ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատական տեղեկատվական համակարգն արդեն քանի ամիս է՝ կաթվածահար է․ պարզ չէ՝ մակագրման համակարգի ճակատագիրը 08/28/2024 20:49 | ԼՐԱՀՈՍ
Դատական համակարգում առանց այն էլ ողբալի վիճակում գտնվող դատական տեղեկատվական համակարգի գործունեությունը և փաստաթղթաշրջանառությունը վերջին ամիսներին պարալիզացված է, սակայն վերջին երկու ամիսներին համակարգի խաթարումը պատճառաբանվում է «կոյուղաջերի» առաջացրած «տեխնիկական» խնդիրներով։ Առ այս պահը պարզ չէ նաև՝ հնարավոր կլինի արդյո՞ք վերականգնել տվյալների բազան և ի վերջո՝ ինչ կարգով է իրականացվում գործերի մակագրումը։
Հիշեցնենք, որ «Դատալեքս» համակարգը վերջին տարիներին մշտապես խափանումներով է աշխատել՝ մեկ հոսանքի տատանումներն էին պատճառը, հիմա էլ՝ կոյուղաջրերը։ Բազմաթիվ դժգոհությունների արդյունքում, ի վերջո, հուլիսի 24-ին դատական դեպարտամենտը պաշտոնապես հայտնեց, որ հունիսի 28-ին վթար է եղել՝ ջրի արտահոսք, ինչի արդյունքում վնասվել են համակարգերը սպասարկող սերվերները:
«Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը և կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, և պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման»,- պատճառաբանել էին դեպարտամենտից՝ նշելով, թե չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան, առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն, խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը, խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի Դատական դեպարտամենտի Տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաև Դատալեքսը:
Հայտարարությունից ավելի քան մեկ ամիս անց «Դատալեքս» համակարգում դեռևս թարմացումներ չեն իրականացվում, ընդ որում, ոչ միայն չեն մուտքագրվում նոր գործեր, այլև՝ չեն թարմացվում նախկինում առկա գործերը։ «Փաստինֆո»-ն դիմել է Դատական դեպարտամենտին՝ պարզելու, թե երբ կսկսի գործել «Դատալեքս» համակարգը, արդյո՞ք այս պահին սարքին է գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, սերվերներն ամբողջությամբ են վնասվել, թե՝ ոչ, արդյո՞ք վնասվել է նաև արխիվը։ Կառույցից, սակայն, մեկնաբանություն չտվեցին՝ ասելով, թե այս պահի դրությամբ հայտարարության տեքստին ավելացնելու ոչինչ չունեն։
Ասել է թե՝ համակարգը տևական ժամանակ է, ինչ կաթվածահար է, սակայն պատկան մարմինները չեն շտապում խնդրին լուծում տալ։ Ավելին՝ չի բացառվում, որ այս իշխանությունները փորձեն արխիվում փոփոխություններ իրականացնել, իսկ մակագրման համակարգի՝ հնարավոր չգործելը միայն ձեռնտու է՝ իշխանություններին հետաքրքրող գործերը ցանկալի դատավորներին մակագրելու համար, հատկապես, երբ նման պրակտիկա դատարանում արդեն եղել է՝ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման տարիներին, երբ իբրև մակագրման համակարգում ենթադրյալ միջամտության վերաբերյալ գործով իրավապահները առգրավեցին համակարգը, արդյունքում՝ գործերը մակագրվում են դատարանի նախագահների քմահաճույքներով և ցանկությամբ՝ «ձեռքով»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ