ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ գիտես, որ գայլը գալիս է ոչխարին հոշոտելու, ապա դիմադրության ես պատրաստվում եւ ոչ թե վախենում. Ստեփանյան 08/29/2024 18:21 | ԼՐԱՀՈՍ
Մեր տարածաշրջանում գոյություն ունեն նաեւ ոչ թուրքական երկրների շահեր ու այնպես չէ, որ մեր ազգային անվտանգային շահերը ոչ մի կերպ չեն համընկնում տարածաշրջանի՝ ոչ թուրքական երկրների շահերի հետ , պարզապես պետք է գտնել համընկնումները, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
«Կներեք նման համեմատության համար, բայց երբ գիտեն, որ գայլը գալիս է ոչխարին հոշոտելու, ոչ թե վախենում են, այլ պատրաստվում, 1000 տարբերակ կա գայլի դեմ պայքարելու»,- ասաց Ստեփանյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Հայաստանին ներկայացվող պահանջներին՝ արձանագրելով, որ դրանք բավարարելու ճանապարհը տանում է դեպի կորածնում։
«Թյուր է այն մտածելակերպը, որ Ադրբեջանը ուժեղ է, եթե իր ցանկությունները չբավարարենք, ապա պատերազմ կհայտարարի։ Սա արվում է մեր հասարակությանը մոլորության մեջ գցելու համար է։ Գոյություն ունի միջազգային իավունք, մեր տարածաշրջանում գոյություն ունի նաեւ ոչ թուրքական երկրների շահեր և պետք է փորձենք իրենց շահերի հետ համադրելով առաջ տանել նաեւ մեր շահերը։ Այնպես չի, որ մեր ազգային անվտանգության շահերը ոչ մի կերպ չեն համընկնում տարածաշրջանի՝ ոչ թուրքական երկրների շահերի հետ , պարզապես պետք է լեզու գտնել, դրանք համադրել»,- ասաց Խաչատուր Ստեփանյանը՝ հավելելով, որ հիմա մենք ընկած ենք թուրքական օրակարգի մեջ։ Տպավորություն կա , որ ներսից թուրքական օրակարգ սպասարկելու համար բոլոր բարենպաստ պայմանները կան, ուստիեւ հանգիստ թելադրում են իրենց ցանկությունները։
Պատմաբանի արձանագրմամբ՝ հիմա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ իրականացնում են Հայաստանը ոչնչացնելու , հայկական պետականությունը վերացնելու իրենց ծրագիրը եւ մենք պետքէ որոշենք՝ ընդունո՞ւմ ենք ոչնչացման այդ ծրագիրը, թե ոչ, եթե այո, ապա պետք մեր ժողովրդին շարունակենք վախեցնել և տրամադրել, որ Ադրբեջանը հզոր է, չենք կարող ոչինչ անել եւ պետք է զիջենք, եթե ոչ՝ ուրեմն պետք է հզորացնենք երկիրն ու դիմադրւթյուն կազմակերպենք։
«Ակնհայտ է, որ մեր մշակութային հուշարձանները ոչնչացնող, հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկող պետությունը չի կարող հաշտվել մեր գոյության հետ, այդ ամեն ինչը մարտավարական քայլերն են, որոնք անում են իրենց վերջնական նպատակին հասնելու համար։ Ֆուտբոլային տերմինով ասած՝ գնդակը մեր դաշտում է, մենք ենք որոշում ոնց ենք ուզում ապրել՝ ոչնչանա՞լ, թե գոյատևել և տեղ ունենալ ժողովուրդների մեծ ընտանիքում, - ասաց Խաչատրյանթ։
Բայրամովը Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ՀՀ Սահմանադրությունը, իրավական ակտերը, իբր, տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ։ Այսինքն՝ բացառված չէ, որ Սահմանադրության մեջ իրենց ցանկալի փոփոխությունները կատարելուց հետո պահանջեն փոխել նաեւ տոների ու հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքը՝ պատճառաբանելով, թե ապրիլի 24-ը որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելը կամ Ադանա երգելը տարածքային պահանջ է պարունակում Թուրքիայի նկատմամբ ու պետք է դրանից եւս հրաժարվել։ «Փաստինֆո»-ի այս դիտարկմանն ի պատասխան Ստեփանյանը նկատեց, որ դա արդեն արվում է ոչ ֆորմալ եղանակով։
«Ոչ ֆորմալ արդեն արգելում են մեր երգերը, որոշակի երգեր ծաղրի են ենթարկում, հայրենասիրությունը դարձել է ծաղրի առարկա, հետո պահը կլինի, արդեն կսահմանվի նաեւ պաշտոնական արգելք։ Այս ամեն ինչը ծայրահեղություն չի , եթե հիշում եք 6 տարի առաջ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, նրա կողմից Արցախը հանձնելու մասին խոսողներին չէին հավատում, մարդիկ կային, որ ահազանգում էին, բայց մեծամասնությունը հակադարձում էր, թե Հայաստանը դրախտ է դառնում Արցախը ինչ հանձնել, ինչ բան։ Ընդամենը երկու տարի տևեց Արցախի հանձնումը»,- հիշեցրեց Խաչատուր Ստեփանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել