ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություն կլինի մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, եթե Փաշինյանն ընդունի «COP 29» համաժողովին մասնակցելու հրավերն ու մեկնի Բաքու. Գալստյան 08/15/2024 19:22 | Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին դրույթ կամ որեւէ հիշատակում դժվար թե լինի Խաղաղության պայմանագրում, դրա մասին հայտարարություն կլինի մինչեւ այդ պայմանագրի ստորագրումը, եթե Նիկոլ Փաշինյանն ընդունի Ալիեւի հրավերն ու մասնակցի «COP 29» համաժողովին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։
Ինչպես արդեն հայտնի է՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար Հայաստանից պահանջել է փոխել Սահմանադրությունը, ինչպես նաեւ համատեղ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար։ «Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Արտգործնախարարությունից՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։
Այս հարցերին Արտգործնախարարությունը մեկ նախադասությամբ է պատասխանել․ - «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։
Արձագանքելով ԱԳՆ-ի այս մեկնաբանությանը՝ քաղաքագետ Խ.Գալստյանը կարծիք հայտնեց, որ Բաքվում կայանալիք «COP 29» համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու եւ Բաքու մեկնելու դեպքում, ապա բացառված չէ, որ հենց առիթն էլ օգտագործելով նման հայտարարություն հնչեցվի։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը 32 տարվա ինստիտուցիոնալ կառույց է, որը միակն էր,, որ ուներ միջազգային մանդատ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծման համար։ Նրա գոյությունը խոսում է այն մասին, որ ղարաբաղյան կոնֆլիկտի էջը դեռ փակված չէ, մինչդեռ լուծարմամբ, փաստացի, փակում ենք նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի էջը», - «Փաստինֆո»-ին ասաց քաղաքագետ Խաչիկ Գալստյանը ։
ԱԳՆ-ի անատամ, անորոշ ու ոչինչ չասող հայտարարությունը, Խ. Գալստյանի գնահատմամբ, վկայում է, որ ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարումը Բաքվի հերթական նախապայմանն է։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին արդեն բարձրաձայնել է մի քանի շաբաթ առաջ։Ցավն այն է, որ հենց նախաձեռնող կողմ որպես առաջին պլան մղում է ՀՀ-ին, որ պետք է դիմեն, որպեսզի այն լուծարվի, քանի որ, ըստ իրենց (Ադրբեջանի – խմբ.), հիմնախնդիրը կարգավորված է, լուծված է»,- նշեց Գալստյանը։ Վերջինս նաեւ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Փաշինյանի կառավարությունն անգամ Սյունիքի դեմոգրաֆիական փոփոխության մասին Ալիեւին ոչի մի հակադարձում չի անում՝ ի տարբերություն Իրանի։
«Դուք կարո՞ղ եք ասել մի փոքրիկ դրվագ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կարողանար հակադարձել Ալիևին։ «Զանգեզուրի միջանցքի» մասին են բարձրաձայնում, բայց ես վստահ եմ, որ զուտ խաղաղության պայմանագրի տեքստից ծանրությունը հանել են և ավելի ազատ են ձեռքերը թողել, որ ինչ ուզենան, ինչպես ուզենան անեն և ոչ մի հարցով ձեռքերը կաշկանդված չլինի։ Իրանի հոգևոր ղեկավարությունը մեզնից ավելի հայասեր է և մեր ազգային շահերը ավելի լավ է պաշտպանում, քան մենք, որովհետև հստակ հայտարարվել է կարմիր գծերի մասին, որ ոչ մի տարածքային փոփոխություն, այդ թվում նաև դեմոգրաֆիական փոփոխություն թույլ ընդունելի չէ։ Իսկ հայկական կողմից որեւէ հայտարարություն չի եղել Սյունիքի մարզ՝ ադրբեջանցիների վերադարձի մասին, ոչ մի արգելող հայտարարություն չի եղել» ,- ասաց Գալստյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ