ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են․ Արսեն Բաբայան 08/22/2024 15:27 | Մեկնաբանություն
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը;
«Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տևած դատական նիստին, այնուհետև՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետևելուց հետո ինձ համար միանշանակ է, որ առերևույթ առկա են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթևիկ Գրիգորյանը, Նորայր Փանոսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով դատարան չներկայանալու պատճառով քրեական գործը բաժանել է՝ չունենալով դրա լիազորությունը։
Դատաքննության փուլում գործը կարող է բաժանվել մի դեպքում՝ երբ ամբաստանյալներից մեկի տևական հիվանդության կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով նա չի մասնակցում դատական նիստերին, որի պատճառով խախտվում է մյուս ամբաստանյալի կամ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետները։ Փանոսյանը փախուստի մեջ չի գտնվում, իսկ նիստից բացակայելու հիմքում ընկած հանգամանքները ժամեր անց վերացել են։ Փանոսյանի մասով դատավորը միանշանակ արդեն իսկ խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Այնուհետև քմծիծաղով ու ռեպլիկներով է արձագանքել դատական նիստը մինչև հաջորդ օրը հետաձգելու՝ Օրբելյանի միջնորդությանը, չտալով անգամ մեկ օր ժամանակ, որպեսզի պաշտպանական կողմը պարզի թե ինչ միջնորդություններ են ներկայացված, որոնց պետք է միանա, որոնք պետք է ներկայացնի։ Դրանից հետո էլ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով հեռացրել է դատական նիստից, այն էլ՝ 10 ժամով՝ դատախազին ամենագետ անվանելու և իր ձեռքին պահած քրիստոնեական խորհրդանշով թևնոցը չթաքցնելու համար։ Սրանով Դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը առանց Թովմասյանի ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու։ Անձը կարող է հեռացվել դատական նիստից, երբ վերջինս խաթարում է դատարանի բնականոն գործունեությունը և այն հնարավոր չէ վերականգնել։ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահին անգամ նիստ անցկացվել չէր կարող։ Դատավորը հանրային պաշպան է ներգրավել օրենքի կոպիտ խախտմամբ. դատավորի հղումը ՍԴ որոշմանը, բացարձակ վերաբերելի չէ այս դեպքին։ Հրայր Թովմասյանը չի ծանուցվել օգոստոս 8-ի ու 15-ի նիստերի մասին, և դրանով իսկ խախտվել է Հրայր Թովմասյանի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։ Այս դատավորի գրասենյակի թափթփվածության արդյունքում Արամ Օրբելյանին նիստերի մասին ծանուցումը ուղարկվել է Շարուրի փողոցի ինչ-որ հասցեով:
Պարզվում է, որ Օրբելյանը, ոչ միայն այդ հասցեում հաշվառված չէ, չի բնակվում, գործունեություն չի իրականացնում, այլև անգամ չգիտի, թե ֆիզիկապես քաղաքի որ հատվածում է գտնվում այդ հասցեն։ Զավեշտը դրանով չի ավարտվում։ Պարզվում է Շարուրի հասցեով է ուղարկել նաև նախորդ դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, փաստորեն՝ ինչ-որ մեկը դրա իրավունքը չունենալով դրանք ստացել է։ Իսկ դատավորն էլ իրենից գոհ դեմքով պնդում էր, որ Օրբելյանը նախորդ բոլոր նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել և ձայնագրություններն էլ ստացել է։
Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Դատավորը հպարտ դեմքով հայտարարում է, որ Արամ Օրբելյանին տուգանելը օրինական է եղել, քանի որ տեսեք, Օրբելյանը անգամ չի բողոքարկել իրեն տուգանելու որոշումը։ Այս դեպքում էլ պարզվում է, որ այս որոշումը ևս Շերամի փողոցի դեռ չպարզված մարդն է ստացել. Դե, եթե տվյալ անձը չի բողոքարկել, ուրեմն Արամը համաձայն է։ Ու դատավորը փոխարենը ներողություն խնդրի իր ու իր գրասենյակի թափթված աշխատանքի, անպատասխանատու պահվածքի համար, որով խախտել է դատավարության մասնակիցների մի շարք իրավունքներ, հայտարարում է, որ կրիչները ՎԵՐՍՏԻՆ կտրամադրվեն։ Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Այսօրվա նիստում, երբ արդեն նիստը ավարտված էր, հաջորդ նիստը նշանակված, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի նախօրոք պատրաստած շպարգալկա հանեց ու սկսեց կարդալ, որից տպավորություն ստեղծվեց, որ դատավորը ներմուծել է մի նոր դատավարական ինստիտուտ, այն է՝ ինքնապաշտպանական ճառ։ Եթե չիմանայի, որ դատավորը այդ տեքստը կարդում է իր կողմից նախագահվող նիստում, վստահորեն կպնդեի, որ նա այն կարդում է ԲԴԽ-ում իրեն աշխատանքից ազատելու հարցով հրավիրված նիստին։
Դասականը կասեր՝ մի շտապի, կհասցնես։ Այս ամբողջից կարելի է վստահ հետևություն անել, որ Տաթևիկ Գրիգորյանը ոչ միայն դաբրո ունի նման կերպ վարվելու, այլև միգուցե և հրահանգ։ Հնարավոր է, որ Կարեն Անդրեասյանի օրոք Տաթևիկը պատասխանատվության չենթարկվի։ Բայց անդրեասյանները հավերժ չեն, նախորդ իշխանության օրոք էլ բազմաթիվ դատավորներ են եղել, որ Տաթևիկի պես էին մտածում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից