ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր, Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է. քաղաքագետ 09/01/2024 17:07 | Քաղաքական
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր այսօրվա հոդվածում անդրադարձել է Նիկոլ փաշինյանի երեկվա ասուլիսում հնչեցված մտքերին:
Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին
Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։
Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։
Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.
1. Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։
2. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։
3. Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական) պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այն ընթացքը, որ կա հիմա Հայաստանում, տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսել, որպեսզի հնարավոր լինի խափանել այս սցենարային ընթացքը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։ Հառակը լրիվ ուրիշ բանի մասին է հուշելու։
4. Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է հաշված օրերի և ժամերի ընթացքում վերլուծի ասուլիսում հնչեցված կարևորագույն վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։
5. Եվ վերջապես, շատ կարևոր է օգնել հասարակությանը՝ վիրավորվածությունը, արժանապատվության ստորացումը վերածել համապատասխան վերաբերմունքի, մերժման։ Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է։ Ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ, հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ