Թեմաներ
Շաբաթ 09 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/14/2024   16:36 Քաղաքական հետապնդումների հիթ շքերթը շարունակվելու է 09/14/2024   15:57 Արամ Ա-ն հանդիպում է ունեցել ամենայն Հայոց կաթողիկե հայրապետ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանի հետ 09/14/2024   15:45 Կովկասյան 10 ազնվացեղ եղջերուներ բաց են թողնվել բաց բնություն 09/14/2024   15:28 Գերեզմանատան մոտ երկու հնդիկների են ձերբակալել. նրանց մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոցի ավելի քան 120 փաթեթ. shamshyan.com 09/14/2024   15:08 Փաշինյանը հայրենիքի, տուրքի և կենացի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել 09/14/2024   15:02 Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում․ Օվերչուկ 09/14/2024   14:54 ՀՀ-ն շատ ակտիվ դերակատարում ունի ԵԱՏՄ-ում․ Օվերչուկ 09/14/2024   14:50 Փաշինյանը խոստովանել է՝ մի շարք պրոբլեմների լուծումներ ձախողում են ու ասել, թե ինչու (տեսանյութ) 09/14/2024   14:46 Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում 09/14/2024   14:24 ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան 09/14/2024   14:06 Կենտրոնական բանկը վերահսկելով չի վերահսկում. «Ինգո Արմենիայի» ֆենոմենը 09/14/2024   14:03 Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ, էլ չասեմ մինչև Արենի ոռոգման ու ՀԷԿ-երի մասին. Էլիբեգովա 09/14/2024   13:58 Wildberries-ի որոշ օգտատերեր բախվել են ժամկետից շուտ պատվերի չեղարկման խնդրին 09/14/2024   13:19 Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը բժիշկների հսկողության ներքո է, բուժումները շարունակվում են․ ՆԳՆ 09/14/2024   13:08 Գործարարի առևանգված կնոջը տարել են եկեղեցուն կից շինություն,շղթայով կապել են մահճակալից. կալանավորվել է 4 անձ 09/14/2024   13:03 Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը հիվանդանոցում մահացել է 09/14/2024   12:51 Այսօր Բաքվի բանտում գտնվող գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է 09/14/2024   12:35 «Զանգեզուրի միջանցքը» գլխացավանք է դռանում թուրք-ադրբեջանական տանդեմի համար. Իրանը ստիպում է զիջել. Բալասանյան (տեսանյութ) 09/14/2024   12:32 ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Բլինքենի ու Փաշինյանի հեռախոսազրույցի մասին 09/14/2024   12:24 Շփացած անգլո-սաքսոնական տհասները չեն ցանկանում խոստովանել ՝ցանկացած համբերության ավարտը մոտենում է. Մեդվեդևը՝ միջուկային զենք կիրառելու մասին 09/14/2024   12:09 Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 09/14/2024   12:05 Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com 09/14/2024   11:45 Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն գալիս է Հայաստան 09/14/2024   11:18 Բրիտանիայում գողության դեպքերի աճի մասին խոսող նախարարը գողության զոհ է դարձել՝ հենց ելույթի ընթացքում 09/14/2024   11:08 Բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց. Աբրահամյան 09/14/2024   11:00 «Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր փուլի մեկնարկին». շարժումը սեպտեմբերի 22-ին հրավիրում է Համալիր 09/14/2024   10:49 Երեկվա հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ Փրկարար ծառայություն 09/14/2024   10:37 ԱՄՆ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Պետդեպ 09/14/2024   10:12 Հրդեհ է բռնկվել Ծովազարդ գյուղի գազալցակայանի տարածքում գտնվող հացատանը 09/14/2024   08:21 ՔՊ-ական արդարադատություն․ «Հրապարակ» 09/14/2024   08:17 Քրեական գործերի «տարափ» է սպասվում․ «Հրապարակ» 09/14/2024   08:15 Կրկին արարողակարգի խախտում. ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին․ «Ժողովուրդ» 09/14/2024   08:12 Հարգանքի տուրք չմատուցեցին․ «Հրապարակ» 09/14/2024   08:08 Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները․«Հրապարակ» 09/14/2024   08:05 Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ» 09/14/2024   08:01 Քննչական կոմիտեն որոշում է կայացրել մեծ աղմուկ բարձրացրած 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու հափշտակման գործով․ «Ժողովուրդ» 09/14/2024   07:59 Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» 09/14/2024   07:56 Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են. անձնագրայիններում հերթեր են․ «Ժողովուրդ» 09/14/2024   07:52 USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ. «Փաստ» 09/14/2024   00:00 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/13/2024   23:55 Մեքենան վերածվել է նավի. սա Երեւանն է, որտեղ մի քանի րոպե տեղած անձրեւն իսկական արտակարգ իրավիճակ է ստեղծում (տեսանյութ) 09/13/2024   23:44 Մաշկաբանը նշել է մաշկի խնամքի կանոններն աշնանը 09/13/2024   23:34 Անձրեւները հեղեղել են Երեւանի փողոցները, կարճ միացումների պատճառ դարձել 09/13/2024   23:20 Արամ Ա-ն պատրիարք Ռաֆայել Պետրոսի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները 09/13/2024   22:59 Խոշոր վագրը խժռել է փայտ հավաքող տղամարդուն 09/13/2024   22:42 Սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիայից երկու տարի անց, Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքները. ՀՅԴ 09/13/2024   22:35 ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքում Բաքվից հնչող հայտարարությանը, թե չի քննարկվել իր տարածքի գործընթացներին երրորդ կողմի, այդ թվում պահնորդական ընկերության մասնակցությունը 09/13/2024   22:22 Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի 09/13/2024   22:16 «Փոսի» դպրոցում իրականացվում են ինժեներա երկրաբանական փորձաքննություններ՝ ցնցումների պատճառը պարզելու համար. Դպրոցի շենքի ճակատագիրը մշուշոտ է 09/13/2024   22:09 Ադրբեջանի էկոակտիվիստները շարունակում են մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցնել Հայաստանի հանքարդյունաբերության հետ կապված
09/13/2024   21:08 Տղամարդու առնանդամը վերածվել է ոսկորի՝ հազվագյուտ հիվանդության պատճառով 09/13/2024   12:31 Ամուսինը բլենդերի մեջ մանրացրել է կնոջը. մանրամասներ «Միսս Շվեյցարիայի» եզրափակչի մասնակցի սպանությունից 09/12/2024   21:51 Կալանավորվել է Երևանում՝ ԱՄՆ-ի հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչը. Shamshyan.com 09/13/2024   20:13 Աննա Հակոբյանի հիմնադրամը և Չինաստանի «Soong Ching Ling» հիմադրամի բարեգործական հիմնադրամները պայմանավորվել են գործակցել մի շարք ծրագրերի շրջանակում 09/13/2024   23:55 Մեքենան վերածվել է նավի. սա Երեւանն է, որտեղ մի քանի րոպե տեղած անձրեւն իսկական արտակարգ իրավիճակ է ստեղծում (տեսանյութ) 09/13/2024   15:08 «Պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել»․ Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ 09/12/2024   19:08 Կառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի դիմում ներկայացնելը, բայց նշում են՝ անձնական տվյալ է 09/12/2024   23:22 Երկիր մոլորակի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել 09/13/2024   22:22 Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի 09/13/2024   22:59 Խոշոր վագրը խժռել է փայտ հավաքող տղամարդուն 09/12/2024   21:03 Փաշինյանը թվարկել է այն մարզերը, որոնք, փաստացի, պատրաստ է հանձնել Ադրբեջանին. Ղազարյան (Տեսանյութ) 09/13/2024   12:41 Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր 09/13/2024   11:56 Լյոկան նոր տեսահոլովակ է ներկայացրել 09/13/2024   20:20 Բժիշկը բացահայտել է ականջներում աղմուկի ոչ ակնհայտ պատճառը 09/13/2024   16:39 10-րդ դասարանում պատմություն առարկան կանցնեն «թղթապանակով»՝ առանց երաշխավորված դասագրքի 09/13/2024   20:51 Սպիտակ տունը հայտարարել Է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների մասին Պուտինի նախազգուշացման նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին 09/14/2024   13:19 Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը բժիշկների հսկողության ներքո է, բուժումները շարունակվում են․ ՆԳՆ 09/13/2024   10:13 Այսօր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի զոհերի հիշատակի օրն է 09/13/2024   19:04 Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը․ գործը կրկին կքննվի՝ Հակակոռուպցիոն դատարանում 09/13/2024   07:45 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներին.«Ժողովուրդ»

Կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1մլրդ. 370մլն. ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձ․ 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է 08/30/2024   15:21  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրեն Գ.Մ.-ն (մահացել է 2021թ. նոյեմբերին), չունենալով տարեկան մեծ քանակություններով մեղր և դրան համապատասխան մայրակաթ արտադրելու համար անհրաժեշտ միջոցներ և կարողություններ, իր տնօրինման տակ գտնվող ՍՊԸ-ի անվան ներքո, իր ծանոթ՝ Բելգիայի Հանրապետության քաղաքացու միջոցով, 2021թ. մարտին Սուրինամի Հանրապետությունում գրանցված, սակայն առերևույթ Բելգիայում ներսենյակային դռների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ռ.Կ.-ի հետ կնքել է 2021թ. մայիսի-հունիս ընկած ժամանակահատվածում 19.170կգ. քաշով և 1.370.000.000 ՀՀ դրամին համարժեք 2.938.622 ԱՄՆ դոլար արժեքով, 2% մայրակաթով բնական մեղր Սուրինամի Հանրապետություն մատակարարելու վերաբերյալ ձևական պայմանագիր և ապահովագրական ընկերությունից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ պատրաստել բնական մեղրին փոխարինող 19 տոննա 170կգ. նյութ:

Նշված պայմանագրի հիման վրա Գ.Մ.-ն դիմել է ապահովագրական ընկերությանը՝ իբրև թե 2% մայրակաթով բնական մեղրը նշված արժեքով ապահովագրելու համար։

Մեղրի մեջ մայրակաթի առկայությունը հավաստելու համար ապահովագրական ընկերությունը, ի թիվս այլնի, պահանջել է այդ փաստը հիմնավորող փաստաթուղթ, ինչի համար Գ.Մ.-ն դիմել է լիցենզավորված, սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ին և նրա հետ կնքել ձևական համաձայնագիր:

Այնուհետև Գ.Մ.-ն Ռ.Ա.-ին տվել է բնական մեղրի հատկանիշներով նյութի նմուշ, որը վերջինս համապատասխան արձանագրությամբ ձևակերպել է՝ որպես նմուշառված՝ Գ.Մ.-ի պահանջով արձանագրության մեջ նշելով «մեղր բնական մայրակաթով 2%» գրառումը, և որ ապրանքը համապատասխանում է իր անվանմանը։

Դրանից հետո, նմուշը և հիշյալ փաստաթուղթը հանձնվել է գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարին՝ արտադրանքի սերտիֆիկացման փորձարկումներ կատարելու համար։ Գիտահետազոտական ընկերության կողմից տրված եզրակացությունում, առանց անհրաժեշտ պարամետրերով ցուցանիշների փորձարկման, խաբեությամբ նշվել է, որ ներկայացված նմուշը համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

Այնուհետև, նշված կեղծ տվյալներ պարունակող  փորձարկման արձանագրությունն ուղարկվել է սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ին, որի տնօրեն Ռ.Ա.ի հանձնարարությամբ փորձագետ Ա.Մ.-ն, փորձարկման արձանագրությունը չհամադրելով պահանջված չափորոշիչների հետ և առանց նմուշի մեջ 2% մայրակաթի առկայությունը հավաստելուն ուղղված որևէ հետազոտման, կազմել է արտադրանքի համապատասխանության կեղծ հավաստագիր՝ որպես արտադրանք նշելով «19.170կգ. 2% մայրակաթով բնական մեղր»։

Գ.Մ.-ի պահանջով սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ն նշված քանակով իբր բնական մեղրի համար կազմել է նաև «Սանիտարական հավաստագիր»՝ նշելով, որ մեղրը բաղկացած է բնական մթերքներից և պատրաստի սննդամթերք է ուղղակի սպառման համար, և որ դրա ֆիզիկաքիմիական և անվտանգության պարամետրերը համապատասխանում են տեխնիկական պայմանների պահանջներին, ինչպես նաև այն կարող է ազատորեն տարածվել ծագման կամ մատակարարման երկրում։ Գ.Մ.-ն բովանդակությամբ կեղծ համապատասխանության և սանիտարական հավաստագրերը տրամադրել է ապահովագրական ընկերությանը, որի հիման վրա կնքվել է ապահովագրական պայմանագիր։

Քննությամբ պարզվել է նաև, որ Գ.Մ.-ն պատվիրել է մեղրի տեղափոխման համար չնախատեսված, հերմետիկ չփակվող և այդ տարողությամբ մեղրի համար սահմանվածից բարակ եզրապատերով թվով 710 տարա և դրանք լցրել բնական մեղր չհանդիսացող նյութով, ինչպես նաև բեռնափոխադրող ՍՊԸ-ին պատվիրել է առանց ջերմային կարգավորման կոնտեյներ՝ այն պարագայում, երբ բնական մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը +200C-ն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ոչ ավելի,  որում  տարաները դասավորել են առանց ամրակապման և բեռների փոխադրման համար սահմանված կանոնակարգերի խախտմամբ։

Ապա նշված բեռի արտահանման համար անհրաժեշտ, այդ թվում՝ կեղծված տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոն, ապա նաև՝ ՀՀ անասնաբուժական հսկողության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ԳԾԿ ՊՈԱԿ, որոնցից տրամադրվել են համապատասխանության տեղեկանք, իրականությանը չհամապատասխանող անասնաբուժական սերտիֆիկատ, բնական մեղրի տեղափոխություն կատարելու համար անասնաբուժական վկայական։ Դրանից հետո ուղեբեռը ՀՀ-ից արտահանվել է և Սուրինամի Հանրապետություն է հասել գրեթե 2 ամիս անց՝ մինչև +310C +310C օդի ջերմաստիճանի պայմաններում, որտեղ, բացելով կոնտեյները, պարզվել է, որ ուղեբեռի շուրջ 75%-ը թափվել է, և պատվիրատուն հրաժարվել է այն ընդունելուց։

Դրանից հետո, Գ.Մ.-ն, կեղծիքի միջոցով, ապահովագրական ընկերություն է ներկայացրել մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը «+20°C»-ի փոխարեն «+28°C» գրառմամբ կեղծ փաստաթուղթ և, քաջատեղյակ լինելով, որ մատակարարվող, կեղծ փաստաթղթերով ներկայացված ապրանքը 2% մայրակաթով մեղր չէ, 1.370.000.000 ՀՀ դրամի չափով հատուցման պահանջ է ներկայացրել։

Սակայն վերաապահովագրող ընկերությունը պատվիրված փորձաքննություններով հաստատել է, որ արտահանված բեռի ամրակապումը կատարվել է բեռնափոխադրման կանոնակարգերի խախտմամբ, իսկ արտահանված բեռն իր բաղադրությամբ ոչ միայն 2%-անոց մայրակաթով մեղր չէ, այլ, ընդհանրապես, բնական մեղր չէ, ինչի արդյունքում հատուցման պահանջը մերժվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), Ռ.Ա.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա.Մ.-ին՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Որպես խափանման միջոցների համակցություն՝ նրանց նկատմամբ կիրառվել է «բացակայելու արգելք» և «պաշտոնավարման կասեցում»: Վերջիններիս մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Հանգուցյալ մեղադրյալ Գ.Մ.-ի օրինական ներկայացուցիչը՝ կինը, ամուսնու նկատմամբ, մահվան հիմքով, քրեական հետապնդում չիրականացնելու մասին դիմում է ներկայացրել, խնդրելով, որ վարույթը շարունակվի ընդհանուր կարգով, քանի որ համոզված է, որ ամուսինը հանցանք չի կատարել:

Վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հանրային քրեական հետապնդում չի հարուցվել գիտահետազոտական ՓԲԸ-ի լաբորատորիայի ղեկավարի և սերտիֆիկացում իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ռ.Ա.-ի նկատմամբ:

Գ.Մ-ի հետ խմբի կազմում հանցանք կատարած, սակայն դեռևս ինքնությունը չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունկավում է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:14 14/08/2024  |  Քրեական խրոնիկոնՄեծ թվով քաղաքացիներից խարդախությամբ խոշոր գումարներ են հափշտակվում. Քննչական կոմիտեն զգուշացնում է
14:30 07/08/2024  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
14:33 15/07/2024  |  Քրեական խրոնիկոնԽարդախության համար հետախուզվողին բռնել են Մոսկվա-Երեւան չվերթի ժամանումից հետո
17:29 02/07/2024  |  Միջազգային լրահոս40-ամյա կինը 9 միլիոն ռուբլու վարկեր է վերցրել ու փոխանցել խարդախին
14:47 02/07/2024  |  Քրեական խրոնիկոնՀանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
11:56 31/05/2024  |  Քրեական խրոնիկոնԽարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ ուսանողներից գումարներ են հափշտակվել. ուսհաստատությունների 3 ղեկավարների և 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել
10:28 27/05/2024  |  Քրեական խրոնիկոնՔննչական կոմիտեն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորվման մասին
20:34 12/04/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԳՆ-ն զգուշացնում է՝ խարդախություն է
14:27 30/03/2024  |  Քրեական խրոնիկոնՕնլայն աշխատանքի առաջարկ են անում, զգուշացե՛ք, խարդախություն է. Ոստիկանության հորդորը
15:30 23/03/2024  |  Քրեական խրոնիկոնԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն՝ մոր և որդու կողմից

Արխիվ

[]