ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անկախության ու պետականության բոլորիս պատկերացումները էականորեն փոխվել են». Փաշինյանը նորից բանաստեղծություն է ձոնել ժողովրդին 08/23/2024 10:24 | Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի ՛ քաղաքացիներ,
1990թ. օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Այս փաստաթղթով Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց անկախ պետություն ունենալու իր ցանկության մասին եւ արձանագրեց իր կամքը:
Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995 թվականին, տեղ գտավ եւ մինչեւ օրս առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանում:
Բայց, ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ եւ այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են:
Դրա ամենավառ ապացույցը Հռչակագրի 5-րդ հոդվածն է, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Չնայած Հռչակագրի նման ձեւակերպմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական եւ հասարակական անվտանգության մարմիններն երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչեւ 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը:
Սա ուղղակիորեն եւ աներկբա ի ցույց է դնում, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի եւ տառացի եւ որեւէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի ՛ քաղաքացիներ,
Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը, մեր ինքնության եւ ինքնուրույնության պահպանման անփոխարինելի ինստիտուտներն են, եւ 1990թ․ օգոստոսի 23-ին մենք այդ ինստիտուտների եւ գաղափարաբանության հետ առնչվելու առաջին փորձը արեցինք՝ երկարատեւ դադարից հետո։ Անկախության ու պետականության մասին մեր բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները եւ ընկալումները այդ ժամանակներից ի վեր էականորեն փոխվել են եւ ինձ համարձակություն կվերապահեմ պնդելու՝ դարձել ավելի խորը եւ համապարփակ:
Անկախությունը, պետականությունը, քաղաքացիությունը մտածողության բոլորովին ուրիշ բանաձեւեր են, բոլորովին ուրիշ հարթություններ եւ մենք ոտք ենք դնում այդ հարթությունների վրա, որդեգրում ու զարգացնում ենք այդ բանաձեւերը՝ հենց այսօր, հենց հիմա:
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի ՛ քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով եւ բոլորիդ հղում վերջերս իմ գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը․
Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնե՛նք քեզ դրա համար:
Մեր հայացքները՝ հեռու քեզանից
Հայրենիքներ են փնտրել անդադար։
Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ,
Բայց պիտի տեսնենք՝ Հայաստանն ես իսկ,
Մե՛զ պիտի ուզենք տեսնել երջանիկ,
Քեզանով, քեզնում, անբաժան քեզնից։
Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ,
Ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած,
Հոգեհանգստի տոչորող տանից
Դուրս եկած կյանքի՝ աչքերով մեր թաց։
Եւ քո ապրելը պիտի հավերժի,
Մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար։
Երջանկությունն է քո տունը վերջին,
Հայրենիք մեր հին, պետություն մեր հար։
Դու այն ամենն ես ինչը որ մենք կանք,
Մեր իղձերը քեզ չեն լքի կրկին,
Չէինք կորցրել քեզ, բայց նորից գտանք,
Պետություն մեր հար, հայրենիք մեր հին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ