Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի պաշտպանությունը միջազգային հանրության խնդիրն է․ արցախյան ՀԿ-ները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին 09/03/2024   12:17  |  ԼՐԱՀՈՍ

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն դիմում է հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան Բորգին։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

 
 «Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և իր ժողովրդի դեմ  Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման և այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

 
Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly - Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ    արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի  տեղահանման բնորոշմանը։

 
Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո  և ձեռք բերված արդյունքները ամրագրելու  նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը և դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

Ադրբեջանի նախագահը արդեն  չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով  լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլևս գոյություն չունի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները երկու տասնամյակների ընթացքում մեկ անգամ չեն հրապարակայնորեն նշել ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես  գործիք օգտագործելու անթույլատրելիության մասին։

Համաձայնվել ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին և կատարված փաստը (fait accompli) օրինականցնելու քաղաքանակությանը, նշանակում է ամբողջովին հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից և օրինականացնել միջազգային կոնվենցիաների կանխամտածված զանգվածային խախտումները, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և ուժի ոչ օրինական կիրառումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական  բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի  գործունեությունը։

Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին և նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ  վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել  մեր սկզբունքներից, համոզմունքներից և սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ  աքսորի մեջ, ոչ որևէ այլ ֆիզիկական և քաղաքական հանգամանքներում։

ԵԱՀԿ ընդունած որոշումների համաձայն Մինսկի խմբի առաքելությունը  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և կոնֆլիկտային հարաբերությունների հիմքերի վերացումը։ 1992 թվականին միջազգային հանրությունն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ  տարաձայնությունները՝ վիճարկելի ճանաչելով տվյալ տարածքը։ Նույն տարում Հայաստանը և Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունների առկայության  փաստը ընդունելու պայմանով և համաձայնությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խորհրդաժողովում։ Երկու պետությունները պարտավորություն ստանձնեցին հիմնախնդիրը  կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

Նույն, 1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

Սակայն, անդամակցելով  ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության  քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայաատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով։

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և  այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման  փորձերը որևէ իրական հիմք չունեն։

ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի  մարտի 24-ին ԵԱՀԽ  խորհրդի  Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։  Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող  ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել ևս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը հիշում է ԵԱՀԿ հովանու ներքո  Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին իր ընտրած ներկայացուցիչների մասնակցության իրավունքի մասին և Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին է հասցնում իր պահանջները, մտահոգություններն ու առաջարկությունները։

Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և  հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են  տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ  քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի  պաշտպանությունը միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»։ա

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 02/09/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ միջազգային ատյաններում օրակարգային դարձնել Արցախի Հանրապետության ժողովրդի՝ հայրենիք հավաքական կերպով վերադառնալու իրավունքի հարցը․ հայտարարություն
10:35 06/08/2024  |  ՔաղաքականԱրցախի առաջնորդների հայրենադարձությունն Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է․ ԱՀ ԱԺ
14:21 03/07/2024  |  ՄեկնաբանությունԱրցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ազատվել է պաշտոնից
12:00 01/07/2024  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում ԱՄՆ նախագահին կասեցնել Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը․ Արցախի ԱԺ-ի հայտարարությունը
13:51 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍՀանրայնացրել է ոչ հրապարակային քննարկումները. Արևիկ Պետրոսյանին հեռացրել են Արցախի «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունից
17:39 19/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
07:46 13/03/2024  |  ՄամուլԱրցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը. Գեղամ Ստեփանյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել․ «Ժողովուրդ»
15:30 05/03/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ-ը դատապարտում է ադրբեջանի վանդալիստական քաղաքականությունը
19:36 28/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱնընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը
08:22 21/02/2024  |  ՄամուլԳաղտնի նիստեր և հանդիպումներ․ «Հրապարակ»

Արխիվ

[]