ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որ կետի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում գալ համաձայնության․Փաշինյանը փորձում է մանեւրել 08/31/2024 19:26 | ԼՐԱՀՈՍ
Փաշինյանի այսօրվա ասուլիսը ավելի շատ տակտիկական բնույթ էր կրում և միտված էր իշխանության ռեյտինգը մի քիչ բարձրացնելուն։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Արմեն Աբովյանն՝ ընդգծելով, որ այսօրվա ասուլիսում Փաշինյանը մանևերելու փորձեր էր անում, ընդ որում՝ մանևերելու՝ թե ռուսական, թե ադրբեջանական ուղղությամբ։
«Այն, ինչ մասին այսօր Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց՝ մենք ասում էին արդեն գրեթե մեկ տարի, երբ ասում էինք, որ Ադրբեջանի պայմանները հնազանդ կատարելու դեպքում մենք կանգնելու ենք ծանրագույն ճգնաժամի առջև։
Հիմա մենք արդեն կանգնած ենք ծանրագույն ճգնաժամի առջև։ Հաշվի առնելով բոլոր քայլերը՝ մենք պետք է հետագան հետևյալ տրամաբանության մեջ դիտարկենք․ Ներկա իշխանությունը պայքարում է միայն մեկ բանի համար․ իր իշխանությունը պահպանելու։ Քանի որ ժողովրդական լեզվով ասած՝ «դանակը հասել է ոսկորին», հիմա փորձում են ճշմարտությունը ի վերջո հնչեցնելով՝ տպավորություն ստեղծել, թե իրենք ուժեղ ու ինքնիշխան ՀՀ-ի ջատագովն են»։
Նա ընդգծեց, որ առաջիկայում Փաշինյանը կարող է փորձել ստորագրել գլխավոր պայմանագրի հետ կապված ինչ-որ մի թուղթ, որտեղ նշված է լինելու, որ ՀՀ իշխանությունները փոխելու են Սահմանադրությունը։ «Այդ թուղթը վերցնելու են ու գալու Հայաստան՝ ասելով, որ ժողովուրդ ջան, սա է, մնացել է փոխենք Սահմանադրությունը՝ դրանում առկա թուրքերին ու ադրբեջանցիներին դուր չեկած դրույթները և շարժվենք առաջ։
Բայց դա չի լինի Խաղաղության պայմանագիր, դա կլինի «աֆյորա», որովհետև կլինի փաստաթուղթ , որտեղ գրված կլինի խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար իրականացվելիք հիմնական դրույթներ։ Այսինքն, տակը նշվելու է, որ այդ պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն, եթե ՀՀ-ն կատարի որոշակի քայլեր, օրինակ, փոխի Սահմանադրությունը։ Տեքստը մաքսիմում լղոզված է լինելու, որպեսզի այս իշխանությունը էլ ավելի շատ ճգնաժամի մեջ չխորանա, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են այս իշխանության կենսունակության մեջ։
Այստեղ հարկ է նշել նաև որ շատ զարմանալի էր Փաշինյանի պտույտը «ատլանտյան վեկտորից» դեպի «ռուսական վեկտոր»։
Հարցին, թե որ հիմնական կետի շուրջ կողմերը չեն կարողանում գալ համաձայնության՝ Աբովյանն ասաց, որ դա կարող է լինել ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարցը։
«Այս իշխանությունը հետաքրքրված է ադրբեջանցիների վերաբնակեցմամբ, բայց ուղղակի մեջբերումը փաստաթղթի մեջ կարող է պայթեցնել իրավիճակը Հայաստանում և դա այս իշխանությունը հասկանում է»։
ՀԻշեցենք, այսօրվա ասուլիսում Փաշինյանը նշել էր, որ Խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 13-ը համաձայնեցված է, ևս 3 հոդվածի բովանդակության մի զգալի մասը համաձայնեցված է այնքան, որ իրենք կարող են լինել ինքնուրույն հոդվածներ՝ համաձայնեցված մասով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ