ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է տեսել դրանց տեքստը․ Ընդհանրապես քանի՞ նման թուղթ կա․ Հրանտ Բագրատյան 08/22/2024 20:12 | ԼՐԱՀՈՍ
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․
«Երեկ չէ մյուս օրը ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի և Մ.Զախարովայի հայտարարաությունները ցնցող էին։ Չգիտեմ նկատել ու հասկացե՞լ եք դրանց իմաստը։ Ի՞նչ էին նրանք ասում։ Լավրովն ասում էր, որ Հայաստանը սաբոտաժում է իր իսկ ստորագրած փաստաթղթերը։ Զախարովան ավելի կոնկրետ էր, խոսքը 2023-ի հունիսի 2-ի արձանագրության մասին է։ Ըստ Զախարովայի, այդ արձանագրությամբ, որը նախաձեռնվել էր ՀՀ վարչապետի կողմից, կոնկրետացվել են 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի դրույթները։
Մասնավորապես, Հայտարարությամբ նշված ՀՀ տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև նախատեսված անխափան ճանապարհը բոլոր դեպքերում պետք է գործի ՀՀ ինքիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ճիշտ է, ՀՀ սահմանային ու մաքսային ծառայություններն անցնելուց հետո պետք է լինի ադրբեջանական բեռնատարների ռուսական սահմանապահների կողմից հսկողություն և ուղեկցում։ Սա եղել է, հիշեցնում եմ, 2023-ի հունիսի 2-ին։ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի կազմում, արդյունքում այն հայտնվել էր շրջափակման մեջ, Լաչինի միջանցքը փակ էր։
Թվում էր, թե հունիսի 2-ի այս արձանագրությունը հաջողություն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետի համեմատ։ Բայց այստեղ է թաղված շան գլուխը։ Ենթադրում եմ, որ Արևմուտքի ճնշման տակ Փաշինյանը ստիպված ջուրն է լցնում այս "հաջողությունը"։ Արևմուտքն ասում է. ոչ մի ռուս սամհմանապահների հսկողություն չպիտի լինի։ Եվ որպեսզի Ադրբեջանին շահագրգռի իր նկրտումների նկատմամբ ավելացնում է. ՀՀ տարածքով պետք է լինի միջանցք, միջին միջանցք։ Օ`Բրայանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին։ Պարզ է, դրանով տարածաշրջանից դուրս կթողնվեն ՌԴ-ն և Իրանը։
Եվ Հայաստանն, իրոք, սաբոտաժի ենթարկում 2023-ի հունիսի 2-ի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Ճանապարհը դառնում է միջանցք։ Ավելին, ՀՀ նախաձեռնությամբ սահմանազատման գործընթացից ՌԴ-ն դուրս է մղվում։ Մինչդեռ ռուսների մոտեցմամբ մեր ստանալիքն ավելին պետք է լիներ։ Հիմա մենք ի՞նչ գործ ունենք Արևմուտք - ՌԴ հակասության հետ։ Մենք ՀՀ անվտանգության ու ամբողջականության խնդի՞րն եք լուծու՞մ, թ՞ե փորձում ենք հաճոյանալ Արևմուտքին։
ՀԳ. Սրանով Փաշինյանի դավաճանական դիրքորոշումը չի վերանում։ Ո՞վ էր տեղյակ 2023-ի հունիսի 2-ի եռակողմ արձանագրությունից։ Իսկ 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի արձանագրությունը։ Իսկ 2021թ հունվարի՞նը։ Իսկ 2020թ դեկտեմբերի 18-ի՞նը։ Ո՞վ է տեսել դրանց տեքստը։ Ընդհանրապես քա՞նի նման թուղթ կա։ Սա ի՞նչ բան է։ Ն.Փաշինյանը թղթեր է ստորագրում առանց ՀՀ Նախագահին ու ԱԺ-ին ներկայացնելու՞։ Չ՞է որ դրանք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Սա դավաճանություն է։ Իսկ ՀՀ նախագահնե՞րը։
Սահմանադրությամբ նրանք են պետության գլուխը։ Իրականում և Ա.Սարգսյանը, և Վ.Խաչատուրյանը իրենց դրել են վարունգի տեղ. իբր թե տեղյակ չեն այդ արձանագրություններից։ Կոմֆորմիստներ։ Իսկ մի քանի, իբր թե արևմտամետ, դիզերտիրներ ձվեր են նետում բելառուսական դեսպանատան ուղղությամբ։ Տղա՞ եք, ձու ունե՞ք, դրանք նետեք Փաշինյանի կառավարության ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ