ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները խրախուսում են թմրամոլությունը, փող են աշխատում․ Պետրոսյան (տեսանյութ) 08/26/2024 22:20 | Քաղաքական
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար ոչ միայն չի իրականացվում, այլև՝ խրախուսվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի տաղավարում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին։
«Հայաստանը երբեք չէր տեսել 1 տոննա չափի հերոին։ Այսպիսի տարածվածություն չի եղել երբեք։ Գիշերային ակումբ մտեք, տեսեք՝ յուրաքանչյուր երկրորդն օգտագործում է։ Պահանջարկը գնալով ավելանում է, որովհետև կախվածությունն է ավելանում»,- նշեց Պետրոսյանը՝ հավելելով, որ թմրամիջոցների օգտագործումը կրկնակի հանցավորության է բերում՝ թմրամիջոցի շրջանառության սուբյեկտ լինելը և այն, որ թմրամիջոց օգտագործած անձը անկանխատեսելի է, բացի այդ, այն թանկարժեք է, եթե մարդը կախման մեջ է, ինչ պետք է անի՝ գումար ձեռք բերելու համար։
Ըստ Պետրոսյանի՝ թմրամիջոցների տարածվածությունն ահռելի է, ինչը վտանգավոր է ազգի գենետիկական տեսանկյունից։
«Իշխանությունների կողմից խրախուսվում է։ Իրենք էլ են օգտագործում։ Նայեք իրենց։ Մենք լավ ենք տարբերում թմրամիջոց օգտագործողին՝ հատկապես աչքերի դիրքից և շարժուձևի տեսանկյունից։ Նիկոլ Փաշինյանի դեմքին նայեք, աչքերի շարժին նայեք։ Տեսեք՝ այս ազգակործան պատուհասն իր բանաստեղծություններով հաճույքներից, երջանիկ լինելուց է խոսում։ Սա հաճույքների գերի է դարձնում հասարակությանը։ Սա արդեն երեխաների հոգեբանության մեջ է մտցվում, մանկապղծություն է սա։ Թմրամիջոցների տարածումն ահռելի քաղաքի է և սպառնում է ազգի տեսակին»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ դիտավորություն կա, չեն պայքարում՝ արմատախիլ անելու համար։
Հարցին՝ դիտավորություն՝ բիզնես շահերի առումով, թե՞ հասարակությանը կառավարելի դարձնելու համատեքստում է տեսնում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես տեսնում եմ երկուսն էլ։ Սրանք բոլոր եղանակներով փորձում են փող աշխատել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/24/2024 08:22 Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ»
- 09/24/2024 08:17 ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»
- 09/24/2024 08:15 Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ»
- 09/24/2024 08:12 Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ»
- 09/24/2024 08:04 Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»
- 09/24/2024 08:01 «Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ»
- 09/24/2024 07:58 Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/24/2024 16:03 Կարտոֆիլ աճեցնելը Շիրակի ֆերմերների հիմնական ապրելու միջոնցն է, բայց արդեն շահավետ չէ. Մելքոնյան
- 09/24/2024 15:01 Կարեն Հակոբյանի փաստաբանները կբողոքարկեն կալանավորման որոշումը․ հայտարարություն
- 09/24/2024 14:05 Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից Աստվածաշնչից մեջբերել է՝ ոչ թեՀԱՍԵ-ի կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ՝կրոնական կազմակերպությունների տարբերկով․ Մելիքյան
- 09/24/2024 13:55 Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/24/2024 14:12 Կինը մսով կարկանդակի միջից մարդկային ատամ է գտել
- 09/23/2024 23:38 Կինը հաշվեհարդար է տեսել ամուսնու հետ և երեք տարի սոցիալական ցանցերում հանդես եկել նրա փոխարեն
- 09/23/2024 22:49 Սննդաբանը թվարկել է շատակերության հիմնական պատճառները
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել