ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը չպետք է մարսի իր պատերազմական հանցագործությունները. միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ հնարավորությունը. Գևորգ Ղուկասյան 09/02/2024 20:56 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ելույթը «Վերադարձ» խորագրով միջոցառումից.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայրեր, պատվարժան հյուրեր, սիրելի հայրենակիցներ
2020 թ. սեպտեմբերից սկսած Հայ դատի համաշխարհային ցանցը միջազգային հարաբերությունների խիստ անբարենպաստ պայմաններում պարբերաբար ստիպված է եղել իրականացնել քաղաքական առաջնահերթությունների և գործունեության հիմնական ուղղությունների մարտավարական փոփոխություններ՝ իր առջև դնելով նոր իրավիճակային խնդիրներ։
Ըստ այդմ, Հայ դատի համակարգի ներկա առաջնահերթություններն են․
· արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
· Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների ազատ արձակումը,
· Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը,
· արցախահայության հումանիտար օժանդակությունը,
· Հայաստանին տնտեսական և ռազմաքաղաքական օժանդակության տրամադրումը, ադրբեջանական հերթական ագրեսիայի կանխումը,
· մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրությունը և միջազգային իրավաքաղաքական գործընթացների նախաձեռնումը,
· «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի օրինակով միջազգային և տարածաշրջանային հարթակների ստեղծումն ու օժանդակությունը,
· Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությունը,
· խորհրդաժողովների, քննարկումների, հայկական և միջազգային պատվիրակությունների փոխադարձ այցելությունների միջոցով միջազգային իրազեկվածության բարձրացումը և այլն։
Սրանցից յուրաքանչյուրի հետևում խիստ յուրահատուկ, բարդ ու տևական աշխատանքներ են, որոնց միայն արդյունքներն են, որ երբեմն հրապարակվում են։
Վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում՝
Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ կիրառման մեջ է մտել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որով արգելվում է ամերիկյան կառավարության որևէ օժանդակություն Ադրբեջանին։ Ավելին, 2023 թ․ դեկտեմբերին Կոնգրեսը միաձայն ընդունել է S․3000 բանաձևը՝ նպատակ ունենալով վերացնել 907-րդ բանաձևի ամենամյա շրջանցման նախագահական իրավասությունը։ Կոնգրեսում իրավական ընթացակարգերի մեջ են մեզ համար կարևոր նշանակության՝ շուրջ մեկ տասնյակ նախագծեր։
Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվում է բավական ներկայացուցչական մի միջոցառում, որի քննարկման առանցքը լինելու է վերադարձի իրավունքի ապահովման գործում ամերիկյան առաջնորդության ապահովումը։ Նույն օրը նախատեսվում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ելույթը Կոնգրեսի՝ մարդու իրավունքների հանձնաժողովում։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործողությունների արդյունքում նաև Եվրոպական խորհրդարանն այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ թերևս ամենաօբյեկտիվ միջազգային կառույցն է, որի քաղաքական դիրքորոշումներն արտացոլվել են վերջին տարիների ընթացքում ուղղակի կամ անուղղակի Արցախին վերաբերող ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ընդունմամբ։ Խիստ զգուշավոր լավատեսությամբ ցանկանում ենք նշել, որ փոփոխություն է նշմարվում նաև ԵՄ գործադիր իշխանության դիրքորոշումներում, մասնավորապես, Հայաստանի անվտանգության և արցախահայության վերադարձի իրավունքի համատեքստում։
Ըստ ամենայնի, առաջիկայում համաեվրոպական մակարդակում կարձանագրենք նոր հաջողություններ՝ քաղաքական և քարոզչական բնույթի։
Հայ դատի Կանադայի հանձնախմբի նպատակաուղղված աշխատանքների արդյունքում, որոնք հանգեցրեցին նույնիսկ պետական հետաքննության՝ Կանադայի կառավարությունը Ադրբեջանի նկատմամբ կիրառում է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման էմբարգո։
Վերջին ամիսների ընթացքում միջազգային հարաբերություններում կարևոր երկու կենտրոններում Հայ իրավական կենտրոնի կողմից մուտք են արվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 42 ներկայացուցչի նկատմամբ պատերազմական հանցագործության դրվագներով պատժամիջոցների կիրառում և իրավական պատիժ պահանջող իրավական թղթածրարներ, որոնք ներկայումս անցնում են ընթացակարգային փուլեր։
Նմանաբնույթ աշխատանքները շարունակվում են նաև մի շարք երկրների համապատասխան գերատեսչությունների հետ։
Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման պահանջը Հայ դատի համակարգի կողմից որդեգրվել է ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, ներկայումս այն միջազգային լայն ընկալունակություն ունի։ Վերադարձի իրավունքի խնդիրը պաշտոնապես կարևորվել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինների, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Իրանի և այլ երկրների ու վերպետական կազմակերպությունների կողմից։
Սիրելի հայրենակիցներ, իրավու՞նք, թե՞ քաղաքական շահ դիլեման մշտապես եղել է միջազգային հարաբերություններում։ Անվիճելի է, որ միջազգային քաղաքական գործընթացների վայրիվերումների պայմաններում քաղաքական շահն առաջին պլան է մղվում, սակայն չի կարելի թերագնահատել այն հսկայական կազմակերպական դերը, որն ունի իրավունքը։
Հետևաբար, մենք հետքայլի իրավունք չունենք, հատկապես՝ այն պարագայում, երբ թշնամին, քարոզչական ու ֆինանսական հսկայական ռեսուրսների ներգրավմամբ, Հայ դատի համակարգի դեմ սանձազերծել է կեղծիքի ու ստի հերթական արշավը՝ հատկապես Ամերիկայում և Եվրոպայում։ Ադրբեջանը չպետք է մարսի իր պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավունքը մեզ տալիս է այդ հնարավորությունը։ Իրավունքի և ուժի համադրման պարագայում մենք կարո՛ղ ենք հաջողության հասնել։
Արցախն իր անկախությունը հռչակել է միջազգային իրավունքի հետ անխոցելի համաձայնությամբ։ Դրան հակադրված ադրբեջանական ագրեսիան զուրկ է որևէ հիմնավորումից։ Ավելին, իր պատերազմական հացագործություններին 2023 թ․ Ադրբեջանը ավելացրեց ևս մեկը՝ իրեն դիրքավորելով որպես «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948 թ․ կոնվենցիայի հանցակազմը գործադրած պետություն՝ ապագայում դրանից բխող բոլոր հետևանքներով։
Թշնամական պետությունում սրա մասին շատ լավ գիտեն։ Գիտեն նաև, որ փոքր պետությունների համար միջազգային հարաբերություններում հաճախ բացվում են կարճաժամկետ հնարավորությունների պատուհաններ, երբ նախկինում ձևավորված ստատուս քվոն կարող է անկանխատեսելիորեն փոխվել։ Նրանք վախենում են մեր ժողովրդի պայքարի հաջորդ փուլից ու իրենց համար նպաստավոր այս ժամանակաշրջանի ավարտից, որն արդեն ուրվագծվում է։
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր անասելի կորուստների համատեքստում վերն ասվածը գուցե շատ փոքր թվա, սակայն մեծ ու արժեքավոր է այն ուղերձը, որ մեր համեստ հաջողություններն ունեն․ այն է՝ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Ուժի կիրառման արդյունքում միայն խորացել են հակամարտության հետևանքները։ Հակամարտության լուծում չի արձանագրել դրա իրավասությունն ունեցող կամ հակամարտության բանակցային գործընթացում միջազգայնորեն ներգրավված որևէ կողմ։ Հանուն ազատության ու անկախության մեր պայքարը չի՛ ավարտվել։
Շնորհակալություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ