ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան քաղաքում այս պահին մի Գյումրի, մի Վանաձոր, մի Աբովյան քաղաք է կառուցվում. Գրիգորյան 08/17/2024 13:13 | ԼՐԱՀՈՍ
Մայրաքաղաքում կառուցապատում ծրագրերը մշակվում, շինթույլտվությունները տրվում են՝ առանց հաշվի առնելու ենթակառուցվածքների հնարավորությունները, օրինակ՝ արդյո՞ք ՀԷՑ-ի հզորությունն այդ պահին պատրաստ է ապահովելու հոսանքով, թե ոչ։
«Երևան քաղաքում այս պահին մի Գյումրի, մի Վանաձոր, մի Աբովյան քաղաք է կառուցվում, նկատի ունեմ այդ քաղաքների մեծությունը»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է «ՀԷՑ» ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ ավելացնելով. «բնակչության թվի աճի մասին ասել չեմ կարող, բայց կարող եմ ասել, թե մեր պատվերների թվգրը որքան են ավելացել և Դուք կապշեք։
Նրա փոխանցմամբ՝ եթե 2017 թվականին ունեին տարեկան 4500 պատվեր, ապա անցյալ տարի այդ թիվը հասել է 16.000-17.000-ի։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր, թե արդյոք կառուցապատման ծրագրերը մշակելիս նախապես քննարկվում են ՀԷՑ-ի հետ՝ պարզելու, թե կոնկրետ այդ տարածքում ինչ հնարավորություններ կան՝ էներգոհամակարգը կաթվածահար չանելու համար, որպեսզի նոր կառուցապատման հետեւանքով չտուժեն առկա բաժանորդները։
«Այնպես չէ, որ միշտ մեզ հետ խորհրդակցել են, բայց հարցում անում են»,- ասել է Դ. Գրիգորյանը՝ մանրամասնելով, որ նախագծային փուլում հարցում անում են, որպեսզի կարծիք հայտնեն, թե արդյոք հնարավորություն ունեն նոր կառուցվող թաղամասը հոսանքով ապահովելու, թե ոչ ։
«Մենք տալիս ենք մեր բացասական կարծիքը, ասում ենք, որ չենք կարող ապահովել, հզորությունը չի բավականացնի։ Երբեմն ոչ թե մերժում ենք, այլ եզրակացություն ենք տալիս, որ նման հնարավորություն կարող է ստեղծվել միայն 2-3 տարի հետո։ Մեր կողմից ասվում է, բայց թե որքանով է դա հաշվի առնվում արդեն չեմ կարող մեկնաբանել»,- ասաց ՀԷՑ-ի տնեխնիկական տնօրենը՝ ընդգծելով, որ պատվերների թիվը 4 անգամ ավելացել է, նոր թաղամասեր են կառուցվում, տրվում են շինթույտվություններ՝ առանց հաշվի առնելու կա՞ արդյոք հզորություն այդքանին հոսանքով ապահովելու, թե ոչ։
«Լենինգրադյան փողոցում սարքում են հիմա ու արդեն խնդիր ունենք»,- ասել է Դ. Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հյուսիսային պողոտան կառուցելիս եւս խնդիր էր առաջացել ու միայն 2-3 տարվա ընթացքում կարողացան դիֆիցիտը փակել։ «Շատ դժվարո․ւթյուններ կային, որովհետեւ Արամի փողոցում, Բուզանդում, մի քանի այլ փողոցներում կառուցվել էին հսկայական բազմաբնակարաններ՝ առանց հաշվի առնելու էլեկտրոցանցը այդ հզորությունն ունի, թե ոչ ։ Բավականին ներդրումային ծարգիր ենք իրականացրել, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ մատակարարումը։ Ծիծեռնակաբերդում ենթակայան ունենք, հզորությունը այդտեղից տեղափոխել ենք և ապահովել»,- մանրամասնեց պարոն Գրիգորյանը։
Նրա արձանագրմամբ, միայն բաշխիչ ցանցերի հարցը չէ միայն, Երևանը Թամանյանի նախագծով նախատեսված է եղել մի քանի հարյուր հազար մարդու համար։ «Իսկ հիմա որքա՞ն մարդ է ապրում և որ ասենք մեծ փոփոխություններ են եղել, մեծ հզորություններ են ավելացել՝ ոչ, չի ավելացել, մեր ունեցած ռեզերվների, մեր ունեցած հնարավորություններով՝ ապահովում ենք։Հիմնականում մոտ 70 տոկոս բազմաբնակարան շենքերի պարագայում նոր ենթակայան կառուցելու խնդիր է առաջանում, - ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ