ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքական դասագրքերը լվանում են աշակերտների ուղեղները՝ ժխտելով փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունները 08/28/2024 10:48 | ԼՐԱՀՈՍ
Թուրք հետաքննող լրագրող Ուզայ Բուլութը «Գեյթսթոուն» ինստիտուտի կայքում հրապարակել է մի հոդված՝ «Թուրքական դասագրքեր. շրջելով պատմությունը գլխիվայր» վերնագրով։
Բուլութը գրել է. «Թուրքիայի պետական մարմինները թիրախավորել էին Անատոլիայի իրենց բնիկ ժողովուրդներին, մասնավորապես՝ պոնտացի հույներին և հայերին: 20-րդ դարում Օսմանյան Թուրքիան մեծամասամբ բնաջնջեց այդ ժողովուրդներին ցեղասպանության միջոցով»:
Բուլութը պարզաբանել է. «Թուրքիայի կառավարությունը, սակայն, ցեղասպանությանը վերաբերում է որպես հույների և հայերի «անհիմն պնդումների»: Թուրքիայի պատմության դասագրքերում վերնագրերը նախկինում կոչվում էին «Պոնտոսի խնդիրը» և «Հայկական հարցը», իսկ այժմ դրանք փոխվել են «Պոնտոսի անհիմն պնդումներ» և «Հայկական անհիմն պնդումներ» անվանումների»։
Թուրքիան նաև հերքում է, որ հայերը, ասորիները և հույներն այն հողի բնիկ ժողովուրդներն են, որտեղ դարեր անց բնակություն են հաստատել թուրքերը, գրավել այդ հողերը և բնաջնջել այնտեղ արդեն ապրող մարդկանց:
«Մահմեդական թուրքերը Կենտրոնական Ասիայից միայն 11-րդ դարում եկան Հայկական լեռնաշխարհ և Անատոլիա, որն այդ ժամանակ Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունն էր։ Ռազմական արշավանքների միջոցով մահմեդական թուրքերը գրավեցին այն մեծ ու փոքր քաղաքները, որտեղ դարեր շարունակ ապրում էին բնիկ քրիստոնյաները: Օսմանյան թուրքերը վերջնականապես ներխուժեցին Կոստանդնուպոլիս (այսօրվա Ստամբուլը) տասնհինգերորդ դարում՝ կործանելով Բյուզանդական կայսրությունը։ Դրանից հետո լայն տարածում ստացան բռնություններն ընդդեմ քրիստոնեական կրոնական և մշակութային ժառանգության», գրել է Բուլութը։
Ցավալի է, որ իրենց երկրի իրական պատմության մասին գաղափար չունեցող թուրք պատանի դպրոցականների ուղեղները լվանում են իրենց երկրի ծագման մասին կեղծիքներով, և ատելություն սերմանում փոքրամասնությունների մնացորդների նկատմամբ: Հետևաբար, այս երեխաները մեծանում են՝ թութակի պես կրկնելով այն սուտը, որը նրանց սովորեցրել են դպրոցում՝ հերքելով, որ Օսմանյան կառավարությունը ցեղասպանություն է իրագործել բնիկ ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների նկատմամբ։ Այս թուրք երեխաները որևէ մեղք չունեն, որ չգիտեն ոչ իրենց երկրի իսկական պատմությունը, ոչ էլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանության մասին փաստերը: Նրանց սնում են այն ստերով, թե իբր փոքրամասնությունները դարեր շարունակ երջանիկ ապրել են Օսմանյան կայսրությունում, մինչև եվրոպական տերությունները նրանց դրդել են ապստամբել իրենց կառավարության դեմ: Ընդհակառակը, Օսմանյան կայսրությունում ապրող փոքրամասնությունները միշտ ենթարկվել են ճնշումների, ստրկության, հարձակման, կողոպուտի, առևանգման, բռնաբարության և կոտորածի՝ գագաթնակետին հասնելով 1915 թվականի ցեղասպանությամբ: Այս փոքրամասնությունները նույնիսկ երկրորդ կարգի քաղաքացիներ չէին համարվում: Նրանք որևէ իրավունք չունեին և գտնվում էին իրենց դաժան իշխողների ողորմածության ներքո: Բուլութը ճիշտ է բնութագրել թուրք դպրոցականների կրթությունը որպես «ապատեղեկատվություն, դիտավորյալ խեղաթյուրում և պատմական ռևիզիոնիզմ»։
Սա միայն հայերի ու թուրքերի վեճը չէ։ Թուրքական կառավարությունը բոլորից լավ գիտի, որ ցեղասպանության մեղադրանքները հիմնված են փաստերի վրա, քանի որ Օսմանյան արխիվները, որոնք գտնվում են նրա տիրապետման տակ, բացահայտում են ճշմարտությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ ընտրողաբար մաքրվել են մեղադրական ապացույցներից:
2007 թվականին Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հրապարակեց մի բանաձև, որում, մասնավորապես, ասվում էր. «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համոզմունքն է, որ 1914-1923 թվականներին օսմանյան արշավը կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների դեմ ցեղասպանություն էր հայերի, ասորիների և պոնտացի ու անատոլիական հույների դեմ»։
Ըստ «Ցեղասպանության դիտորդի» (Genocide Watch) նախագահ դոկտոր Գրեգորի Հ. Սթենթոնի՝ ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է. «Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է, քանի որ այն զոհերի խմբին հոգեբանորեն և մշակութային ոչնչացման շարունակական փորձ է՝ նույնիսկ զրկելով նրա անդամներին իրենց հարազատների սպանությունների հիշողությունից»։
Ավելի կարևոր է, որ ես Թուրքիայի հպարտ քաղաքացիներին առաջարկում եմ՝ ուշադիր լսել ներկայի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի ճշմարտացի խոստովանությունը, որը նա արել է 1926 թվականի օգոստոսի 1-ին «Լոս Անջելես Էքզամիներ» թերթին տված հարցազրույցում. «Նախկին երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան միլիոնավոր մեր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց անխղճորեն զանգվածաբար վտարեցին իրենց տներից ու կոտորեցին»։ Հուսով եմ, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի այնքան հիմար չի գտնվի, որ Աթաթուրքին անվանի ստախոս, այլապես նրան անմիջապես կբանտարկեն, եթե նա բնակվում է Թուրքիայում, իսկ եթե ներկայումս գտնվում է երկրից դուրս, ապա անմիջապես կձերբակալեն հայրենիք վերադառնալուն պես:
Թուրքական կառավարությունը, ի վերջո, պետք է առերեսվի ճշմարտությանը և թուրք անմեղ աշակերտներին սովորեցնի պատմության ողբերգական փաստերը կոտորածների և ցեղասպանության մասին, որոնց համար ոչ այսօրվա երիտասարդ սերունդը, ոչ էլ ներկայիս թուրքական կառավարությունը պատասխանատվություն չեն կրում, քանի որ նրանք նույնիսկ գոյություն չեն ունեցել այդ տարիների կոտորածների ժամանակ։ Բոլոր ժողովուրդներն էլ մութ ծալքեր ունեն իրենց պատմության մեջ, բայց դրանք թաքցնելու փոխարեն նրանք մաքրվում և առերեսվում են իրենց իրական պատմությանը, ներառյալ ողբերգական և փառավոր դրվագները: Միայն այդ դեպքում ժողովուրդները կարող են հաղթահարել իրենց մութ անցյալն ու առաջ շարժվել: Տեսե՛ք Գերմանիայի օրինակը, որն ընդունեց իր մեղքը Հոլոքոստի համար և փոխհատուցեց: Հակառակ դեպքում, թուրքերի ապագա սերունդները կմեծանան՝ փորձելով ժխտել և ստել իրենց ամոթալի անցյալի մասին, և միշտ խղճի խայթ կզգան մի բանի համար, որում նրանք ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Սակայն, իրենց կեղծիքների ու ժխտումների պատճառով նրանք կդառնան այդ հանցագործությունների մեղսակիցները։
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ