ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր հետ. Մինասյան 08/30/2024 12:59 | Մեկնաբանություն
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․
«Ամեն օր Բակոյի, Ռուբենի, Լևոնի, մեր բանտարկյալների մասին մտածելով՝ խեղդվում եմ անզորությունից ու այս մտքերի մեջ միշտ վերադառնում եմ Բակոյին։ Երևի այն պատճառով, որ ես ավելի մոտիկից եմ ճանաչում նրան։
Իմ հիշողություններում նա նստած է կեսգիշերից հետո իր տան բակում և փայտ է գցում վառարանի մեջ, որի վրա կարտոֆիլ, սոխ ու հաց է թխվում։ Ծխախոտի ծխից աչքերը սեղմելով՝ նա ուղղում է իր հին վերարկուն և թունդ թեյ խմում։
Մենք հաճախ էինք հանդիպում՝ մեկ անգամ Հռոմում, բավականին հաճախ՝ Երևանում, բայց ամենից հաճախ՝ Ստեփանակերտում։ Եվ ես նրան հիշում եմ հենց այնտեղ՝ իր տան բակում, թախտի վրա նստած պատմություններ պատմելիս, կատակելով և մտահոգ լռությամբ․ Բնական, ուժեղ, չպատկերացնելով իր կյանքն առանց այդ այգու, տան, Ստեփանակերտի ու Արցախի։
Չգիտեմ՝ գիտի՞ նա այս ամեն ինչի մասին, որում մենք ապրում ենք։ Չգիտեմ, թե ինչպես է նա գնահատում բանտում իրեն հասած տեղեկությունները։ Եվ հասկանալով այս ամենը, ես չեմ կարող դիմադրել երևակայական այս խոսակցությանը։
Ընդունո՞ւմ է արդյոք այն, որ իշխանությունները լռում են իր և ընդհանրապես գերիների մասին։ Որ Հայաստանի դեսպանները չեն աշխատում նրանց ազատ արձակելու համար, որ միջազգային մարդասիրական ՀԿ-ները մեր գերիներին ազատ արձակելու պահանջներ չեն գրում, որ ԱԳՆ-ն իրենց հայտարարություններում չեն նշում նրանց մասին, որ պետության առաջին դեմքերը պաշտոնյաները չեն ուզում (կամ նույնիսկ չեն համարձակվում) խոսել նրանց մասին։ Կարծես, նրանք չեն էլ եղել։
Գիտի արդյո՞ք, որ Սփյուռքում գերիների պաշտպանության հարցում նշանակալից ոչինչ չեն ձեռնարկվում։
Ի՞նչ է զգում նա՝ գիտակցելով, որ իր ճանապարհին եղել է մի հանգրվան՝ Արցախի մարտիկի ու պահապանի ուղին, որտեղ նա պետք է զոհաբերեր իր ազատությունը՝ հանուն արցախահայության ապահով ելքի։
Նա գիտի՞, որ Արցախի հայրենասեր վերնախավի գրավումը դավաճանական համաձայնության արդյունք է։
Արդյո՞ք գիտի, որ Հայաստանի իշխանությունները նույն կերպ են վարվում Արցախի քաղաքների հետ, ինչպես Ադրբեջանի իշխանությունները՝ իր հետ։
Կարո՞ղ էր պատկերացնել, որ հայ ոստիկանները կջարդեն Հայաստանում արցախյան պետականության վերջին խորհրդանիշի՝ Արցախի ներկայացուցչության դարպասները՝ նույն եռանդով, որով Յաշմայի հատուկ ջոկատայինները պղծում էին Արցախի սրբավայրերը։
Ընդունո՞ւմ է, որ Արցախի կորուստը դարձել է սովորական, իսկ պարկեշտ հասարակության մեջ դրա մասին խոսելը համարվում է վատ։
Վստահ եմ, որ Բակոն ունի այս հարցերի իր պատասխանները։ Համոզված եմ, որ նա համաձայն չէ իմ հնչեցրած կոշտ ձևակերպումների հետ։ Իսկ նրա անհամաձայնության հիմքն այն է, որ նա ռոմանտիկ է։ Նա միշտ հավատում էր երջանիկ ավարտին: Ես չեմ զարմանա, եթե նա հիմա դեռ վստահ է դրանում:
Եվ եթե ես նրան ասեի՝ ասում են, որ դու Բաքվի բանտում չես, այլ կա՛մ Ռուսաստանում ինչ-որ տեղ, կա՛մ Բաքվի կենտրոնում գտնվող հարմարավետ բնակարանում, նա կծիծաղեր ու չէր հավատա։
Մեր մտացածին խոսակցության մեջ ես նրան կասեի, որ իր ազատության համար նույնիսկ կիսատ-պռատ համացանցային խնդրագիր չկա, նա էլ կպատասխաներ, որ իր ազգն ապրում է իրական աշխարհում, ոչ թե ֆեյսբուք հարթակում։
Իմ հեգնական հարցին, թե հիմա ինչի մասին է մտածում և խոսում Արայիկը, նա, ժպտալով կպատասխաներ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, բոլորովին կարևոր չէ, թե կոնկրետ ինչ է մտածում, առավել ևս ասում...
Շատ կուզեի Ստեփանակերտի տան բակում գտնվող թախտի վրա նստած նրան տայի այս հարցերը։
Այսօր Բակո Սահակյանը դարձավ 64 տարեկան։
Թշնամու բանտերում պահվում են մարդիկ, ովքեր կռվել են իրենց ժողովրդի և հայրենիքի համար, ծառայել նրան և իրենց գործողություններով մեզ բացատրել անձնազոհություն բառի նշանակությունը։
Եվ ցավում եմ, որ իմ ժողովուրդը, հուսով եմ, որ ոչ բոլորը, մոռացության են մատնել նրանց»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից