ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև 08/16/2024 11:26 | Մեկնաբանություն
Վերջին շրջանում ամենից շատ հնչող հարցը՝ ե՞րբ կստորագրվի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև և ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել այս գործընթացի շուրջ: Քաղաքագետ Արման Ղուկասյանի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը քիչ հավանական է, և շատ բան կախված է նաև միջազգային իրավիճակից։ Ըստ նրա՝ չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, այդուհանդերձ առաջընթացի տեմպերը դանդաղում են.
«Այդպես, երկու երկրների ղեկավարները հրաժարվեցին Լոնդոնում երկկողմ հանդիպում անցկացնել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Երեւանի եւ Բաքվի միջեւ Արեւմուտքի միջնորդությամբ երկխոսությունը որոշակի փակուղի է մտնում : Հուլիսի 1-ին խաթարվեց նաև սահմանազատման գործընթացը, և ակնհայտ է, որ Ալիևը չի շտապում խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ ցանկանում է ստանալ առավելագույնը, հատկապես այն պայմաններում, երբ միջազգային խաղացողները՝ միջազգային օրակարգով պայմանավորված զբաղված են այլ ոլորտներում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Նա մատնանշեց, որ արևմտյան միջնորդների կարծիքով՝ խաղաղ պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է կողմերի միջև, բայց առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։
«Ալիևի հիմնական նպատակն այս փուլում նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալն է, որը շատ միջազգային խաղացողների շահերի տիրույթում է։ Վերջերս ԱՄՆ-ն բացահայտ հայտարարեց, որ միջանցքն անհրաժեշտ է, քանի որ այն Կենտրոնական Ասիայի երկրներին թույլ կտա նվազեցնել իրենց կախվածությունը Չինաստանից և Ռուսաստանից՝ շրջանցելով այդ երկրները, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով դուրս գալ համաշխարհային շուկաներ: Միջանցքի խնդիրն այժմ առաջնահերթություն է Ալիևի համար, սակայն այստեղ բախվում են բազմաթիվ խոշոր խաղացողների շահերը՝ ի դեմս ՌԴ, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և Չինաստանի, ինչը նույնպես ազդում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վրա»,- ընդգծեց բանախոսը, ապա ավելացրեց, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նոր Սահմանադրության ընդունման հարցը հետին պլան է մղվել, և, ամենայն հավանականությամբ, այն կընդունվի միայն 2026 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։
«Այսպիսով, կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը քիչ հավանական է, շատ բան կախված է նաև միջազգային իրավիճակից։ Վերոնշյալին գումարվում է նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտության էսկալացիայի մեծ հավանականությունը, որը նույնպես կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, և այս դեպքում Ալիևը կարող է փորձել օգտվել իրավիճակից ու նոր սադրանքների դիմել միջանցքը ստանալու համար։ Կան չափազանց շատ անորոշ գործոններ, որոնք կարող են ազդել գործընթացի վրա, սակայն համաձայնագրի արագ ստորագրում պետք չէ սպասել»,- ընդգծեց նա։
Արման Ղուկասյանը մատնանշեց այն փաստը, որ չնայած ամառային շրջանին, Հայաստանի շուրջ շարունակվում են շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենալ: Նրա խոսքով, «շատ բան պարզ է դառնում, և որոշ արտաքին խաղացողներ սկսել են դիմակները հանել և բացահայտ խոսել Հարավային Կովկասում իրենց հավակնությունների մասին.
«Եվ դա տեղի է ունենում Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում»:
Ապա շարունակեց. «ԱՄՆ-ն այլևս չի թաքցնում իր մտադրությունները և հայտարարում է Սյունիքում միջանցք ստեղծելու անհրաժեշտության մասին, ինչը հակասում է Հայաստանի շահերին: Ամերիկացիներն էլ ավելի հեռուն գնացին և բացահայտ ձևակերպեցին հետևյալը. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը կատարեն բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումների գնան»։ Այս մասին օրերս հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կանգ չի առնի, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել։ Ստացվում է, որ սկզբում Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ներդրել հայկական տեղեկատվական դաշտում, որպեսզի մեղադրի Ռուսաստանին միջանցք ստանալու ցանկության մեջ, իսկ հիմա նույն միջանցքն է ակնկալում»,- նշեց նա։
Ամերիկացիները, շարունակեց քաղաքագետը, վերջերս հայտարարություն արեց, որ միջանցքը Հայաստանով և Ադրբեջանով անհրաժեշտ է, որպեսզի Կենտրոնական Ասիայի երկրները դուրս գան համաշխարհային շուկաներ՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը, ինչը կնվազեցնի Կենտրոնական Ասիայի կախվածությունը այս երկրներից։ Հիմա բոլորին պետք է պարզ լինի, որ Արևմուտքի համար Հայաստանն ընդամենը գործիք է Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ անգլո-սաքսոնների արտաքին քաղաքական հավակնությունների իրականացման համար։
«Այս ամենի ֆոնին Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, Եվրամիությունից ազդանշան է տրվել, որ ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում, և այդ պատճառով ՀՀ վարչապետը հրաժարվել է անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու մտքից։ Նիկոլ Փաշինյանը կողմ էր ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացմանը, սակայն հետագայում հրաժարվեց այդ մտքից՝ պատճառաբանելով, որ հարցեր ունի, որոնց ԵՄ-ից պատասխաններ չի ստացել, և կարծես թե հետ է կանգնում հանրաքվեի գաղափարից։ Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Հայաստանը ԵՄ-ում սպասելի չէ և, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը չի պատրաստվում լուրջ արտաքին քաղաքական հետընթացներ անել՝ Արևմուտքից սպասվող իրական այլընտրանքի բացակայության պատճառով։ Հենց դրանով կարելի է բացատրել այն փաստը, որ Երևանը չի շտապում դուրս գալ ՀԱՊԿ-ից և դուրս բերել 102-րդ ռուսական բազան»,- ասաց նա։
Ըստ Ղուկասյանի՝ պարզ է, որ Հայաստանը նույնպես դուրս չի գա ԵԱՏՄ-ից, քանի որ կա չոր տնտեսական հաշվարկ. ինչպե՞ս է Հայաստանը արտահանելու, ինչպես դա տեղի է ունենում այսօր ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում, քանզի հայկական արտադրությունը կկանգնի բազմաթիվ խնդիրների առջև եվրոպական շուկա մուտք գործելիս, ինչը շատ ավելի թանկ է, նաև թե՛ եվրոպական չափանիշներին համապատասխանելու, թե՛ տրանսպորտային հաղորդակցության բացակայության առումով։
Ղուկասյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում Հայաստանն այսօր առաջատարն է անդամ երկրների շարքում տնտեսական աճի տեմպերով։ Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, 2023 թվականին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության 9,4 տոկոս աճ, իսկ ՀՆԱ-ն աճել է 8,5 տոկոսով։ Արտահանումն աճել է 55,3%-ով, ներմուծումը՝ 40,2%-ով։ Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 2,8 անգամ, ներմուծման ծավալները՝ 2,3 անգամ։
«Կարծում եմ, որ Փաշինյանը մոտ ապագայում չի համաձայնի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել, և այդ գործընթացը երկար կձգձգվի, իսկ հակառուսական կուրսը երկրում սուր դրսևորումներ չի ունենա և ամենը կշարունակվի առանց լուրջ շրջադարձերի”,- եզրափակեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից