ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը և հայկական շահը, ապա Արցախյան օրակարգն այլընտրանք չունի. Սաղաթելյան 09/02/2024 21:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելույթ է ունեցել «Վերադարձ» խորագրով միջոցառմանը.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Գերաշնորհ սրբազան հայրեր, սիրելի ընկերներ, հարգելի ներկաներ,
Մեզ համար դժվար է այսօր նշել և արժևորել Արցախի հանրապետության օրը, երբ Արցախը հայաթափված է, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Բաքվի բանտերում։ Բայց մենք պետք է արժևորենք այս օրը, որովհետև մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ։
Նախ դիմում եմ արցախցիներին։ Սիրելի՛ արցախահայեր, այսօր թշնամական քարոզչությունը թիրախավորել է ձեզ, ցավոք, նաև Մայր հայրենիքում։ Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել ձեր՝ չպայքարելու և զենքը վայր դնելու արդյունք։
Շատ հստակ ուզում եմ ասել, դուք չե՛ք պարտվել, դուք դավաճանվե՛լ եք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը հանձնվե՛լ է։ Արցախը հանձնվել է Ադրբեջանի մաս ճանաչելով, մնալով մենակ, Արցախը հանձնվել է Փաշինյան-Ալիև-Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ։
Արցախցին երեք պատերազմներում կռված, քաջության անպատկերացնելի օրինակներ դրսևորած ժողովուրդ է։ Դուք մեր հայրենիքի սահմանները սեփական արյամբ գծած ժողովուրդ եք։ Դուք ժողովուրդ եք, որի ամեն ընտանիք զոհ և զինվոր ունի։
Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր շատ անկեղծ զրույցի կարիք ունենք։ Մենք պարտավոր ենք հասկանալ մեր այս ծանր կացության պատճառները, գտնենք վերականգման ուղիները։
Այսօր է պահը վերաիմաստավորելու մեր մոտեցումները, մեր ուղենիշերը սահամանելու ինքներս մեզ համար և՛ անձնական, և՛ ազգային մակարդակներում, քանզի ոչ թե աղետների քանակը կամ մասշտաբը, այլ դրանցից հետո ոտքի կանգնելու ունակությունն է որոշում ազգերի ճակատագիրը։
Այսօր հայկական աշխարհում բախվում են երկու արժեհամակարգեր՝ հայակենտրոն ու օտարահպատակ։
Այսօր մեզ անընդհատ ասում են, թե ցանկանում են խաղաղություն բերել, բայց սրանց բերածը նոր պատերազմ է՝ ամեն անգամ ավելի մոտ մեր տներին։ Եվ ցանկացած ուժ, որն ընդդիմանում է կապիտուլյացիային՝ հայտարարվում է ռազմատենչ։
Այսօր մեր պետությունը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները։ Նույնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ։ Եվ ամեն օր վախի նոր չափաբաժին է ներարկվում հանրությանը, որպեսզի կապիտուլյացիային ընդդիմացողները հայտարարվեն արկածախնդիրներ, իսկ կապիտուլյացիան ներկայացվի միակ ու անխուսափելի ելք։
Իրականում, սակայն, Հայրենիքի համար անզիջում պայքարը, այդ ճանապարհին զոհողությունները երկիրը ոչ միայն փորձությունների և արկածախնդրության տանել չէ, այլ ստեղծված իրավիճակից միակ ելքն է։
Մենք ուզում ենք Հայաստանը ոտքի կանգնի այս ծնկած վիճակից, իրենք ուզում են բոլորին իրենց պես ծնկի իջեցնել, որպեսզի ստացվի, որ միայն իրենք չեն ծնկած, այլ ողջ հայությունը։
Մենք ասում ենք՝ նոր որակի ազգային պետության կառուցումն այլընտրանք չունի, նրանք պնդում են, որ մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրերն անիրագործելի են ու կենացային։
Մենք ասում ենք՝ ճիշտ առաջնորդության դեպքում մեր ժողովուրդը կարող է պայքարել իր ազատության համար, ապահովել երկրի անվտնագությունը, նրանք, թշնամու հետ համահունչ, մեզ հայտարարում են ռևանշիստներ։
Մենք պնդում ենք՝ ոչ մի արտաքին ուժ չի՛ կարող որոշել, թե մենք ինչ սահմանադրություն պետք է ունենանք, մեր երեխաները հայոց պատմությունն ինչ դասագրքերով պետք է սովորեն, մեր զինանշանի վրա ինչ պետք է պատկերվի։ Նրանք մեզ ասում են՝ եթե չփոխենք, կհարձակվեն։
Մենք ասում ենք՝ խաղաղություն անհրաժեշտ է ապահովել, բայց չես կարող խաղաղություն ակնկալել մեկից, ում նպատակը քեզ ոչնչացնելն է։ Խաղաղությունը պետք է նվաճվի, խաղաղությունը պետք է պարտադրվի, ինչպես եղել է երկու տասնամյակների ընթացքում։ Նրանք շարունակում են մուրալ խաղաղություն՝ բերելով նոր պատերազմ և նոր կորուստներ։
Սիրելի հայրենակիցներ,
միմյանց հակասող այս աշխարհայացքների բախման կիզակետում է մեր ժողովուրդը։ Ուրեմն հենց հիմա է պահը համատեղ ուժերով ձևակերպելու թշնամական և ինքնաոչնչացման առաջարկի մեր այլընտրանքը, որը պետք է դառնա պայքարի ու ապաքինման նոր ուղենիշ։ Ու հենց այստեղ է, որ մենք կրկին մեր հայացքը հառում ենք դեպի Արցախ։ Արցախյան շարժումը ծնունդ տվեց երկու հայկական պետությունների, տարածաշրջանում ապահովեց ուժերի բալանս, մեզ աշխարհում դարձրեց գործոն։
Արցախ ունենալը ոչ միայն պատիվ էր, այլև անվտանգություն։ Արցախ կորցնելը խարան է, որը խոցելի է դարձնում հայկական սահմաններն ու Հայաստանին զրկում բանակցային ուժից։
Ուստի, եթե ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը և հայկական շահը, ապա Արցախյան օրակարգն այլընտրանք չունի։
Ուրեմն, Արցախն է՝ վերականգնվելու, նորից գործոն դառնալու, հայրենիքը պաշտպանելու մեր բանալին։
Բոլորս գիտենք՝ ինչ է այսօր մեր ազգին առաջարկվում Ադրբեջանի բռնապետի և Հայաստանի կառավարիչների կողմից, բազմիցս ներկայացրել ենք, այսօր էլ խոսվեց այդ ճանապարհի կործանարար լինելու մասին։ Ուրեմն, կործանման այդ ճանապարհը մերժելուն զուգահեռ, հրամայական է ազգային նոր այլընտրանքային առաջարկի ձևավորումը։ Այլընտրանք, որը կդառնա համազգային նոր ուղենիշ։ Այդ այլընտրանքը պետք է հիմնված լինի աշխարհաքաղաքական իրավիճակի իրատեսական գնահատման, սեփական կարողությունների հաշվարկման վրա, բայց միաժամանակ պետք է համահունչ լինի մեր ժողովրդի նպատակադրումներին։
Դրա համար անհրաժեշտ է վերադառնալ մեր պայքարի ակունքներին։
Արցախի եւ Հայաստանի Հանրապետության լինելիությունը փոխշաղկապված է, առանց Արցախի Հայաստանի անվտանգության համակարգը խիստ խոցելի է, դա տեսնում ենք Տավուշում, Գեղարքունիքում, Ջերմուկում, Սյունիքում։
Հետևաբար, չկա առանձին Արցախի հարց և առանձին Հայաստանի հարց, դրանք փոխկապակցված են։ Ավելին՝ նույն հարցն է։
Հենց այստեղից էլ բխում է այլընտրանքային հայեցակարգի առաջին դրույթը, առաջին բանը որ մենք, որպես ազգ և պետություն, պետք է ասենք աշխարհին․ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ՛, Ադրբեջանը չի՛ կարող ուժով և ուժի սպառնալիքով հարցեր լուծել տարածաշրջանում, մենք երբեք չե՛նք հաշտվելու դրա հետ։
Պատերազմական հանցագործություններով զուգորդված ագրեսիան միջազգային հանրությունը չի կարող ընկալել հակամարտության կարգավորման ընդունելի միջոց։
Այսօր աշխարհի միայն երկու՝ Ալիևի և Փաշինյանի կառավարություններն են շարունակ խոսում Արցախի Հանրապետության լուծարման, Արցախյան հարցի փակված լինելու մասին:
Ի միիջի այլոց, մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի հարցը ներառված չէ։ Քանի դեռ Արցախի ռազամաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվում, իսկ Ադրբեջանի զորքերը՝ ՀՀ ինքինիշխանության տարածքում, հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել խաղաղության բանակցություն, դա սուտ է և կեղծիք, դա ըստ էության՝ նոչ և ավելի խորը կապիտուլյացիայի մասին բանակցություններ են։
Երկրորդ հիմնադրույթը, որը պետք է դառնա համազգային նոր ուղենիշ` արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքի պաշտպանությունն է։
Արցախցին իրավունք ունի ապրելու սեփական հայրենիքում։ Հենց այս հարցն է, որ պետք է ներառել բանակցային օրակարգում։ Դրան զուգահեռ հարկավոր է՝
ապահովել արցախցիների կոմպակտ բնակեցումը Հայաստանի Հանրապետությունում,
կանխել արցախցիների արտագաղթը,
ամեն գնով կանխել ներազգային թշնամանքի սերմանումը,
տարբեր ատյաններում բարձրացնել արցախցիների բոլոր, այդ թվում՝ գույքային իրավունքների հարցը,
միջազգային հարթակներում հասնել նրան, որ ճանաչվի արցախցիների ցեղասպանության, բռնի տեղահանման և էթնիկ զտման փաստը՝ դրանից բխեցնելով արցախցիների վերադարձի իրավունքը։
Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ հարցն օրակարգ բերելով՝ մենք ոչ միայն չենք վնասում Հայաստանին, այլ հակառակը՝ պաշտպանում ենք հայկական շահերը։ Արցախյան հարցը բանակցությունների օրակարգից դուրս բերումը, Արցախ վերադարձի իրավունքը չքննարկելն է հանգեցրել այն իրականությանը, որտեղ տավուշյան առաջնագծից զորքերի են ետ քաշվում կամ քննարկվում է Հայաստանից նոր զիջումների հարցը։
Արցախ վերադարձի օրակարգն է, որ հասկանալի է մեր բոլոր գործընկերներին։ Արցախ վերադարձի իրավունքից է, որ խոսում են ԵԱՀԿ մինսկի խմբի գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները։ Նաև այս պատճառով է Ալիևը ցանկանում լուծարել Մինսկի խումբը։ Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությունն է, որ կարող է թույլ տալ բանակցային սեղանին բացի հայկական կողմի զիջումներից իսկապես ունենալ բանակցային օրակարգ։ Ուրեմն Արցախ Վերադարձը պետք է վերածվի ազգային նոր ուղենիշի։ Արցախ վերադարձին պետք է ուղղված լինեն մեր համազգային ջանքերը։ Արցախի և Հայաստանի պաշտպանությունը նորից պետք է դրվի մեր մտածողության հիմքում, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր կենսական շահերը։
Կարևորագույն խնդիր է Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցը, առանց որի մենք մի քայլ էլ կհեռանանք Արցախ վերադարձի նպատակադրումից։ Այստեղից էլ բխում է երրորդ հայեցակարգային դրույթը․ Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, պետք է ապահովվի Արցախի ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորած իշխանության մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Այժմ Արցախը պետություն է, որի տարածքն ամբողջությամբ օկուպացված է, սակայն կա Արցախի Հանրապետության սուբեկտայնության հիմքը՝ Արցախի ժողովուրդը։
Արցախի ժողովրդի կողմից ձևավորած պետական ինստիտուտներն են, որ պետք է դառնան Արցախ վերադարձի իրավունքն առաջ տանող առաջնային սուբյեկտները։ Հենց նրանք պետք է սահմանեն այն իրավունքները, որն անհրաժեշտ է արցախցուն իր հայրենիքում ապրելու, և այն անվտանգությունը, որը բավարար է այդ իրավունքների ապահովման համար։
Սիրելի՛ հայրենակիցեր, Արցախյան հարցում և արտաքին քաղաքական ոլորտում այլընտրանքային մեր մոտեցումների ներկայացումը մեկ նպատակ է հետապնդում՝ ցույց տալ, որ կա՛ ներկա իշխանության առաջ քաշած ինքնաոչնչացման ճանապարհի այլընտրանքը։
Այսօր դուք լսեցիք ուղերձներ տարբեր մայրցամաքներից, որոնք վկայում են, որ սեփական շահերի ձևակերպման և դրանց պաշտպանությանը միտված քաղաքականության դեպքում մենք հասկանալի և ընկալելի ենք աշխարհի համար։
Ուստի կեղծ և թշնամական է անզորության այն քարոզը, որն ամենուր ուղեկցում է մեզ։ Սու՛տ է, թե մենք միայնակ ենք և չունենք դաշնակիցներ։
Դավաճանակա՛ն է թեզը, թե մենք մեր հարցերը լուծելու և մեր կենսական շահերը պաշտպանելու ներքին ուժ չունենք։
Մենք ցեղասպանությունից հետո պետություն կերտած, Արցախյան ազատամարտ հաղթած, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող ժողովրդի զավակներ ենք և այդ հազարամյա պատմության ընթացքում բազմիցս ապացուցել ենք, որ անհնարին ոչինչ չկա։ Եթե մենք ունենք ազգային գաղափարախոսություն, ազգային երազանք և այդ երազանքն իրականացնելու կամք և վճռականություն։
Մեր անելիքն այսօր՝ այնպե՛ս ապրել, այնպե՛ս գործել, այնպե՛ս պայքարել, որ վաղը լիաձայն կարողանանք ասել՝
կեցցե՛ Հայաստանը,
կեցցե՛ Արցախը,
կեցցե՛ հայությունը։
Շնորհակալ եմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից