ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության անունից հրապարակում է արվում ու որևէ մանրամասն չի ներկայացվում, ինչպե՞ս արձագանքենք. Հայկական կոնյակի հարցով ՍԱՏՄ-ն ՌԴ-ին չի դիմել 08/28/2024 20:38 | ԼՐԱՀՈՍ
ՍԱՏՄ-ն դեռևս ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ՀՀ-ից ներկրված կոնյակի ՌԴ-ում սահմանված նորմերի անհամապատասխանության մասին։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման և խորհրդատվության աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ թեև հրապարակումը եղել է 8 օր առաջ, սակայն մինչ այս պահը իրենց համար հստակ չէ թե հատկապես որ ապրանքատեսակներում կամ որ ընկերության արտադրանքում են հայտնաբերվել խախտումները։
«Խնդիրը հենց դա է, որ հրապարակում են արել՝ առանց կոնկրետ ասելու, թե որ կոնյակների մասին է խոսքը, ինչ խմբաքանակների։ Երբ հստակ իմանանք, թե ինչ մասին է խոսքը՝ հրապարակային դրան կարձագանքնենք»։
Հարցին, թե այդ ահազանգը հիմք չէ՞ ստուգելու հայկական շուկայում առկա կոնյակները՝ նա պարզաբանեց, որ քանի որ մինչ այս պահը որևէ հստակեցում չկա՝ իրենք թիրախային վերահսկողություն չեն կարող իրականացնել։ «Չենք կարող գնալ՝ շուկայում փնտրել ինչ-որ բան, մենք պետք է իմանանք, թե որ արտադրողը ինչ խնդիր է առաջացնում, ու ըստ այդմ կողմնորոշվենք ու արձագանքենք»։
Դիտարկմանը, թե արդյոք հայկական կողմը փորձե՞լ ճշտել ռուսական կողմից, թե խոսքը ո՞ր արտադրատեսակի մասին է խոսքը՝ նա պատասխանեց, որ իրենք չպետք է նման հարցում իրականացնեն։ «Մենք բացի ՌԴ պետական մեր գործընկեր կառույցից՝ ուրիշ որևէ մեկից չպետք է որևէ բան ճշտենք, պատկերացնո՞ւմ եք՝ քանի մասնավոր լաբորատորիա կամ ՀԿ նման ուսումնասիրություն կամ հրապարակում կարող է անել, մենք ինչպե՞ս կարող ենք բոլորին արձագանքել։ Որևէ լաբորատոր փորձաքննության արդյունք դեռ չեն ներկայացրել։ Մի ամբողջ պետության անունից հրապարակում է արվում ու որևէ մանմասն չի ներկայացվում, մենք ինչպե՞ս արձագանքնենք դրան՝ առանց հստակ ինֆորմացիա ունենալու»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին ՌԴ-ի «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքներով հայտարարվել է, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ավելին՝ նշվում է, որ դիմել են Ռուսաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում էլ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնել էր, որ ՀՀ-ում 20- 25 գործարան կոնյակ են արտադրում, սակայն իրենք խաղողի բավարար մթերումներ չեն իրականացնում։ նա նաև նշել էր, որ որոշ գործարարներ կարող են անբարեխիղճ լինել ու օգտագործել տարբեր սպիրտներ, ընդ որում՝ ոչ թե խաղողի սպիրտ, որը պարտադիր է կոնյակի համար, այլ կարող են վերցնել խուրմայի, բազուկի կամ այլ մթերքից ստացված սպիրտ և դրան խաղողի էկստրակտ ավելացնեն, ինչը ոչ ալկոհոլային լուծույթ է։ Ասել է թե՝ հայկական շուկայում եւս հնարավոր է բազուկի սպիրտով պատրաստված կոնյակներ իրացվեն, սակայն ՍԱՏՄ-ին դա չի անհանգստացնում։ Ունեն պարզ բացատրություն՝ բոլոր ընկերություններին հո չեն ստուգելու, իսկ թե ով պետք է ստուգի՝ հայտնի չէ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել