ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀԲԸՄ նախագահը կոչ է անում ԱՄՆ պետքարտուղարին ապահովել բոլոր հայ գերիների ազատ արձակումը Ադրբեջանից 08/28/2024 11:01 | Մեկնաբանություն
ՀԲԸՄ նախագահի կոչը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հայ գերիների մասին.
«Հարգելի՛ պետքարտուղար Բլինքեն,
Որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ)՝ աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության (կենտրոնատեղին՝ Նյու Յորք) նախագահ՝ նախ և առաջ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին նպաստելու Ձեր ջանքերի համար։
2024 թվականի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Դուք հայտարարեցիք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի բարեհաջող անցկացմանը (COP29), որը տեղի է ունենալու այս նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Այդ նպատակով Դուք Ադրբեջանին հորդորեցիք հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին ու հանձնառություններին և ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և դա անել անհապաղ: Այս զրույցը երկու ամիս առաջ էր։ Կալանավորների վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ և հետևողական դիրքորոշումը ևս մեկ անգամ հնչել է նաև Ձեր խոսնակի կողմից ընդամենը երկու շաբաթ առաջ։
Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի՝ աշխարհով մեկ սփռված բազմաթիվ անդամների, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող հայության անունից՝ բարձրաձայնելով մեր ահագնացող անհանգստությունն առ այն, որ Ձեր խոսքերն անուշադրության են մատնվել և շարունակվելու են անտեսվել:
Հատկանշական է, որ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների մոտալուտ ազատ արձակման վերաբերյալ որևէ լուր չի շրջանառվում։ Նրանք ձերբակալվել էին անցած սեպտեմբերին ադրբեջանական ռազմական հարձակումից հետո՝ ավելի քան 120,000 հայերի հետ միասին Արցախը պարտադրված լքելու ճանապարհին։ Մեկ օրում ձերբակալվեցին Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև՝ այլ նախկին պաշտոնյաներ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Նույն իրավիճակի զոհ դարձավ նաև Արցախի նախկին պետնախարար և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության նախկին անդամ Ռուբեն Վարդանյանը, ով մեր կարկառուն բարերարներից է և ահռելի ներդրում ունի Հայաստանի և միջազգային մարդասիրական նախաձեռնությունների մեջ:
Նույնքան մտահոգիչ է այն փաստը, որ մի շարք հայ ռազմագերիներ շարունակում են մնալ կալանքի տակ, որն արվում է նրանց ազատ արձակելու՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթի խախտմամբ: Անորոշ է նաև անհայտ թվով քաղաքացիական գերիների հարցը: Այս բանտարկյալները շարունակում են կալանքի տակ մնալ ներպետական և միջազգային իրավունքի, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ, որոնցից մեծապես կախված է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և որոնց Ադրբեջանն անդամ երկիր է հանդիսանում։ Յուրաքանչյուր օրն օրհասական է այս երիտասարդ հայ զինվորների կյանքի համար, որոնց ընտանիքները շուրջ չորս տարի է սպասում են նրանց ապահով վերադարձին: Այս բանտարկյալների ազատ արձակումը կենսական նշանակություն ունի խաղաղության հաստատման գործում:
Անշուշտ, այս նոյեմբերին Բաքվում COP29-ի անցկացումը, առավել ևս այն «խաղաղության COP» ներկայացնելու
Ադրբեջանի նկրտումները, լրջորեն կխաթարվեն, եթե բանտարկյալները շարունակեն մնալ կալանքի տակ: Եվ մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ եթե նրանք ազատ չարձակվեն մինչև COP29-ը, ապա, միանշանակ, ազատ չեն արձակվի նաև դրանից հետո, երբ նախագահ Ալիևն այլևս շարժառիթ չունենա դա անելու համար։
Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները գործադրի իր առաջնորդությունը՝ պահպանելու տիրող աշխարհակարգը, հատկապես՝ ներկայիս մեծաթիվ հակամարտությունների պարագայում, որոնք ամբողջ աշխարհում վիճարկում են խաղի կանոնները: Ամերիկայի՝ որպես ազատ աշխարհի առաջնորդի համբավը, կարծես, վտանգված է` անմեղ կյանքեր խլող մեծաքանակ պատերազմների և թշնամական ագրեսիայի պայմաններում:
ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայությունը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրենց հայրենակիցների ճակատագրերով, ովքեր չափազանց երկար ժամանակ է, ինչ գերության մեջ են: Մենք երախտապարտ կլինենք տեղեկանալ այս հարցի շուրջ զարգացումներին, մասնավորապես, թե որքանով են Ձեր ջանքերը նպաստում Ադրբեջանից բոլոր հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ