ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանը կորցրել է թոքերը, փոշու արտանետումների գերազանցում են սահմանային թույլատրելի խտությունը. Իրավիճակը լուրջ է հատկապես Կենտրոնում եւ Արաբկիրում 08/30/2024 16:53 | ԼՐԱՀՈՍ
Երևանը կիսաանապատային գոտում է, շատ կարևոր է ունենալ կանաչ տարածքներ։ Հսկայական տարածքներ ենք կորցրել՝ Նորքի, Հաղթանակ զբոսայգու անտառները, Դալմայի այգիները, մենք մեր թոքերը կորցնելուց հետո փորձում ենք բնապահպանական առաջացած խնդիրները փոքր ծրագրերով լուծել, - «Փաստինֆո»-ին ասաց «Էկոլուր» ՀԿ փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը՝ արձանագրելով, որ ներկայումս մեծ աղտոտման աղբյուր է Նուբարաշենի աղբավայրը ։
«Արդեն մի քանի տարի է, ինչ աղբավայրում տեսնում ենք հրդեհի բռնկման դեպքեր, ինքնաբռնկումներ, աղբավայրից արտանետվում են տարբեր տոքսիկ նյութեր, որոնք մարդու առողջության համար վնասակար են եւ Երևանի, հատկապես Նուբարաշենի բնակիչներն այդ պայմաններում ապրում են»,- ասաց բնապահպանը՝ ավելացնելով, որ երկար տարիներ քննարկվում էր աղբավայրը փակելու և նորը կառուցելու ծրագիրը, բայց 2015 թվականից այն ձգվեց, միցույթներ եղան ու այս տարի չեղյալ համարվեց, ու սկսվեցին նոր քննակումներ՝ նոր աղբավայրի կառուցման նոր բանակցություններ։
«Արդեն երկար տարիներ է, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Երևանում փոշու արտանետումների գերազանցում են սահմանային թույլատրելի խտությունը։ Հատկապես մի քանի վարչական շրջաններում այն ավելի բարձր դրսևորում է ունենում, խոսքը գնում է Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների մասին։ Աղտոտվածությունը մեզ մոտ պայմանավորված է ինչպես ինտենսիվ շինարարությամբ, այնպես էլ Երեւանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերությամբ։ Մեզ մոտ ոչ մետաղական հանքեր են շահագործվում, տարբեր արտադրություններ ունենք, բայցի այդ՝ շատ են մեքենաների արտանետումները, հողի դեգրադացում ունենք, քամու հետ նաև էրոզացված հողից է փոշի արտանետվում», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Նրա փոխանցմամբ՝ մեր օրենսդրությամբ տնտեսվարողներն ունեն որոշակի պարտավորություններ առ այն, որ պետք է շինհրապարակները ջրեն, բեռնատարների անվադողերը լվանան շինհրապարակից դուրս գալիս, շինհրապարակի բարձրությամբ տարածքը պետք է ցանցապատված լինի խիտ ցանցով, որպեսզի փոշին չարտանետվի շինհրապարակի հարակից տարածք։ Վ. Բուռնազյանը փաստեց, որ Եվրոպայում արձանագրել է, թե շինարարություններն ինչպես են զմռսված, իսկ այստեղ այդպես չէ, որոշ տնտեսվարողներ այդ կանոնները պահում են, բայց շատերը փակում են այնքանով, որքանով ։
«Կա Երևանու ավագանու որոշում, որ միտված պետք է լիներ կենտրոն վարչական շրջանում օդի աղտոտվածության թույլատրելի նորմին մոտեցնելուն, կայանատեղիների գների բարձրացումն էլ դրանով էր նաեւ պատճառաբանվում։ Մեկ այլ որոշում էլ կա, որ բեռնատար մեքենաները չպետք է կենտրոն մտնեն, բայց մենք նաև մարդատար մեքենաների հետ խնդիր ունենք, շատ լավ գիտենք, որ մեր ավտոմեքենաների զգալի մասը աշխատում է առանց կատալիզատորի,- ահազանգեց բնապահպանը՝ մատնանշելով, որ Երևանի կորսված թոքերից հետո փոքր ծրագրերով են փորձում լուծել խնդիրները, բայց դրանք հեռու են դեռևս խնդրի լուծումից։
Բնապահպանի արձանագրմամբ՝ Երեւանն ունի կանաչ տարածքների խնդիր, մայրաքաղաքը չի կարողանում հասնել առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված մինիմալ նորմին, ամեն շնչի պետք է բաժին ընկնի ամենաքիչը 9 քառակուսի մետր կանաչ տարածք, իսկ օպտիմալ տարածքն ընդհանրապես կազմակերպությունը սահմանել է 50 մ քառակոսին, իսկ Երեւանում 8,12 քկմ է, Կենտրոնում ավելի քիչ է, ընդամենը 3 քկմ։
«Ճիշտ է, հիմա Երևանի քաղաքապետարանն ինչ-որ այգիներ հիմնելու ծրագրեր է իրականացնում, ծառերի փոխարինման ծրագրեր է սկսել անել, բայց եթե Երևանով քայլեք կտեսնեք մի շարք ծառեր, որոնք արդեն չորացել են , այգիներ, որոնք անխնամ են, հիմնականում դրանք այն այգիներն են, որոնք վարձակալության է տրված՝ ըստ մեր դիտարկումների։ Նոր տնկված ծառերի համար ժամանակ է պետք, որ մեծանան ես ինքս ծառագետ չեմ, բայց ծառագետների կարծիքներ կան, որ պետք է ընտրվեն ճիշտ ծառատեսակներ»,- արձանագրեց բնապահպանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը