Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 08/26/2024   11:06  |  Վերլուծություններ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

·       ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես էլ մոտ ապագայում հնարավոր մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերոհիշյալ բարենպաստ գործոնների ազդեցությունը գնալով թուլանում է։ Պատահական չէ, որ ապրիլից արձանագրվում է մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում, ինչի հետևանքով 2024թ. երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Ավելին, այդ աճին զուգընթաց ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ենթաճյուղերում (օրինակ՝ սննդամթերքի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն և այլն) ամիսներ շարունակ անկում է արձանագրվում: Այսինքն՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը (թեև ամսեամիս զգալիորեն դանդաղող, սակայն դեռևս համեմատաբար բարձր) կարողացել է «չեզոքացնել» այդ անկման ազդեցությունը՝ «քողարկելով» արդյունաբերության կառուցվածքի վատթարացման միտումները: Ընդհանրապես, ՀՀ տնտեսության՝ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում, արտածին գործոնների ազդեցությամբ, սկսված «դեֆորմացիան» նոր թափ է ստացել վերջին ամիսներին՝ պայմանավորված ոսկերչական գործունեության ենթաճյուղի զարգացումներով, սակայն, արդեն իսկ պարզ է, որ նշված արտածին գործոնների չեզոքացման շարունակման պարագայում տնտեսությունը կբախվի լրջագույն խնդիրների հետ։

·       2024թ. առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,187.6 մլրդ դրամ և ճշտված պլանի համեմատ նույնպես թերակատարվել են՝ 9.0%-ով։

·       ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2024թ. առաջին կիսամյակում կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.5%-ով պակաս: Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարում է արձանագրվել հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Տոկոսային արտահայտությամբ առավել զգալի են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, վիճակագրական կոմիտեի, արտաքին հետախուզության ծառայության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները:

·       2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով:

Ուշագրավ է, որ բյուջեի՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի և թե՛ պակասուրդի առումով շատ հաճախ փաստացի և պլանային մեծությունների միջև շեղումը ճշտված պլանի նկատմամբ ավելի մեծ է, քան հաստատված պլանի նկատմամբ։ Այսինքն՝ շատ դեպքերում, ճշգրտման արդյունքում փոխանակ ծրագրված ցուցանիշներն ավելի իրատեսական դառնային, դրանց զգալի մասն ավելի է «հեռացել» իրականությունից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման հմտությունների անբավարար մակարդակի հիմնախնդիրը։ Դրա փոխարեն ծրագրերի իրականացման բոլոր թերակատարումների համար հաշվետվությունում բերվել են զանազան «օբյեկտիվ» հիմնավորումներ՝ հաստիքների թերհամալրում, եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն:

Բյուջեի ծրագրային դասակարգմամբ ծախսերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող կառավարությունը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր կա՛մ ընդհանրապես չի իրականացրել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Այդպիսի ծրագրերից են, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը», որն ընդհանրապես չի իրականացվել և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը», որը կատարվել է ընդամենը 0.6%-ով։

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը։ Բյուջեի ծախսերի թերակատարումը նաև պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ։ Առաջին կիսամյակի միտումների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով կվտանգվի 2024թ. պետական բյուջեի կատարումը, և չի բացառվում նաև, որ կհանգեցնի բյուջեի սեկվեստրի։ Ավելին, հարկային եկամուտների՝ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշից կրկնակի ցածր աճի տեմպը, թերևս, վկայում է ՀՀ տնտեսությունում առկա լրջագույն խնդիրների մասին։ Մինչդեռ, բացի այն, որ «կաղում է» հարկային վարչարարությունը, պատկան մարմիններում շարունակում է չլուծված մնալ նաև պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման հիմնախնդիրը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:56 24/08/2024  |  ՔաղաքականԽնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ
09:26 24/08/2024  |  ՄամուլՍուրեն Հովհաննիսյանը գուցե փորձում է մեղմել Նիկոլ Փաշինյանի ցասումը․ պահանջում է հերքել հայտարարագրի հիմքով գրված հրապարակումը . «Ժողովուրդ»
09:20 24/08/2024  |  Մամուլ4 անշարժ գույք, ավտոմեքենա, 6 մլն դրամ ավանդ․ ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի օգնական Արսեն Միխայլովը. «Ժողովուրդ»
09:08 24/08/2024  |  ՄամուլԻսկ ի՞նչ է խոսում, որ չեն լսում. «Փաստ»
12:37 22/08/2024  |  ԼՐԱՀՈՍՏուրք չկա, բայց լիցենզիա ենք ուզո՞ւմ, ինչի համար. Փաշինյանը՝ Բադասյանին
08:24 22/08/2024  |  ՄամուլՏիգրանաշենը շրջանցել է․ «Հրապարակ»
08:21 22/08/2024  |  ՄամուլՈվքե՞ր են բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստները. Փաշինյանը գործուղումների հերթական որոշումներն է ստորագրել. «Ժողովուրդ»
17:56 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն այցելել է ադրբեջանցիների պահանջով Երասխից Արարատ տեղափոխված գործարան
16:37 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԵրասխում ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները
15:36 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԻմ թեման հետեւյալն է՝ պետք է գումար գեներացվի. Փաշինյանն այցելել է Արտաշատ

Արխիվ

[]