինչ-որ այլ հատվածում; Հայաստանը կարող է հավատալ դրան, բայց Ադրբեջանը կարող է հերթական անգամ խաբել ու ծուղակը գցել, դրա համար կարծում ենք, որ պետք է լինի ամբողջ պարագծով։ Եթե կան վիճելի հատվածներ, ապա դրանց պետք է անդրադառնալ վերջում»։
Դիտարկմանը, թե արդյոք հատվածական սահմանազատումը պատերազմի սանձազերծման ռիսկեր է պարունակում՝ Խաչատրյանը պատասխանեց, որ այո, քանի որ բացառապես Ադրբեջանի պահանջ է այն, որ սահմանազատումը պետք է լինի հատվածական, մեր շահերից պետք է բխի ամբողջական սահմանագծումը, որպեսզի եթե փոփոխության խնդիր լինի՝ ինչ որ բան տալ կամ վերցնել ինչը տրամաբանական է, հնարավոր լինի անել։
«Ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմ ոչինչ համաձայնեցված չէ։ Այսինքն, պետք է ամբողջ սահմանը սահմանազատված լինի, բոլոր հատվածների նկարագիրը պետք է լինի, հետո ամեն բան միասին ստորագրվի»։
Նա նաև ընդգծեց, որ ճիշտ լինի որ կանոնակարգում նաև հրվի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծի ճշգրտումը չի կարող վերաբերվել Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորմանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ