ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանությունը ձևակերպվում է որպես պետական գաղտնիք 08/18/2024 19:24 | Վերլուծություններ
Օգտվելով նրանից, որ Հայաստանի ներկա իշխանությունը թուրքադրբեջանական տանդեմի կամակատարն է՝ պատրաստ՝ ցանկացած զիջման, ցանկացած գործարքի՝ տանդեմի հետ, Ադրբեջան սարքովի պետության ղեկավարն օր առաջ ցանկանում է իրագործել իր ծավալապաշտական բոլոր նկրտումները ՀՀ-ի հանդեպ։ Եվ քանի որ քպական առաջնորդի համար էլ թիվ մեկ խնդիր է հնարավորինս իր տխրահռչակ իշխանությունը երկարաձգելը, վերջինս տանդեմին շարունակաբար զիջում է ու զիջում։
Զիջում է Հայաստանի, մեր բոլորի հողն ու ջուրը, սահմանային բարձունքները, արոտավայրերը, զիջում է գյուղեր, ուր հազարամյակներ, սերնդեսերունդ ապրել ու արարել է հայ մարդը։ Զիջում է․․․ Հանձնում է։ Հանձնում է թաքուն, ժողովրդից գաղտնի՝ պետական դավաճանությունը՝ ձևակերպելով․․․ որպես պետական գաղտնիք։
Այսօրինակ մի փաստի է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում անդրադարձել, հայտնելով, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ընդ որում, դրան ինքը կամ արտգործնախարարությունն անտեղյակ է եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր» ։
Պարզվում է՝ անվտանգության խորհրդի /թե՞ վտանգների խորհուրդ/ նիստերի ժամանակ ինչ-որ քննարկումներ են տեղի ունենում, որոնք հետո շատ նեղ շրջանակում ադրբեջանին հող ու տարածք զիջել-հանձնելու փաստաթուղթ են դառնում, որին ԱԳՆ-ն և ԱԳ նախարարը տեղյակ չեն լինում, Հայաստանի Հանրապետության հողի ու հայրենիքի սեփականատեր հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն լինում․․․ Հարց է ծագում՝ ո՞վ է ստորագրել փաշինյանական՝ հող հանձնելու որոշման տակ, ո՞վ է հանդես եկել որպես այս սև գործի առաջին կատարող։ ԱԳՆ-ում տեղյակ չեն, Այվազյանն ասում է՝ ինքը Փաշինյանի միջոցով ցանկացել է սույն փաստաթղթի մանրամասներին տեղեկանալ, սակայն ՊՆ-ն նրա պաշտոնավարման ընթացքում այդպես էլ որևէ տեղեկատվություն չի տվել։
ՊՆ-ն՝ իր նախարար պապիկյանով հանդերձ՝ այսօր էլ շարունակում է լռել, շարունակում է պարտակել Հայաստանի ժողովրդի թիկունքում ի նպաստ ադրբեջանի՝ քպական խմբակի կատարած, ըստ էության, հանցագործությունները։
Տեղի ունեցածի վերաբերյալ «Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը, սակայն ՀՀ ՊՆ-ն չհերքելով հանդերձ, որ նման հուշագիր ստորագրվել է, հրաժարվել է վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե՝ պետական գաղտնիք է։
Այ քեզ բան, Հայաստանի Հանրապետության Շուռնուխ գյուղի մի մասը, Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ դե յուրե իշխանությունը ադրբեջանին հանձնելու հուշագիր է ստորագրում և դա ձևակերպում է որպես պետական գաղտնի՞ք։
Ասել է թե՝ Հայաստան ՞նն է իր իսկ հողը, հայրենիքը հանձնողը։ Հայաստանը, հայ ժողովու՞րդը, թե՞ նիկոլապապիկյանական-քպական խմբակը։
Կատարված-կատարվող հանցագործության վերաբերյալ «Փաստինֆո»-ն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ՀՀ գլխավոր դատախազության առջև հստակ և կոնկրետ պահանջ դնելով, այն է՝ քրեական վարույթ նախաձեռնել՝ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայլեր անելու համար։
Ի դեպ, հարկ ենք համարում հիշեցնել, իսկ եթե անտեղյակ են, տեղեկացնել՝ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանություններին, որ հարևան Վրաստանը ևս ադրբեջան սարքովի պետության հետ ունի պետական սահմանի հստակեցման խնդիր, ընդ որում, դեռևս 1996-ից է սկսել այդ գործընթացը։ Բայց այն այսօր էլ դեռ ավարտված չէ։ Պարզվում է՝ սահմանազատման խնդիրը, որի համատեքստում դեռևս 2020-ի սեպտեմբերին վրացական կողմի քարտեզագիրներ էին դատվել /27 сентября в Генпрокуратуре Грузии сообщили, что возбуждено уголовное дело о незаконной передаче грузинских земель другому государству. В Грузинской православной церкви заявили, что дело касается территории, где находится комплекс православных монастырей Давид-Гареджи․ Тбилиси, 8 октября, 2020, ИА Регнум./ Վրաստանի և ազարբայջանի միջև կրկին արդիական է, 2023-ից կրկին կողմերը երկկողմ պետական հանձնաժողովի հերթական նիստի հարցերն են քննարկում։ Քննարկման ենթական էլ Դավիթ Գարեջիի վանական համալիրի /6-րդ դար/ հարցն է։
Տեսեք, հարևան պետությունների սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովը ստեղծվել է դեռ 1996 թվականին, առաջին 15 տարիների ընթացքում այն կատարել է աշխատանքի գրեթե 70 տոկոսը, սակայն 2007 թվականից գործընթացը կանգ է առել և այսքան տարի անց՝ խնդրին նորից անդրադառնում են։
Այսինքն, այն, ինչ 44 -օրյա պատերազմի «հրադադարից» և նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կնքումից հետո ազարբայջանն արագի մեջ ուզում է սկսել և ավարտել՝ ներկա թրքահաճ իշխանությունների օրոք, հարևանների մոտ 27 տարի է, ինչ սկսվել է, շարունակվում է և դեռ ավարտը չի նշմարվում։
Վրաստանի դատախազությունը միայն վերջին տարիներին է հետաքննել և պարզել է, որ առկա է ի նպաստ ազարբայջանի՝ սահմանազատում կոչվող ապօրինությունների գործընթաց, որին անմիջական մասնակից են եղել և արդեն իսկ մեղադրյալի աթոռին հայտնվել Վրաստանի սահմանազատման հանձնաժողովի նախկին նախագահ Իվերի Մելաշվիլին և հանձնաժողովի նախկին անդամ Նատալյա Իլյիչևան։ Այսինքն, ոլորտի մասնագետները։ 1937-1938 թվականների քարտեզների առկայության պարագայում /վրաց գործարարի ջանքերով Մոսկվայից բերված/, որտեղ արտացոլված է եղել երկրի պատմական սահմանները, վերոհիշյալ անձինք 1970-1980-ականների քարտեզներն էին հիմք ընդունել։ Հենց դրանց հիման վրա Վրաստանի դատախազությունը սկսեց պնդել, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է ի վնաս
Վրաստանի տարածքային շահերի՝ հրապարակային խոստանալով՝ վերանայել գործարքը։
Ակնհայտ է, չէ՞, Վրաստանում՝ Սահակաշվիլին, Հայաստանում՝ Փաշինյանը նույն գործառույթն են ստանձնել։
Հասկանալի է, չէ՞, որ բնավ պատահական չէր իշխանության գալով փաշինյանը գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը լուծարում՝ աշխատակիցներին դրսում թողնելով։ ՈՒ եթե Վրաստանում ադրբեջանին հանցակից էին դարձել մասնագետները, ապա մեզ մոտ կառույցի լուծարումից հետո էլ՝ մասնագետներն ահազանգողն են։ Իսկ մասնակիցը, հանցավորը՝ քպական իշխանությունն է․ ղեկավարը, նրա կամակատար պաշտոնյաները։
Խնդիրը իրավապահների, ի մասնավորի՝ ՀՀ գլխավոր դատախազության դաշտում է։
Առաջիկայում, թերևս պարզ կլինի՝ որքանո՞վ է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանինը, հայ ժողովրդինը, օրենքինը և արդարադատությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ