ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մարտի 1-ից» հետո 70 հազար մարդ էր դուրս եկել փողոց և ի՞նչ. փողոցի ճնշմամբ Հայաստանում չի կարող իշխանափոխություն լինել. Արմեն Բադալյան 08/29/2024 20:21 | Քաղաքական
1992 թ-ից սկսած՝ բոլոր հետագա տարիներին, այդ ժամանակաշրջանի ընդդիմությունը սեպտեմբերից առաջ խոսում է աննախադեպ թեժ աշնանից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով սեպտեմբերին ընդդիմության կողմից վերսկսելիք ակցիաներին։
Դիտարկմանը, թե ողջ ամառվա ընթացքում ընդդիմությունը հանդիպումներ է ունեցել, պատրաստվել է, առաջիկայում էլ 10 000-անոց ակտիվի հետ հանդիպում է նախատեսվում՝ նա պատասխանեց, որ այս անգամ էլ լինելու է նույնը, ինչ նախորդ բոլոր 35 սեպտեմբերներին։
«35 տարի շարունակ, բոլոր ամառների ընթացքում ընդդիմությունը հանդիպումներ է ունեցել, հավաքներ է արել, «Մարտի 1-ից» առաջ անգամ 120 000-անոց հանրահավաք է եղել ու մշտապես էլ ընդդիմադիրներն ասել են՝ թե տեսեք այս անգամ ինչ թեժ աշուն է լինելու, բայց ոչինչ էլ չի եղել, հիմա էլ ոչինչ չի լինելու։
Բանն այն է, որ իշխող քաղաքական համակարգը, անկախ նրանից, թե ով է դրա ղեկավարը երբեք փողոցի ճնշմամբ զիջումների չի գնացել ու երբեք փողոցի ճնշմամբ չի տապալվել, եթե 35 տարի շարունակ նույնն է եղել, անգամ երբ հասարակությունն ավելի ուժեղ է եղել, ապա ինչու պետք է հիմա՝ 36-րդ տարում այլ կերպ լինի։
Իհարկե, կարելի է 1 տոկոս թողնել ֆորս-մաժորային իրավիճակին, բայց եթե այդ ֆորսմաժորը չլինի, ապա, պնդում եմ, փողոցի ճնշմամբ Հայաստանում չի կարող իշխանափոխություն լինել,- ասաց քաղտեխնոլոգը։
Դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանը խոստանում է, որ 2026-ի հերթական ընտրություններին չենք հասնելու և լինելու է այն, ինչին բոլորս սպասում էինք մայիսի 9-ին՝ Ա. Բադալյանը նշեց, որ բազմաթիվ անգամներ ընդդիմության ղեկավարները խոստացել են, որ հերթական ընտրություններին չենք հասնելու, այլ լինելու արտահերթ ընտրությունների։ «Մի տարբերություն կա, նրանք աշխարհիկ գործիչներ էին, իսկ հիմա Բագրատ Սևրբազանը եկեղեցական գործիչ է։ Քաղաքական համակարգն Հայաստանում այնպիսին է, որ սովոր է փողոցի ճնշումներին դիմակայել և հաղթել։
Իշխանափոխության հասնելու համար այլ ճանապարհ է պետք գտնել, որովհետև շարժումների սկզբում միշտ շատ մարդ է հավաքվում, հետո, ամեն բան դառնում է սովորական։ Օրինակ, հիմա էլ ասենք՝ եղավ հանրահավաք 50 000 մարդկանցով, հետո՞, ինչ են անելու, ասենք կառավարության շենքը գրավեցին, և՞ .. երկրի քաղաքական համակարգը հենված չէ վարկանիշի, հեղինակության վրա, որ ասեն՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան ու սա նշանակում է, պետք է գնանք ինչ որ գործողությունների։ «Մարտի 1-ից» հետո 70 հազար մարդ էր դուրս եկել փողոց և ի՞նչ»։
Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների խորհրդի քննարկելիք առաջարկությանը, որը վերաբերում է խորհրդարանական մեծամասնության հոդվածի փոփոխությանը՝ նա նշեց, որ իշխող խմբակցությունը հասկանում է, որ չունի այն վարկանիշը, որ ուներ 2018-ին, 2021-ին, և դրա համար էլ որոշակի փոփոխությունների է գնում, որպեսզի հնարավորություն ստանա կոալիցիոն իշխանություն ձևավորելու։ «Բայց մինչև 2026 թիվ սպասենք՝ հետո այդ մասին կխոսենք, մինչև 2026 դեռ շատ հարցեր ու խնդիրներ կան, որոնք կարող են իրապես ազդել ընտրական գործընթացների վրա»։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից