Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայորը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն. Անդրեասյան 09/03/2024   18:11  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները մեծամասամբ վերաբերում են դպրոցների կառավարմանը, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացին:

Ըստ նախարարի՝ օրենքի համապատասխան հոդվածում հերթական և կամավոր ատեստավորումների ընթացակարգերին վերաբերող դրույթները շարադրված էին ընդհանուր կարգավորումներով, որոնք կիրառման ժամանակ որոշակի դեպքերում հստակություն էին պահանջում:  Նախագծով դրանք առանձնացվել են՝ յուրաքանչյուր միջոցառման համար սահմանելով համապատասխան իրավակարգավորումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝  նման հստակեցումները կօգնեն, որ թե՛ ուսուցիչների համար ավելի կանխատեսելի և տեսանելի, թե՛ օրենքի կիրարկման տեսանկյունից ավելի հստակ քաղաքականություն վարվի:

«Հստակեցվել են նաև ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատմանը վերաբերող դրույթները և, մասնավորապես, առարկայական գիտելիքի մասով կամավոր ատեստավորման եղանակով իրականացման հնարավորությունը, որը լրացվել է ամբողջությամբ և այս պահից արդեն հերթական ատեստավորման ենթակա այն ուսուցիչների պարագայում կգործի, որոնց կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության մակարդակում: Սա նշանակում է՝ եթե ուսուցիչը գնահատվել է, և ակնհայտ է, որ նա ունի առարկայական գիտելիքի խնդիր, ապա նրա համար պարտադիր է դառնում կամավոր ատեստավորման կամ այլ կերպ ասած՝ առարկայական գիտելիքի ստուգման եղանակով ատեստավորման անցկացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ հստակեցվել են ուսուցչի աշխատաժամանակի փոփոխությունները: Լրացվել է օրենքի համապատասխան կետը, որով սահմանվում է՝ նոր չափորոշչի ներդրմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարրական դասարաններում դասավանդողների համար 1 դրույքի համար 18 ժամ է, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ. «Սա բավական լուրջ որակական փոփոխություն է, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական 22 դասաժամն ի սկզբանե սխալ որոշում էր: Մեր ուսուցիչները կունենան բավարար ժամանակ դասերին նախապատրաստվելու, դասերի արդյունքները վերլուծելու համար: Այս տարվանից 12 դասարաններից 7-ում արդեն գործելու է նոր չափորոշիչը, այնպես որ, կարծում եմ, մեր ուսուցիչները շատ ավելի մեծ չափով կզգան այս փոփոխությունը»:

Անդրադառնալով դպրոցների կառավարմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ նախագծում ներառվել է «մենթոր դպրոցի» սահմանումը: Նրա խոսքով՝ այսօր էլ համակարգում առկա են դպրոցներ, որոնք առանձնանում են իրենց կարողությունների բարձր մակարդակով ու նաև աջակցում են մյուս դպրոցներին՝ հանդիսանալով վերապատրաստումների և խորհրդատվությունների կենտրոն: Սա նաև օգնում է ապակենտրոնացնել համակարգը, որտեղ, Ժաննա Անդրեասյանի խոսքով, լոկալ կարողություններն օգտագործվում են և զարգացվում:

Առաջարկվող մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է առավել հստակեցնել քաղաքական զսպվածության անհրաժեշտությունը տնօրենների և վարչատնտեսական համակարգողների պաշտոններ զբաղեցնելու պարագայում, ինչը, Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, կարևոր հանձնառություն է և հետևողականորեն իրականացվում է՝ կրթական համակարգը զերծ պահելու կուսակցականացման և քաղաքականացման ջանքերից:

«Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքն ու աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Քաղաքական զսպվածության պահանջը վարքային պահանջ է սահմանում ու նաև համապատասխան պատժամիջոցների հնարավորություն է ընձեռում. եթե որևէ մեկը կխախտի այս դրույթը, ապա համապատասխան հետևանքները կկիրառվեն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ հստակեցվում են հաստատության տնօրենի հավակնորդի հավաստագրման, դրա գործունեության ժամկետի հետ կապված դրույթները, սահմանվում են տնօրենի նկատմամբ փորձաշրջանի, տնօրենի գործուղման հնարավորությունները, հստակեցվում են տնօրենի պարտավորությունները և այլն:

Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետների համար:

«Օրենքի ներկա ձևակերպումները վերաբերում են միայն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնների աշխատակիցներին, բայց մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ ունենք թե՛ դպրոցներում, թե՛ այլ մարմիններում:  Խմբագրական փոփոխությունը հնարավորություն է տալիս այսպիսի մասնագետների կամավոր ատեստավորման կարգը ու դրա արդյունքում նախատեսվող հավելավճարները տարածել ոլորտում աշխատող մասնագետների համար ընդհանրապես: Սա հատկապես խնդիր է դպրոցում աշխատող հոգեբանների և այլ մասնագետների պարագայում, որոնք օրենքի գործող ձևակերպմամբ դուրս էին մնում այս կարգավորումներից»,- նշել է նախարարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հաշվի առնելով մի շարք դիտարկումներ՝ հիմնականում լիազորող նորմերում իրականացվել են համապատասխան լրամշակումներ, որպեսզի իրավական ակտերը լինեն ավելի հստակ: Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերի փոփոխության համար 6 ամիս ժամանակ է նախատեսված:

Զեկուցումից հետո ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն և ներառվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 01/09/2024  |  ԼՐԱՀՈՍԲարեփոխումների ճանապարհը դյուրին չէ. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
10:56 10/07/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
07:49 13/06/2024  |  Մամուլ7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
21:38 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին Գերմանիա է գործուղել
11:41 18/04/2024  |  ԼՐԱՀՈՍՄեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ
12:08 05/04/2024  |  ԼՐԱՀՈՍԺաննա Անդրեասյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում քննարկել է ԼՂ պատմամշակութային ժառանգության հարցը
22:41 28/03/2024  |  ԼՐԱՀՈՍԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
12:48 28/03/2024  |  ԼՐԱՀՈՍԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
15:16 27/03/2024  |  ԼՐԱՀՈՍ«Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը
17:09 28/02/2024  |  ՔաղաքականՀայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից հանելու մասին որևէ խոսք չկա՝ այն մնում է շրջանառության մեջ. նախարարը հիասթափեցրեց

Արխիվ

[]