ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախատեսվում է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում 08/27/2024 12:46 | ԼՐԱՀՈՍ
Հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։
2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև ունեցանք 4 զոհ։
Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության: Ընթացքի մեջ է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որն իրականացվում է միջազգայնորեն ընդունված Հետաղետային կարիքների գնահատում մեթոդաբանության (PDNA) հիմքով: Գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Վնասների և կորուստների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը, որի շրջանակներում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը հետաղետային վերականգնմանը»,-ներկայացնում է ՆԳՆ ՌՊՔՄՍՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:
Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես իրականացնում է բնակչության հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, նաև ազդարարում և իրազեկում։
«Իրազեկման միջոցառումներն իրականացվում են եռափուլ տարբերակով՝ աղետից առաջ, ընթացքում և հետո: Աղետից առաջ իրականացվող գործողությունները հիմնականում կրում են նախապատրաստական բնույթ՝ վերաբերում են իրազեկման և նախազգուշացման եղանակների որոշմանը, ուղղված են բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Աղետի ժամանակ տրվող տեղեկատվությունը ներառում է հետևանքների և ստեղծված իրադրության մասին տեղեկատվություն, տվյալների հավաքում, մշակում և անհրաժեշտ գործողությունների մասին մարդկանց իրազեկելու հաղորդագրությունների տարածում, նախազգուշացումների տարածում: Եվ աղետից հետո օգնության ցուցաբերման, հետևանքների վերացման և վերականգնման աշխատքների վերաբերյալ տեղեկույթի տրամադրում»,-ասում է ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը:
Մասնագետները մեզ հետ զրույցում փաստում են՝ առավել հաճախ հեղեղումների պատճառը մարդկային գործոնն է, մասնավորապես՝ ափամերձ տարածքների աղտոտումը, ռիսկային տարածքներում ապօրինի շինությունների կառուցումը:
Նման խոցելի գոտիներ հայնտաբերելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում։
«Յուրաքանչյուր տարի մարզային ստորաբաժանումների միջոցով իրականացնում ենք մոնիթորինգային աշխատանքներ, ուսումնասիրում ենք գետերի ավազանները հատկապես բնակավայրերին սպառնացող տարածքներում, ներկայացնում ենք առաջարկություններ, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ իրականացնել։ Մի շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, որը վերջին տարիներին կարծես թե ևս հաջողվում է իրականացնել, տեղական ինքնակառավարման մարմինների հետ բնակչության իրազեկումն է ռիսկի անմիջական սպառնալիքի դեպքում»,-նշում է
Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետի տեղակալ Արմեն Դաշյանը:
Ինչպես տարերային ու տեխնածին ճգնաժամերի դեպքում, հեղեղումների ժամանակ նույնպես մասնագետների առաջին խորհուրդը խուճապի չմատնվելն ու անվտանգության վարքականոններին և ազդարարվող հրահանգներին հետևելն է։ Իսկ ՆԳՆ-ն և այլ պատկան մարմիններն անում են հնարավորը, որպեսզի գործն աղետի չհասնի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ