ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը դեկտեմբերին կավարտվի 08/27/2024 16:25 | ԼՐԱՀՈՍ
Բռնի տեղահանված արցախցիների կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբերին։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով մանրամասներ ներկայացնելով պետական աջակցության այդ ծրագրի վերաբերյալ:
ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։ Ուշադրություն․ ցանկացած պատճառով մերժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նոր դիմում լրացնել։
ՀԱՐՑ 2։ Ինձ պատկանող անշարժ գույքի բնակտարածքի մակերեսը փոքր է 20 քմ-ից, սակայն ստացել եմ միայն 10 հազար դրամ աջակցություն։ Ե՞րբ կարող եմ լրացուցիչ 40 հազար դրամ աջակցությունը ևս ստանալ, և արդյոք կստանամ նաև չստացած ամիսների համար։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե Ձեր կամ Ձեր ամուսնու կամ Ձեր երեխայի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակվելու համար նախատեսված միակ անշարժ գույքի բաժնեմասը փոքր է 20 քառակուսի մետրից, ապա հուլիս ամսվա Ձեր աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է 50 հազար դրամի չափով՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրից ստացվող տվյալների հետ համադրման արդյունքում։ Նախորդ ամիսների մասով ստացվող տվյալների ճշգրտությունն ապահովելու նպատակով՝ անշարժ գույքին վերաբերելի տեղեկատվությունն այս պահին գտնվում է լրացուցիչ ստուգումների փուլում։ Տվյալների ամբողջացումից հետո խնդրին կտրվի լուծում նախորդ ամիսների համար նույնպես, եթե նախորդ ամիսների համար մերժման այլ պատճառներ չեն եղել։ Ուշադրություն․ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով։
ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ․ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ․ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։
ՀԱՐՑ 4։ Եթե ընտանիքիս անդամները ստացել են տվյալ ամսվա աջակցությունը միաժամանակ, իսկ ես՝ ոչ։ Այս դեպքում իմ տվյալները լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա՞։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե https://rent.socservice.am/verify/ հղմամբ Ձեր առցանց դիմումն ունի «ենթակա է վճարման» կարգավիճակը, ապա տվյալ դեպքում Ձեր տվյալների ճշգրտման անհրաժեշտություն չկա։
ՀԱՐՑ 5։ Արդյոք կարող եմ առցանց եղանակով տեղեկանալ 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իմ հայտի կարգավիճակի, ինչպես նաև վճարման գործընթացի վերաբերյալ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Ձեր գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտի կարգավիճակը ստուգել https://rent.socservice.am/verify/ հղմամբ՝ համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անունը, ազգանունը անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի կամ նույնականացման քարտի տվյալները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարների վճարումներին կարող եք հետևել նաև dimum.ssa.am (առցանց դիմումների համակարգ) կայքէջի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից