ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ ես դու, որ այդ գաղափարները վերլուծում ես, Անկախության հռչակագիրը ծննդական է, դու ծննդականը քննարկո՞ւմ ես. Մանուկյանը՝ Փաշինյանին 08/23/2024 15:10 | Քաղաքական
Ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որ չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը, որը ոչ միայն չի հասկանում, այլ դեմ է գնում այդ փաստաթղթին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԳԽ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նշենք, որ հենց նա է ԳԽ ամբիոնից հրապարակել ՀՀ անկախության հռչակագիրը։
ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, շնորհավորելով անկախության Հռչակագիրն ընդունելու օրվա կապակցությամբ, հայտարարել է, թե «ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների՝ սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են...: ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ...: Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են»։
«Ի՞նչ ասեմ. իսկապե՛ս շփոթված եմ ։ Ո՛չ տխրելու է, ոչ զայրանալու, ո՛չ ծիծաղելու, էյսքա՞ն ցածր մակարդակ, էյսքան անիրազեկված լինել, էսքան չսիրել քո երկրի լուսավոր էջերը, ամո՛թ է ուղղակի, ամոթի զգացողություն եմ զգում։ Մի՞թե ինքը այսքան տկար է, որ չի հասկանում այդ փաստաթղթի արժեքը, դերը, այդ պատմականությունը, էս փաստաթղթի ծննդական լինելը, պետություն կառուցելու մեր դարավոր երազանքի իրականացումը։ Այդքա՞ն փոքր են, այդքա՞ն նվաստ են, այդքա՞ն խեղճ են, ամո՛թ է մեր երկրի համար, որ այսպիսի վարչապետ ունենք, որը ոչ միայն չի հասկանում, այլ դեմ է գնում այդ փաստաթղթին»,- ասել է Արամ Մանուկյանը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի ընդունումը մեր պատմության լուսավոր կետն է, մեր պատմության 600 տարվա սպասված փաստաթուղթն է։
Նա անգրագիտություն է որակել այն միտքը, թե չեն կատարվել Հռչակագրի որոշ կետեր։ «Ախր այդ կետերը փոխվել են օրենքով, նախագահական համակարգ է Հայաստանում ընդունվել, հետո այդ ֆունկցիաներն անցել են ուրիշ գերատեսչության։ Հռչակագիրը այդ պահի համար է եղել և ֆիքսել է այդ պահի խնդիրները։ Ինքը անգամ չի տեսնում, թե կոնցեպտուալ ինչ է բերել այդ փաստաթուղթը։ Դա ապահարզան է Սովետական Միության հետ, դա ծրագրային փաստաթուղթ է, որ 40 ռեֆորմ է իր մեջ պարունակում, այդ 40 ռեֆորմը 5 տարվա մեջ իրանակացվել են և դրա արդյունքում ստեղծվել է Հայաստանի Հանրապետություն՝ ազատական տնտեսությամբ, դեմոկրատական համակարգով, ազատ խոսքի ինստիտուտներով, ժողովրդավարության բոլոր ինստիտուտների կառուցման ծրագրով և եթե այդպես է, ինչու որևէ մեկը մինչ օրս, որևէ քաղաքական անձ, կուսակցություն, այդ ժամանակ և դրանից հետո չի խոսել դրա մասին, միայն ի՞նքն էր գիտնականը, հանճարեղը, վերլուծաբանը, աբսո՛ւրդ է, աբսուրդ, անհեթեթություն և այդ ամենը միայն նրա համար, որ Ալիևին դո՞ւր գան իր ասածները։ Այսինքն՝ ինքը անկախության նոր կոնցե՞պտ է գրում։ Անկախության բանաձևերը նո՞ր է ձևակերպել Նիկոլը, որը ոչ ոք չի արել։ 200 երկիր կա, 200 երկրի անկախություն ձևակերպված են իրենց ինքնուրույն որոշում կայացնելու, սեփական կյանքը կառուցելու, սեփական դիվանագիտությունը կազմակերպելու հետ կապված փաստաթղթով։ Դա ծննդական է, դու ծննդականը քննարկո՞ւմ ես, թե թանաքը լավը չի եղել, թուղթը դեղնած ա արդեն, բա հարգանքը այդ փաստաթղթի նկատմամբ ո՞նց պետք է արտահայտվի։ Այդպես, ինքը նոր հարթության մեջ է ուզում տեսնել, անկախության, պետականության գաղափարները։ Ո՞վ ես դու, որ այդ գաղափարները վերլուծում ես։ Նորովի ես մատուցում չակերտների մեջ, դա մեր սուվերեն երկրի ծննդականն է , որտեղ ծրագրեր են, որոնք իրականացվել են հայ ժողովրդի կողմից, դրա արդյունքում հաղթանակներ են տարվել, պետականություն ենք պահել, ժողովուրդը ոգևորվել է, ժողովուրդը քաղաքացի է դարձել»,- արձանագրել է գործիչը։
Անկախության ակունքներում կանգնած Ա. Մանուկյանի խոսքերով՝ շարժման նպատակը հետևյալն էր՝ ստեղծել բարդույթներից դուրս, վախերից զերծ քաղաքացի, ինչն արվել է և արտահայտվեց 1991թ.-ի հանրաքվեով, երբ 2 մլն 40 հազար մարդ իր կամքով, ոգևորված նաև հռչակագրի դրույթներով, անկախության գաղափարով, քվեարկեց անկախության օգտին։ «Էլ չեմ ասում համարձակության աստիճանը, դրանից հետո մեկ ու կես տարի Սովետական Միություն է եղել, մենք ո՞նց ենք դիմացել։ Այդ փաստաթուղթը Սովետական Միության դեմ էր, տարի ու կես Սովետական միությունը կար , մենք պահանջում էինք մեր վալյուտային, ոսկու, ադամանդի մեր մասնաբաժինը։ Մենք դուրս եկանք Սովետական բանակային համակարգից եւ մեր բանակը ստեղծեցինք, դրամը ստեղծեցինք, դրոշը ունեցանք, սրանք անքննարկելի արժեքներ են»,- ընդգծել է Արամ Մանուկյանը։
Ինչ վերաբերում է Հռչակագրի հղումը ՀՀ սահմանադրությունից հանելու իշխանությունների ծրագրին, ապա Ա. Մանուկյանը ընդգծեց, որ դա տեղի չի ունենա։ «Ես խոստանում եմ չի լինի, չենք թողնի։ Նախ Փաշինյանը էլեմենտար, փոքրիկ թաղային մակարդակում ռեֆորմ անել չի կարող, ինչ մնաց հանրաքվե կազմակերպի։ Չի կարող, խոստանում եմ, չե՛նք թողնի։ Շնորհավորում եմ մեր ժողովրդին , այդ լուսավոր, ծրագրային, վեհ փաստաթղթի համար, - եզրափակեց պետական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից