ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները 08/30/2024 20:13 | Հարցազրույց
Երևանում անվերջանալի թվացող անզուսպ կառուցապատման հետևանքով առաջացած խնդիրների մասին «Փաստինֆոն» զրուցել է Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Ալիկ Վարդազարյանի հետ։
- Պարոն Վարդազարյան, ՀԷՑ –ից մեզ հետ զրույցում օրերս հայտնել են Երևան քաղաքում այս պահին մի Գյումրի, մի Վանաձոր, մի Աբովյան քաղաք է կառուցվում՝ թողունակության առումով, և սա չի կարող չազդել արդեն գործող բաժանորդների սպասարկման որակ վրա։ Արդյո՞ք շինթույլտվությունները տալիս ենթակառուցվածքները սպասարկող ընկերությունների հետ քննարկվում է, թե ինչ ժամկետներում և, առհասարակ, կարո՞ղ են ընկերությունները ապահովել այդ շենքերի, թաղամասերի սպասարկումը։
- Իհարկե քննարկվում են, ընդ որում՝ քննարկվում են ոչ թե շինթույլտվության տրամադրման փուլում, այլ երբ ներկայացվում է էսքիզային նախագիծ և ճարտարապետահատակագծային նախագիծ՝ դրանք տրամադրելու համար, դեռ քաղաքաշինական ծրագիրը չքննարկված՝ մենք փորձում ենք հասկանալ՝ տեխնիկապես հնարավոր է դա իրականացնել, թե ոչ։ Համապատասխան մատակարար կազմակերպություններին թողունակության հնարավոր ծախսի վերաբերյալ հարցում ենք կատարում ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա ջուր», եթե պատասխանը որևէ մատակարար կազմակերպության կողմից լինում է բացասական՝ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է միայն, երբ մատակարար կազմակերպությունները դրական պատասխան են տալիս, որից հետո էլ տրամադրվում է նախագծման թույլտվություն։
- ՀԷՑ-ից ասում են, որ լինում են դեպքեր, երբ իրենք ասում են, որ, օրինակ, միայն 2 տարի անց կարող են ապահովել միացումները, սակայն դա քաղաքապետարանի կողմից հաշվի չի առնվում։
- Նման դժգոհություն կամ պատասխան մեզ չի տրամադրվել, մեզ կամ տրամադրվում է դրական պատասխան, կամ՝ բացասական։
- Գազի դեպքում էլ կան շենքեր, որ թեև նորակառույցներն արդեն շահագործվում են, սակայն շենքերում գազամատակարարում չունեն։ Եթե դրական պատասխան են տվել, ապա ինչու չեն կարողանում սպասարկում իրականացնել։
- Գազը՝ ի տարբերություն ջրի և հոսանքի, պարտադիր պայման չի, դիմումատուն կարող է ներկայացնի հաշվարկային հզորություն, որ առհասարակ հրաժարվում է գազից և իր ջեռուցումը կատարելու է բացառապես հոսանքի միջոցով կամ այլընտրանքային տարբերակով։
- Քանի որ նոր թաղամասերի, շենքերի կառուցումը անվերջանալի է թվում, թեև քաղաքն արդեն գերծանրաբեռնված է, հետևաբար, ուզում եմ հարցնել, կա՞ սահման, որից հետո քաղաքում նոր թաղամասերի կառուցումը դադարեցնել։ Խոսքը մաշված բնակֆոնդի վերակառուցման մասին չէ։
- Քաղաքի թողունակության հետ կապված քննարկումներ անընդհատ լինում են քաղաքապետարանի ներկայացուցիչների և մատակարար կազմակերպությունների միջև, ու քաղաքի զարգացման համար փորձում են հնարավորություները, սահմանափակումները մեծացնել, հետևաբար, հնարավոր չէ ասել, թե դեռ որքան կարելի է կառուցել ու երբ կարող է դա ավարտվել։ Զարգացմանը զուգահեռ թողունակությունը պետք է բարձրացնել։
- Պարոն Վադազարյան, շինթույլտվություններ տրվում են անգամ շատ փոքր ազատ տարածքների առկայության դեպքում, որտեղ կարելի էր շինարարության փոխարեն, օրինակ, կանաչապատում անել, կամ բակ սարքել։ Օրինակ Լենինգրադյան 23/11 շենքի հարևանությամբ նոր շենք է կառուցվում, որը փոքր տարածքի վրա, ընդ որում՝ շենքը զավթել է անգամ ճանապարհի երթևեկելի հատվածը ու հետիոտնի անցնելու հատվածը, ավելին այն, հարևան շենքերի տրամաբանությունից դուրս է։ Այսինքն, շինթույլտվությունները տալիս տարածքի շենքերի ճարտարապետական ոճը հաշվի առնվո՞ւմ է, թե տեղ կա՝ կարելի է թույլ տալ։
- Քննարկման վերջնական արդյունքը, թե ինչ ծավալի ու հարկայնության շինություն կարող է կառուցվել, դա համար պայմաններից մեկը տեղադիրքն է, փաստացի իրավիճակը, հողամասի մակերեսն է, նպատակային գործառնական նշանակությունը, այսինքն, մի շարք ֆակտորներ կան, որ հաշվի են առնվում։
- Այս դեպքում անգամ հետիոտնի անցման տեղ չկա, մարդիկ փողոցով են քայլում, ընդ որում՝ շինարարության ավարտից հետո էլ այն հնարավոր չի լինելու ունենալ, քանի որ շինությունը հասել է երթևեկելի գոտուն։
- Այդ տարածքում առաջին անգամ կառուցապատման թույլտվությունը տրվել է 2006 թ-ին, այնուհետև, ևս մեկ անգամ 2019-ին նախագծման թույլտվություն է տրվել, խոսքը մեկ նկուղային, 5 վերգետնյա և 1 մանսարդային հարկերի մասին է։
- Այս պահին արդեն 6 հարկ կառուցվել է ու շինարարությունը չի դադարում, ավելին, շինարարությունը պետք է ավարտվեր 2022-ին ու մինչև հիմա չի ավարտվել, ավելին, ամեն օր ճանապարհ են քանդում, հարևան շենքերը ջրից են զրկում, իսկ անձրևի դեպքում փողոցն անանցանելի է դառնում։
- Ես հիշում եմ, որ եղել է հարկերի ավելացման դիմում կառուցապատողից, որը մերժվել է։ Ամեն դեպքում, կարծում եմ համապատասխան ստորաբաժանումները պետք է դրա վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն անեն տեղում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից