ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ դատախազությունը շարունակում է կոստանյանական դատախազության ժամանակներում ձևավորված՝ դատախազներին չհնազանդվելու համար քննիչների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ամոթալի պրակտիկան. Ղամբարյան 08/16/2024 14:30 | Մեկնաբանություն
ՀՀ դատախազությունը շարունակում է կոստանյանական դատախազության ժամանակներում ձևավորված՝ դատախազներին չհնազանդվելու համար քննիչների նկատմամբ քրեական հետապնդումներ (գործեր) հարուցելու ամոթալի պրակտիկան։ Այս մասին գրել է Արթուր Ղամբարյանը.
«Քննչական և դատախազական մարմինների միջև իրավասության վերաբերյալ իրավական վեճերի կապակցությամբ տկար դատախազը, քննիչի «վախը բռնելու» նպատակով, հարուցում էր քրեական հետապնդումներ (գործեր), որոնք հետագայում, բնականաբար, դադարեցվում (կարճվում) էին։
Այսօր կրկին ՀՀ դատախազությունը իր և քննչական մարմնի միջև իրավական վեճերի լուծումը տեղափոխում է քրեաիրավական դաշտ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով քննիչի դեմ, զուտ այն բանի համար, որ քննիչը չի կատարում դատախազի հանձնարարությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու մասին։ Քննիչը չի կատարում, քանի որ կարծում է, որ դատախազը իրավասու չէ որոշելու, թե կոնկրետ ին՞չ տեսակի խափանման միջոց պետք է ինքը կիրառի (ընտրի)։
Հսկող դատախազն իրավասո՞ւ է արդյոք քննիչին հանձնարարելու կիրառել համաչափ հարկադրանքի միջոց։ Այ՛ո՝ դատախազն, անկասկած, ունի նման իրավասություն, սակայն հսկող դատախազը չունի իրավասություն և կարողություն քննիչի փոխարեն որոշելու, թե հարկադրանքի տեսակներից ո՞րն է այն համաչափ (պիտանի, անհրաժեշտ և համարժեք) միջոցը, որը կարող է վերացնել (չեզոքանցել) նախաքննության խոչընդոտները։ Այս մոտեցման օգտին խոսում են մի շարք փաստարկներ, սակայն դրանցից նշենք միայն պոզիտիվ իրավական հիմքերը։
Քրեական վարույթի հանրային մասնակիցների միջև ծագած իրավասության վերաբերյալ վեճերը լուծելու ելակետը նրանց գործառույթների և պոզիտիվ պատասխանատվության ոլորտների սահմանազատումն է։ Այսպես՝ ՀՀ քր․ դատ․ օր․-ի 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննիչը պատասխանատու է իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հսկող դատախազը պատասխանատու է վարույթի հանրային մասնակիցների կողմից հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության համար։
Այս երկու նորմերը բավարար են ցույց տալու այն պարզ ճշմարտությունը, որ քննիչը համաչափության սկզբունքի հիման վրա ընտրում է անհրաժեշտ տեսակի խափանման միջոցը, իսկ հսկող դատախազը ստուգում է քննիչի կիրառած (ընտրած) միջոցի օրինականությունը։ Եթե հսկող դատախազը քննիչի գործողությունների մեջ նկատում է ոչ իրավաչափ վարքագիծ, ապա միջամտում է դրան, օրինակ՝ վերացնում է քննիչի որոշումը, հետ է վերցնում քննիչի՝ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, համաձայնություն չի տալիս քննիչին կիրառելու խափանման միջոց և այլն։
Եթե հսկող դատախազը իրավասություն ունենա քննիչի փոխարեն որոշել խափանման միջոցի տեսակը, ապա նա հսկող մարմնից փաստացի կվերածվի խափանման միջոց կիրառող մարմնի։ Իսկ այդ պարագայում հասարակությունը կզրկվի խափանման միջոցի օրինականության նկատմամբ արտագերատեսչական դատախազական հսկողության հնարավորությունից։ Չէ՞ որ, եթե հսկող դատախազը ինքն է որոշել, թե ինչ տեսակի խափանման միջոց քննիչը պետք է կիրառի, ապա նա չի կարող իր իսկ որոշումը ենթարկել արտագերատեսչական հսկողության։
Այսպիսով՝
1) քրեական վարույթի հանրային մասնակիցների միջև իրավասության վերաբերյալ վեճերը քրեականացնելը հակապետական մոտեցում է։ Հասարակության անդամները հետաքրքրված չեն, որ իրենց մասնակցությամբ քրեական վարույթները թողած, քննիչը և դատախազն այս ճանապարհով վատնեն քրեադատավարական պետական ռեսուրսը։
2) Սա լավ առիթ է, որպեսզի քննիչները, որոնց արարքների կապակցությամբ դատախազները հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում, գիտակցեն, թե ինչքան «վատ» բան է, երբ մարդուն ակնհայտ ապօրինի պահում են քրեական հետապնդման սպառնալիքի վիճակում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից