ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ նախագահի պաշտոնակության հարցը կլուծվի՞ առաջիկա օրերին 08/28/2024 16:22 | Մեկնաբանություն
Թվայնացած աշխարհում մեկ րոպեն էլ բավարար է, որպեսզի հիշենք, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որպես «ՄԻՊ» ոնց էր փրփուրը բերանին խոսում կոռումպացված գործադիրից, վճռաբեկի նախագահից կախված դատավորներից, գնացուցակներից: Ու պարզվում է, որ այս մարդու նպատակը բնավ էլ դատավորներին անկախ դարձնելը չէր, այլ դատավորներին միայն իրենից կախված դարձնելը, որ նա բնավ էլ դատական իշխանության գնացուցակներից չէր բողոքում, այլ, որ այդ գնացուցակը ինքը չի սահմանում:
Մեր աղբյուրները պնդում են, որ, լինելով ԲԴԽ նախագահ, միևնույնն է, նա էլի բողոքում է: Այս անգամ բողոքում է, թե բացի իրենից դատավորներին էլի բան ասող կա և ասում են, որ հասել է նրան, որ բոլորին անջատեն դատական իշխանությունից և ասողը միայն ինքը լինի: Բայց միակ ասողից պահանջներն էլ են շատ, ու դրանց տակից դուրս գալը եւս դժվար է: Անկեղծության համար ասենք, որ դա հաճախ արվում է հենց ասելու համար պայքարող կոնկուրենտ կառույցների ջանքերով: ԲԴԽ նախագահի կողմից իրավիճակին չտիրապետելը կամ ստանձնածի դուրս չգալու տարբեր դեպքեր են արձանագրվել, օրինակ երբ առաջին ատյանում տապալված մի շարք գործեր փորձել են շտկել Վերաքննիչում (մեր աղբյուրները խոսում են Մամիկոն Ասլանյանի կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև Արա Բաբլոյանի գործի մասին): Եւ արդեն օրակարգում է ԲԴԽ նախագահի պաշտոնակության հարցը։
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ պաշտոնանկության գործում վերջին ակորդը եղել է Աննա Հակոբյանի ընկերուհի, ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանի «ընտրվելը» Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ: Մեր աղբյուրները պնդում են, որ այս տիկինը չի ընտրվել, բայց, այնուամենայնիվ, ինչպես ՔՊ վարչության անդամների ընտրությունների ժամանակ էր, կեղծել են մի քանի ձայն: Իրականում այս տիկնոջն այդքան քիչ ձայն տալը դատավորների դեմարշն էր Կարեն Անդրեասյանի դեմ, որն իր իր ծանրաձողը փաստացիորեն գցել է ոտքին, քանի որ խոստացել էր, որ տիկին Հովսեփյանի ընտրվելու հարցը ինքը կլուծի։ Ու «լուծեց»:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ դատական համակարգի հերոսը իշխանություններից մի «ղայդին երկրի» դեսպանի պաշտոն է ուզել՝ իր մատուցած ծառայությունների համար, սակայն նրան հասկացրել են, որ հեռու խաղա: Հետո իր լիազորությունների ժամկետի երկարացում է ուզել, ևս հասկացրել են, որ հեռու խաղա: Ու հիմա նա արդեն ցույց է տալիս, որ նեղացած է օրվա իշխանություններից, իբր այսքան կաշվից դուրս է գալիս, բայց չի գնահատվում:
Կարեն Անդրասյանը վերջերս աշխատանքային այցով մեկնել է Հոլանդիա, ասում են, որ այնտեղ, այսպես ասած, մտերմիկ շրջապատում, ոչ միայն բարձրաձայնել է իր դժգոհությունները, այլ վարչապետի մասին խոսել է հեգնական տոնով, իրոնիայով։ Վարչապետի մասին խոսելիս այլևս անունը չի տալիս, ոչ էլ նկարն է ցույց տալիս, այլ ձեռքով թրաշն է ցույց տվել: Ասում են՝ դա հիմա իշխանական շրջանակներում շատ տարածված է, ինչը նյարդայնացնում է վարչապետին: Այս այցելությունը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սանիկի` Լուսինե Հակոբյան «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն (ՀԿ) է կազմակերպած եղել, իսկ Վահե Գրիգորյանի ու Կարեն Անդրեասյանի ջրերը վաղուց մի առվով չեն գնում։ Այս երկուսը, ՍԴ նախագահի քավոր Վլադիմիր Վարդանյանի հետ միասին մրցապայքարի մեջ են, թե իրավական հարցերով ով է առաջին վարչապետի մոտ։ Հիմնավոր է այն կարծիքը, որ հենց Վահե Գրիգորյանն է Կարեն Անդրեասյանի վոյաժների ժամանակ դրսևորած պահվածքի մասին տեղեկացրել վարչապետին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Կարեն Անդրեասյանի դեմ հավաքված կոմպրոմատներն այսքանը չեն ու եթե պաշտոնանկությունից հետո չարժանանա Դավիթ Տոնոյանի ճակատագրին, ապա պետք գոհ ու երջանիկ լինի։
Ինչևիցե, այդպես է միշտ, օգտագործել հետո շպրտել: Վերջին հաշվով՝ չես ուզում շպրտվել մի օգտագործվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ