ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ պետությունն է ազատազրկել, պարտավոր է ապահովել իմ իրավունքները․ Արմեն Աշոտյանը համակարգային խնդիր է բարձրացնում 08/22/2024 15:15 | Դատական ռեպորտաժներ
Կալանավորներին ուղեկցող գումարտակի պայմանները խայտառակ են։ Մարդկային տարրական պայմաններ պետք է ապահովել, որ չստացվի, որ կալանավորներն ավելի վատ վիճակում են տեղ հասցվում, քան՝ Լարսի անցակետով լոլիկը։ Այս մասին դատարանում հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ բարձրաձայնելով համակարգային խնդիրները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստում Արմեն Աշոտյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատավորը նախորդ նիստին նախապես իմացել էր, որ վկան չէր ներկայանալու նիստին, հասցրել էր այլ գործով նիստ հրավիրել, թեև պատճառաբանել էր, որ ժամանակ չի եղել՝ հրավիրելու այլ վկաների։ Աշոտյանը խնդրեց նիստերի ժամանակը հավուր պատշաճի օգտագործել։ Մյուս հանգամանքը, ինչի վրա ուշադրություն է հրավիրել Աշոտյանը՝ ուղեկցող գումարտակի պայմանների խայտառակ լինելն է, նշում է՝ աշխատակազմ չունեն, մեքենա չունեն, կալանավորների համար անվճար քաղաքային տուռեր են կազմակերպում՝ «փլած» մեքենաներով՝ մինչև դատարան հասցնեն։
«45 րոպե ուշացումով նիստ ենք սկսում։ Խոսքը միայն այսօրվա մասին չէ։ Գրեթե ամեն անգամ՝ մի տեղ կես ժամ, մի տեղ՝ 40 րոպե ուշացումով նիստ ենք սկսել, քանի որ այս մարդիկ՝ իրենց «պայթած» մեքենաներով բոլորին բերել դատական նիստերի»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ խնդիրն աշխատակիցների մեջ չէ, բայց այդ մարդիկ չեն կարող աշխատակազմի և մեքենաների բացակայության պարագայում ապահովել կալանավորների և դատապարտյալների պատշաճ ներկայացումը նիստերին, որ չխոչընդոտվի նիստերի իրավունքը։
«Այսինքն՝ այսօր նիստ էիք անում, 45 րոպե ուշացումով երկու ժամանոց նիստից ինչ էինք հասկանալու։ Խոսքը միայն իմ մասին չէ, խոսքը բոլոր անազատության մեջ գտնվող անձանց մասին է, որոնց դատական նիստերը շարունակվում են։ ՆԳՆ նախարարը, ոստիկանապետը մի հատ զբաղվեն այս հարցով, ինչքան կարելի է անմարդկային պայմաններում՝ 8-9 հոգով մարդկանց խցկել պայթած մեքենաների մեջ, որոնք ճանապարհի կեսից փչանում են»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ դա իրավունքների և անվտանգության հարց է։
Աշոտյանը խնդրեց հարցը կարգավորել, որ այլևս ինքը և մյուս կալանավորները չկորցնեն դատական նիստերի թանկարժեք ժամկետը, ինչպես նաև՝ մարդկային տարրական պայմաններ ապահովել, որ չստացվի, որ կալանավորներն ավելի վատ վիճակում է տեղ հասցվում, քան՝ Լարսի անցակետով լոլիկը։
Նախագահողը նշեց, որ դատարանը որևէ լիազորություն որպես այդպիսին չունի, սակայն զրկված չէ՝ խնդիրը բարձրաձայնելու հնարավորությունից։ Դոլմազյանը նշեց, որ ոստիկանական համակարգում նոր ստորաբաժանման ծառայության միջոցով խնդրին լուծում պետք է, որ լինի՝ սեպտեմբեր ամսից։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ արձագանքեց՝ «ի վերջո, եթե պարոն Աշոտյանի մասին չեն մտածում, թող՝ իրենց մասին մտածեն»։
Արմեն Աշոտյանն էլ ավելացրեց՝ լիազորություն չունենալու մասին պնդումը բացարձակապես փաստարկ չէ կալանավորի աչքերում։
«Դուք ինձ ազատազրկել եք՝ որպես պետության՝ դատական իշխանության ներկայացուցիչ։ Ինձ պետությունն է ազատազրկել։ Թե պետության՝ աջ ձեռքը, ձախ ձեռքը ինչ խնդիրներ ունեն, դա ինձ չի հետաքրքրում, եթե պետությունն ինձ ազատազրկել է, ապա պարտավոր է ապահովել իմ իրավունքները»,- ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ