ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննախադեպ ամենաթողություն 08/16/2024 12:56 | Վերլուծություններ
Հիշու՞մ եք ինչպես «սկսվեց» ու ավարտվեց քաղաքային իշխանության՝ օպերայի հրապարակը սրճարաններից ազատելու ծրագիրը, որն, իրականում մեկանգամյա «օպերացիա» դարձավ, քանի որ պոպուլիզմն ու ցուցադրանքը ի սկզբանե հետևում թողեցին հանրության և մասնագետների՝ օպերան՝ դասական միջավայրին անհարիր սրճարաններից ազատելու ցանկությունը: Ապամոնտաժվեցին ընդամենը երկուսը, ըստ ամենայնի՝ անցանկալի սեփականատերերի պատկանողները:
Հետո՝ մեծ աղմուկից հետո եղավ երկարատև լռություն:
Այսօր էլ օպերայի տարածքում նույն խառնիճաղանջ-խաղահրապարակային վիճակն է՝ միջավայրը բացարձակ կապ չունի շենքի հետ։
Դե, իհարկե, պոպուլիզմի դոզա տրվեց ժողովրդին, իբր, թամանյանական օպերան օղակող հրապարակը նիկոլաթվին ուզում են բիզնեսից ազատել։ Կոնկրետ երկու սրճարանի խնդիր էր լուծում այս իշխանությունը, լուծեց-պրծավ և վերջ։ Հո բյուջեն լցնելուց չէ՞ին հրաժարվելու։ Ի վերջո, մեծ-մեծ խոսելով չէ։ Մանավանդ, որ նոր- նոր էին հասկանում, որ վարձակալական պայմանագրերի ժամկետներ գոյություն ունեն, որոնց տերերը կարող են դատական հայցեր ներկայացնել, քանի որ դրա իրավական հիմնավորումներն ունեն։
Եվ ներկա իշխանությունները սկսեցին մայրաքաղաքը՝ կենտրոնից սկսած՝ Նուբարաշենով վերջացրած՝ շինհրապարակների վերածելու մի գործընթաց, որի ավարտը չի երևում։ Այն, որ Նուբարաշենում էլ կառուցապատում սկսվեց, լավ է, ուղղակի վախ կա, որ բանը կարող է հասնել նաև աղբավայրի կառուցապատմանը։ Մանավանդ, տարիներն ու տասնամյակներն անցնում են, իսկ աղբի վերամշակման գործարանը մնում է օդում։
Մինչդեռ Երևանի տարբեր հատվածներում, բակերում, բազմաբնակարան շենքերին կիպ-կպած նոր շենքերի կառուցման շինթույլտվություններ են տրվում՝ առանց հաշվի առնելու քաղաքաշինական նորմ ու նպատակահարմարություն: Սա իրե՛նց տվածն է, իրե՛նց խախտումներն են և ուրեմն, իրենք աչք են փակում…
Բնականաբար, կառուցապատումների աննախադեպ ծավալներով հպարտացող քաղաքային իշխանությունը քաղաքի բյուջեն լցնելու առաջնահերթ նպատակ է հետապնդում։ Միայն թե քաղաքականությունը, որն իրականացվում է այս համատեքստում, աբսուրդի է հասնում։ Դատեք ինքներդ, ընդ որում, կոնկրետ իրավիճակներով։ Օրինակ, հոսանքի անջատումների կտրուկ ավելացմամբ, ջրանջատումների ավելացմամբ։ Այս խնդիրները կարծես մեզանում հաղթահարվել էին։ Բայց պարզվում է՝ ոչ։
Բազմաթիվ են դեպքերը, հատկապես, նոր կառուցապատողների՝ շինարարություն իրականացնողնելու պարագայում, երբ վերջիններս հընթացս մտնելով իրենց համար անպատկերացնելի մեծ բեռան տակ, մեկ էլ՝ պարզվում է՝ մոռացած են լինում, որ ջրի, գազի և հոսանքի խնդիր էլ պիտի լուծեն, ընդ որում, չպետք է ծանրանան արդեն իսկ եղած բնակելիների կոմունիկացիոն ցանցերի վրա։ Բայց շատ դեպքերում հենց այդպես էլ անում են։
Իրականում, արդեն իսկ ահազանգ է լսվում խոշոր մատակարար ընկերություններից, ասել է՝ այս համատեքստում մենք գլոբալ առումով խնդիր ունենք՝ քաղաքի կոմունիկացիոն ցանցի տարողունակության հետ կապված։
Բայց՝ ոչ միայն։ Ցանկացած նոր թաղամաս պիտի ունենա անհրաժեշտ բոլոր ինֆրաստրուկտուրաները՝ դպրոց, մանկապարտեզ, հանգստյան կանաչ գոտի, խանութներ ու դեղատներ: Բայց ահա՝ շենքերը կան, այնտեղ շուրջ 10 հազարից ավելի բնակիչ է ապրում, սակայն նախկինում ծրագրված դպրոցի փոխարենմեկ էլ այսօր բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվություն է տրվում։
Իսկ քաղաքային իշխանությունը փոխանակ արդեն իսկ կառուցված բնակելիները սնող կառուցվածքները խթանի, թաղամասի անհրաժեշտությունների համատեքստում շինթույլտվություններ տրամադրի՝ ուղղակիորեն կառուցապատողների շահն է սպասարկում։
Եվ այսօրինակ կառուցապատումները մայրաքաղաքում մեկն ու երկուսը չեն, բազմաթիվ են․․․
Ընդամենը մեկ օրինակ բերենք, որպիսիք բազմաթիվ են այսօր։
Նախկինում սկսվել և հաջողությամբ ընթանում էր Նոյ թաղամասը՝ առանձնատնային և ցածր հարկայնության շենքերով։
Բայց ահա, ներկա իշխանությունների տրամադրած անտրամաբանական շինթույլտվությունների հետևանքով, խնդրո առարկա թաղամասի տրամաբանությունն ամբողջապես փոխվեց, խճողվեց՝ ստեղծելով անտրամաբանական մի վիճակ։
Իսկ դա տեղի ունեցավ քաղաքապետարանի՝ առանջնատնային թաղամասում բարձրահարկերի թույլտվություն տալով և արդեն իսկ գոյություն ունեցող օրգանիզմի բնականոն գործունեությունը խաթարելով։ Ընդ որում այս ամենն արվում է գործող քաղաքաշինական օրենսդրության մի շարք նորմերի անտեսմամբ, շենքերի միջև հեռավորության, հակահրդեհային և այլ պարամետրերը հաշվի չառնելով․․․
Ցավոք, այս փաստերին ո՛չ մասնագիտական կառույցներն են լրջորեն անդրադառնում, համապատասխան հասարակական կազմակերպությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել